20 բան, որի համար մարդիկ անպայման կափսոսան ծերության ժամանակ

«Պարի´ր այնպես, ասես, քեզ վրա ոչ ոք չի նայում: Երգի´ր այնպես, ասես, քեզ ոչ ոք չի լսում: Սիրի´ր այնպես, ասես, քեզ երբեք չեն դավաճանել, և ապրի´ր այնպես, ասես, երկիրը դրախտ է», – Մարկ Տվենի հանրահայտ խոսքերը մեջբերում է zNewsը` յուրաքանչյուրիս ուշադրությունը հրավիրելով մեր առօրյա կյանքին, մեր կայացրած որոշումներին և այն ամենին, ինչի մասին կարող ենք ափսոսալ հետագայում:

Յուրաքանչյուր օր մարդիկ տասնյակ որոշումներ են կայացնում, որոնք թողնում են իրենց հետևանքները: Այդ որոշումներից ոմանք ընդունվում են հանկարծակի, ոմանք` երկար քննարկման արդյունքում:

Ամեն դեպքում, դրանք կարող են և´ հաջողություն բերել, և´ ուրախություն: Սակայն կան որոշումներ, որոնց կայացման համար մարդիկ հետագայում փոշմանում են: Կյանքում կան որոշ քայլեր ևս, որոնց համար մարդիկ փոշմանում են ծերության ժամանակ:

Մարդիկ կփոշմանեն այն բանի համար, որ չափազանց շատ ժամանակ են անցկացրել հեռուստացույցի առջև` անդադար սերիալներ և ռեալիթի շոուներ նայելով:

Մարդիկ կափսոսան, որ կյանքի գլխավոր նպատակը վիրտուալ աշխարհում ժամանակ անցկացնելն է եղել սիրելիների հետ շփվելու փոխարեն:

Մարդիկ կափսոսան, որ առողջ ապրելակերպ չեն վարել` թույլ տալով իրենց սովորյթներին՝ վերահսկողություն սահմանել իրենց վրա:

Մարդիկ կափսոսան, որ քիչ են վայելել այս աշխարհի իրական գեղեցկությունը` շտապելով ողջ իրենց կյանքում:

Մարդիկ կփոշմանեն, որ քիչ են հավատացել և չեն ձգտել ավելի մեծ ինչ-որ բան բացահայտելուն:

Մարդիկ կափսոսան, որ հազվադեպ են դիմավորել արևածագը և դիտել մայրամուտը` արդարանալով ինչ-որ հոգսերով:

Մարդիկ կափսոսան, որ չափազանց սահմանափակ ու վախեցած են եղել, լուրջ ու հասարակական պահվածքի նորմերին համապատասխան:

Մարդիկ կափսոսան, որ չափազանց արագ են մեծացել և արգելել են իրենց՝ երբեմն երեխա դառնալ, թեկուզ 40 տարեկանից հետո:

Մարդիկ կափսոսան, որ քիչ և վատ են ընկերություն արել, չեն գնահատել իրենց ընկերներին և քիչ ժանանակ են անցկացրել նրանց հետ:

Մարդիկ կափսոսան, որ չափազանց նեղացկոտ, հիշաչար, չարացած և կասկածամիտ են եղել:

Մարդիկ կափսոսան, որ քիչ են շփվել ընտանիքի, երեխաների, հարազատների հետ, և շատ են վիճել նրանց հետ:

Մարդիկ կափսոսան, որ քիչ են ծիծաղել, ուրախացել և զվարճացել:

Մարդիկ կափսոսան, որ չափազանց շատ են կարևորել այլ մարդկանց արարքներն ու խոսքերը:

Մարդիկ կափսոսան, որ չեն զարգացրել իրենց տաղանդը` մոռանալով մանկական երազանքների մասին:

Մարդիկ կափսոսան, որ քիչ են ճանապարհորդել և բացահայտել այս աշխարհը:

Մարդիկ կափսոսան, որ կասկածել և թերագնահատել են իրենք իրենց և չեն համարձակվել շատ բան անել:

Մարդիկ կափսոսան, որ խենթ արարքներ չեն կատարել, մարտահրավեր չեն նետել համգամանքներին ու աշխարհին, չեն պայքարել և թևաթափ են եղել` թույլ տալով իրենց՝ հեռանալ և լռել:

Մարդիկ կափսոսան, որ տարված են եղել նյութական իրերով, շատ ուժ ու առողջություն են ծախսել` նորագույն սարքավորումներ ձեռք բերելու համար:

Մարդիկ կափսոսան, որ չեն ասել գլխավորը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը