Թե ինչն է խանգարում երազանքների իրականացմանը. 20 միտք, որոնցից պետք է հրաժարվել

Ի՞նչ է անհրաժեշտ ցանկություններն ու երազանքներն իրականություն դարձնելու համար՝ ճիշտ մտածողություն:

Ոչինչ չեք կարողանա փոխել, մինչև չփոխեք ձեր մտածելակերպը:

zNews-ը հավաքել է ամենատարածված 20 բացասական մտքերը, որնց շատերը արդեն վաղուց ընտելացել են, որոնցից իրականում անհրաժեշտ է խուսափել:

1. Իմ երազանքներն ու նպատակները կսպասեն: Դրանք չեն կարող սպասել, քանի որ սպասելը կորցնում է իրականանալու տիեզերական ուժը, քանի որ դրանց հանդեպ ձգտումն է փոքրանում:

2. Ես ժամանակ չունեմ: Իրականում այս արտահատությունն ավելի կիրթ կամ հնարավոր է՝ միամիտ միջոց է, որն ասվում է «դա այդքան էլ կարևոր չէ ինձ համար» արտահայտության փոխարեն:

3. Ես բավարար չափով տաղանդավոր չեմ: Դա ասելու փոխարեն ավելի ճիշտ կլինի՝ կենտրոնանալ և զբաղվել ինքնակրթությամբ:

4. Այդ խնդիրը չափազանց բարդ է:

5. Ես դեռ պատրաստ չեմ: Ոչ ոք իրեն պատրաստ և հարմարավետ չի զգում որևէ նոր բան սկսելուց առաջ: Միշտ պետք է պատրաստ լինել խելամիտ ռիսկերի գնալուն:

6. Ես չեմ կարող ամեն ինչ մի փոքր լավ անել: Կյանքը պատերազմ է, և եթե մարտի արդյունքում չեք ստանում այն, ինչ ցանկանում էիք, նշանակում է՝ դուք իրականում այլ բանի կարիք ունեիք:

7. Ես անհաջողակ եմ: Իրական անհաջողությունը որևէ բան անելու անընդունակությունն է, պարզապես՝ անհրաժեշտ է համբերել, որպեսզի փոքր քայլերը տանեն դեպի մեծ հաղթանակներ:

8. Ես ցանկանում եմ, որ ամեն ինչ ավելի դյուրին լինի: Պայքարն ու դժվարությունները որևէ բան փոխելու բնականոն միջոցներն են, այդ իսկ պատճառով առաջացած վախը դեռևս անհաջողության խորհրդանիշը չէ:

9. Մյուսների մոտ շատ ավելի լավ է ստացում, քան ինձ մոտ: Եթե իրականում հաջողության հասնելու ցանկություն կա, պետք է դադարել համեմատվել:

10. Ես ուրախանալու պատճառներ չունեմ: Պետք է մի կողմ դնել նմանատիպ բացասական մտքերը և շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունեք, որպեսզի ստանաք այն, ինչ դեռևս չունեք:

11. Իմ թերությունները շատ են: Ընդամենը պետք է հիշել՝ երբ մարդն ինքն իր հետ ներդաշնակ է զգում, անգամ նրա թերություններն առավելություն են թվում:

12. Ես չունեմ այն օգնությունը, որի կարիքը զգում եմ: Շրջապատում շատ ավելի մեծ թիվ են կազմում քննադատությունները, այդ իսկ պատճառով դրա փոխարեն ոգեշնչեք և ոգեշնչվեք:

13. Ես մեկ այլ մարդու համար լրացուցիչ ժամանակ չունեմ: Միայնակ անհնարին է մեծ հաջողությունների հասնել, և շատ կարևոր է՝ գնահատել շրջապատող մարդկանց, ինչպես նաև՝ սովորել օգտագործել «շնորհակալություն», «ես քեզ սիրում եմ», «ես ներողություն եմ խնդրում», «ես հպարտանում եմ քեզանով» արտահայտությունները:

14. Իմ մտերիմ հարաբերությունները կարող են սպասել: Դրանք հնարավոր չէ արագ նվաճել կամ վաստակել, դրանք պետք է կառուցել ամենօրյա ջանքերի շնորհիվ:

15. Ես իմ խոստումը խախտում եմ միայն մեկ անգամ: Մեկ անգամը կարող է կրկնվել ու կրկնվել:

16. Մեկ աննշան սուտը չի վնասի: Սուտը լուրջ հիվանդություն է, որը զարգանում է դանդաղ տեմպերով:

17. Նրանք հոգ են տանում իմ մասին, սակայն չափազանց զբաղված են իրենց տված խոստումներն իրականացնելու համար: Արժի մեկընդմիշտ հիշել, որ եթե դուք թանկ եք դիմացինի համար, նա ժամանակ և տարբերակ կգտնի խոստումներն իրականացնելու համար:

18. Ես երբեք չեմ արտասվում: Կարիք չկա ամաչել սեփական արցունքներից, քանի որ առանց զգացողությունների մարդիկ ռոբոտի են վերածվում:

19. Ես չեմ ցանկանում ներողամիտ լինել: Առաջ գնալու համար պետք է սովորել բաց թողնել անցյալը և ներել բոլոր ցավեցրած մարդկանց, այլապես նրանք մշտապես կհետևեն ձեզ:

20. Իմ սիրտը շատ անգամներ է կոտրվել, որպեսի կրկին ռիսկի գնամ: Դժվար է կոտրվելուց հետո կրկին ոտքի կանգնել, սակայն հաղթահարելով այն՝ պետք է մոռանալ և առաջ շարժվել ազատ հոգով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)