2 կանոն, որոնք ձեր կյանքն ընդմիշտ կփոխեն

2 կանոն, որոնք ձեր կյանքն ընդմիշտ կփոխեն:

Առաջին կանոն

Հարաբերությունները պետք է թեթեւ լինեն: Թեթեւ պետք է լինեն ի սկզբանե: Առաջին իսկ րոպեներից:

Մարդն անմիջապես իրեն այնպես է զգում, ասես հին ծանոթներ լինեք, ձեզ ավելի շատ է համապատասխանում, քան նա, ում շուրջը պիտի տարիներով պտտվես:

Տղան, որի հետ ծանոթանալուց 15 րոպե հետո պատրաստ ես առանձնանալ առեւտրի կենտրոնի զուգարանում, քեզ համար ավելի լավն է, քան նա, ում 7 տարի անպատասխան նամակներ ես գրել:

Աղջիկը, որը քո հանդեպ անմիջապես հետաքրքրություն է դրսեւորում ավելի լավն է անառիկ գեղեցկուհուց, որին պետք է Բահամներ տանես:

Պարզ է, նշանակում է՝ լավ է: Բարդ է, նշանակում է՝ վատ է: Սա աքսիոմա է: Այն ապացուցման կարիք չունի: Ընդհանրապես, հարաբերություններում ոչ մի բան չպետք է ապացուցես քո հաշվին:

Կարիք չկա որեւէ մեկին հասնելու, որեւէ մեկին հարմարվելու եւ որեւէ մեկի հետեւից վազելու: Դա մեկ անգամ անելով՝ կանես ամեն անգամ, իսկ ի պատասխան՝ կտեսնես միայն քմահաճ դժգոհ դեմք: Եթե անմիջապես սխալ է ստացվել, կայծ չի բռնկվել, չի կպել՝ կատվի պոչից մի՛ քաշեք: Նշանակում է՝ ձերը չէ: Բարդ հարաբերությունները միայն նրանց են համապատասխանում, ովքեր ձանձրանում են եւ ազատ ժամանակ շատ ունեն: Այդ տառապանքը փչացնում է մնացած բոլորի միայն նյարդերը: Չարժե բարդ հարաբերությունների մեջ թավալվել: Այն հարաբերությունները, որոնց դեպքում միակ բանը, որ անում եք՝ ուրիշի դուդուկի տակ պարելն է, նվաստացուցիչ են: Վաղ թե ուշ ձեր համբերության բաժակը կլցվի: Թույլ մի՛ տվեք ձեզ բարդ հարաբերությունների մեջ ներքաշվել:

Երկրորդ կանոն

Այս կանոնը երկրորդն է, բայց պակաս կարեւոր չէ: Հարաբերությունները պետք է ուրախություն պարգեւեն:

Այս պնդումը եւս ապացուցման կարիք չունի: Հենց հարաբերությունները դադարում են ուրախություն պարգեւել, այլ միայն նողկանք են հարուցում, այդ երեւույթն արմատից կտրեք: Մի՛ վարժվեք պարզաբանումներին, արցունքներին եւ ափսեներ կոտրելուն: Դադարեցրեք երկար խոսակցությունները, հանդիմանանքները, փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ: Դա ճանապարհ է դեպի դժոխք: Հենց հարաբերություններից ուրախությունը մի փոքր պակասում է, դրանք անօգուտ են դառնում: Թվում է՝ ավելի պարզ բան չկա: Բայց չէ՞ որ մարդկանցից շատերը տարիներ շարունակ ծամծմում են իրենց վիրավորանքները: Նրանք իրենց ուղեղը զբաղեցնում են անիմաստ պարզաբանումներով: Կարիք չկա դա անել: Հենց գիտակցում եք, որ ձեր բառերը ուրախություն են խլում՝ փակեք բերանը: Պարզաբանում է սկսվում՝ հեռացեք: Մարդը ցանկանում է միայն մեղադրել եւ հանդիմանել՝ թույլ մի տվեք ձեր մեջ մեղքի զգացում սերմանեն: Հեռացե՛ք: Հարաբերություններն ուրախության համար են: Մնացած բոլոր հարաբերությունները «հանուն երեխաների», «որովհետեւ բոլորն են այդպես ապրում», «սովորույթի համաձայն», «որովհետեւ առանց նրա ավելի վատ կլինի»՝ կարելի է ուղղակի աղբամանը նետել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը