«Վերջում ամեն ինչ անպայման լավ է լինում, եթե ինչ-որ բան վատ է, ապա դա դեռ վերջը չէ». Պաուլո Կոելյոյի լավագույն մտքերը

Պաուլո Կոելյոն հանրահայտ բրազիլացի վիպասան և պոետ է:

Նրա գրքերի ընդհանուր տպաքանակը տարբեր լեզուներով վաղուց արդեն գերազանցել է 300 մլն-ը:

Նրա յուրահատուկ հանգավորումն ու մտքերը վեպերում, անթոլոգիաներում, առակ-պատմվածքների հավաքածուներում օգնում են ընթերցողին՝ կյանքին նայել մեկ այլ անկյունից, նկատել այն աննշանը մեծ աշխարհում, ուժ գտնել սիրվելու, սիրելու կյանքը և ամեն ինչին նայելու լավատեսությամբ:

Մեր ժամանակների ամենահայտնի գրողներից և մտածողներից մեկի լավագույն խոսքերն ու ասացվածքները մեջբերել է zNews-ը:

1. Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են և հաճախ ինչ-որ մեկի շուրթեն են օգտագործում մեզ ինչ-որ բան ասելու համար:

2. Եթե ունակ ես տեսնելու գեղեցիկը, դա նրանից է, որ գեղեցիկը կրում ես քո մեջ: Աշխարհը նման է հայելու, որում յուրաքանչյուրս տեսնում ենք մեր արտացոլանքը:

3. Եթե մարդ իսկապես ինչ-որ մի բան շատ ցանկանա, ապա ողջ տիեզերքը կնպաստի նրան, որ նրա ցանկությունը կատարվի:

4. Ինչ տեղի է ունեցել մի ժամանակ, կարող է այլևս երբեք չկրկնվել, բայց այն, ինչ երկու անգամ պատահել է, անպայման կկրկնվի երրորդ անգամ:

5. Երբեմն պետք է վազել, որպեսզի տեսնես, թե ով կվազի քո ետևից: Երբեմն պետք է ցածր խոսել` տեսնելու, թե ով է իրականում լսում քեզ: Երբեմն պետք է ետ քայլ անես, որպեսզի տեսնես՝ ով է դեռ քո կողքին կանգնած: Երբեմն պետք է ոչ ճիշտ որոշում կայացնես, որ հասկանաս, թե ով է կողքիդ, երբ ամեն ինչ կործանվում է:

6. Եթե ես վարվեմ այնպես, ինչպես մարդիկ են ցանկանում, ես կդառնամ նրանց ստրուկը:

7. Իրական սերը փոխադարձություն չի պահանջում, իսկ նա, ով ցանկանում է պարգևատրվել իր սիրո համար, զուր ժամանակ է վատնում:

8. Մոլորվելը որևէ հետաքրքիր բան գտնելու լավագույն միջոցն է:

9. Ամենամութ ժամը լուսաբացից առաջ է:

10. Եթե քեզ դուրս են գրել հոգեբուժարանից, դեռ չի նշանակում, որ քեզ բուժել են: Պարզապես դու դարձել ես բոլորի նման:

11. Մեջքի ետևից բոլորն ասում են՝ ինչ պատահում է, իսկ աչքերին` ինչ շահավետ է:

12. Եթե սերը մարդուն արագ է փոխում, ապա հիասթափությունն էլ ավելի արագ է դա անում:

13. Այնտեղ, որտեղ մեզ սպասում են, մենք հայտնվում ենք ճիշտ ժամանակին:

14. Սպասել. ահա թե ինչն է ամենադժվարը:

15. Հասնելով ավարտին` մարդիկ ծիծաղում են այն վախերի վրա, որ իրենց տանջում էին սկզբում:

16. Եթե համարձակվես ասել «ցտեսություն», ապա կյանքը քեզ նոր «բարև» կպարգևի:

17. Մշտապես քեզ դժբախտ զգալն անթույլատրելի շքեղություն է:

18. Կան մարդիկ, որոնք լույս աշխարհ են եկել՝ կյանքում քայլելու միայնակ, դա ոչ լավ է, ոչ էլ վատ, դա կյանքն է:

19. Երբեք չի կարելի հրաժարվել երազանքից: Երազանքները սնում են մեր հոգին, ինչպես սնունդը` մեր մարմինը:

20. Ամենակարևոր բառերը մեր կայնքում մենք ասում ենք անձայն:

21. Երբեմն պետք է շրջել ողջ աշխարհը` հասկանալու համար, որ գանձը թաղված է հենց քո տան բակում:

22. Մարդիկ ցանկանում են ամեն ինչ փոխել և միևնույն ժամանակ՝ ցանկանում են, որ ամեն ինչ նույնը լինի:

23. Այն ինչ դու փնտրում ես, նույնպես փնտրում է քեզ:

24. Միշտ ասա այն, ինչ զգում ես, և արա այն, ինչ մտածում ես: Լռությունը ճակատարգրեր է կործանում:

25. Մարդ ամեն ինչ հակառակն է անում: Շտապում է մեծանալ, հետո հառաչում է անցյալ մանկության մասին: Ծախսում է առողջությունը՝ հանուն փողի և ծախսում է վաստակածը առողջությունը վերականգնելու համար: Այնքան անհամբերությամբ է մտածում ապագայի մասին, որ կորցնում է ներկան, որի պատճառով ոչ ներկան է վայելում, ոչ էլ ապագան: Ապրում է այնպես, ասես երբեք չի մահանալու, և մահանում է, ասես երբեք էլ չի ապրել:

26. Երբ գտա բոլոր պատասխանները, փոխվեցին բոլոր հարցերը:

27. Վերջում ամեն ինչ անպայման լավ է լինում, եթե ինչ-որ բան վատ է, ապա դա դեռ վերջը չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)