Հարվարդի հոգեբույժը 7 հմտություն է նշում, որոնք կօգնեն լեզու գտնել ցանկացած մարդու հետ

Էմպատիան դիմացինի զգացմունքները, հույզերը հասկանալու, նրա ապրումները կիսելու ունակությունն է։

Նման մարդկանց վստահում են շրջապատում և դա նրանց հաջողություն է բերում։

Երկար ժամանակ համարում էին, որ այս հատկությունը ի ծնե է դրված լինում մարդու մեջ։

Սակայն Հարվարդում անցկացված հետազոտության հեղինակ, հոգեբույժ Հելեն Ռեյսը գտնում է, որ էմպատիան հմտություն է, որը կարելի է սովորել և զարգացնել։

Ռեյսը էմպատիայի զարգացման իր մեթոդիկան է մշակել՝ հիմնվելով նեյրոկենսաբանության հետազոտությունների վրա։

Եվ այսպես, zNews-ը ներկայացնում է այն 7 հմտությունները, որոնց վրա արժե աշխատել, որպեսզի կարողանաք լեզու գտնել ցանկացած մարդու հետ։

1. Կարողանալ հայացքով կոնտակտի մեջ մտնել

Ռեյսը խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում կարևոր հանդիպումները անցկացնել ոչ թե կոնֆերենց–կապով կամ մեսենջերների օգնությամբ, այլ անձամբ՝ դեմ առ դեմ։ Նայեք դիմացինի աչքերին այնքան ուշադիր, որ հասկանաք, թե ինչ գույնի են դրանք։ «Այս լրացուցիչ մի քանի վայրկյանը զրուցակցին հուշում են, որ դուք իրոք իրեն տեսնում եք»,– բացատրում է Ռեյսը։

2. Դեմքի միմիկաները հույզերը հասկանալու հմտություն

Մեր ուղեղում և նյարդային համակարգում «կարված է» զրուցակցի դեմքի արտահայտությունների հայելային ավտոմատ կրկնօրինակումը։ Եթե զրուցակիցը մեզ ժպտում է, մենք գրեթե միշտ նրան ժպտում ենք։ Մենք դա ավտոմատ ենք անում։ Մենք կարողանում ենք նաև տարբերել կեղծ ժպիտն իսկականից։ Դեմքի մկանները հազվադեպ են խաբում։ Այնպես որ ուշադրություն դարձրեք դրան, եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչ է զգում ձեր զրուցակիցը։

3. Կարողանալ զրույցի ժամանակ այնպիսի դիրք գրավել, որը վստահություն կներշնչի

Զրույցի ժամանակ ձիգ և ուղիղ նստեք։ Նման դիրքը վկայում է «երջանկության ներքին զգացողության և ինքնավստահության մասին»։ Ռեյսն իր հիվանդների հետ միշտ նստած է խոսում, շրջված դեպի մարդը, մի թեթև առաջ թեքված այնպես, որ իր գլուխը լինի նրա աչքերի մակարդակին։

4. Կարողանալ հասկանալ ընդհանուր զգայական ֆոնը

Սա իրոք շատ կարևոր հմտություն է։ Միշտ ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ զգայական վիճակում է ձեր զրուցակիցը։ Միգուցե նա տխուր է, նյարդային, հուզված կամ բարձր տրամադրությամբ։ Դժվար թե կարողանաք լեզու գտնել մարդու հետ, եթե չեք հասկանում, թե զգայական սանդղկի որ հատվածում է նա գտնվում տվյալ պահին։

5. Կարողանալ ճանաչել այն ինֆորմացիան, որը փոխանցում է ձայնի տոնը

Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ եք դուք ասում, այլ այն, թե ինչպես եք դա ասում, ինչ արագությամբ և ինչ տոնով։ Որպես կանոն, ձայնի հանգստացնող, համաչափ տեմբրը բավական հեշտացնում է դիմացինի հետ կոնտակտը։

6. Լսել կարողանալու ունակությունը

«Դիմացինին լսելու ունակությունը նշանակում է լիովին ուշադրություն դարձնել մարդուն, հասկանալ նրա հույզերը և պատասխանել կարեկցանքով, առանց մեղադրելու»,– գրում է Ռեյսը։

Օրինակ, փորձեք չխոսել որևէ մեկի հետ, երբ գտնվում եք «կարմիր գոտում»։ Երբ վեճի ժամանակ հույզերը շիկանում են, մի քայլ հետ արեք։ Մի ընդհատեք զրուցակցին։ Մի փորձեք դառնալ նրա հայելային արտապատկերումը՝ ձեր հույզերը հասցնելով եռման կետի։ Եթե կարողանաք հետևել այս կանոններին, ապա վեճի ժամանակ կրքերը շատ արագ կհանդարտվեն։

7. Կարողանալ ճիշտ արձագանքել զրուցակցին

Հույզերը «վարակիչ» են։ Հնարավոր է, դուք դա չեք էլ գիտակցում, բայց ձեր հուզական վիճակը ուղիղ ազդեցություն է ունենում շրջապատի վրա։

Եթե դուք ջղային եք, վստահ չեք ձեզ վրա կամ, ասենք, վախենում եք ինչ–որ բանից, այս հույզերն անպայման կազդեն շրջապատի մարդկանց վրա և բացասաբար կանդրադառնան նրանց հետ շփումներ վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
Թեստ․ Եթե կարողանաք ճիշտ պատասխանել 10-ից 8 հարցին, ուրեմն հալալ է ձեզ