«Կնոջը պետք է սիրել, պարզապես սիրել, իսկ եթե ցանկանում ես որեւէ մեկին դաստիարակել, շուն գնիր»․ Սերգեյ Բեզռուկովի հայտնի մտքերը

zNews-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովի հայտնի մտքերը։

1․ Տղամարդիկ, որոնք նայում և երազում են ուրիշների կանանց մասին, ոչ մի արժեք իրենցից չեն ներկայացնում: Դու քո, այո՛, քո կնոջը հագցրու և հիացիր նրանով:

2․ Բոլոր մարդիկ էլ ինչ-որ չափով հավատացյալ են: Չէ որ պրակտիկորեն կյանքի բոլոր իրավիճակներում մենք տալիս ենք Աստծո անունը:

3․ Իմ ամենավատ սովորությունը այն է, որ ես խոսքս ավարտին երբեք չեմ հասցնում:

4․ Ես միշտ դժգոհ եմ կինոյում արված իմ աշխատանքով: Թատրոնում ես ավելի հանգիստ, ավելի վստահ եմ, բայց կինոյում պատկերն այլ է:

5․ Հանդիպում ես տհաճ մարդու և ինքդ քեզ հարց ես տալիս. «Ինչո՞ւ է նա այդպիսին»: Ուղղակի պետք է հասկանալ, որ այդ մարդը սիրո պակաս ունի, և դրանով է պայմանավորված նրա չար լինելը: Նրան գուցե նեղացրել են, իսկ կսկիծը նրա մեջ ատելություն և ագրեսիա է սերմանել:

6․ Հիշեք, որ միայն դրական լիցքերը կարող են իրականում թևեր տալ և երջանկացնել: Ուստի, խորհուրդ եմ տալիս պարզ ու լուսավոր կյանքով ապրել:

7․ Ես հավատում եմ, որ Աստված նույն սերն է:

8․ Ախր չեք հասկանո՞ւմ, որ խնդիրը կանանց քանակության մեջ չէ. խնդիրը որակի մեջ է: Երբ կողքիդ կա այն միակը, ինչո՞ւ շարունակել փնտրել ուրիշին:

9․ Ես միշտ պատասխան եմ տալիս բառերիս համար: Հայրս միշտ ինձ ներշնչում էր, որ եթե տղամարդ եմ, միշտ պետք է ինքնավստահ և ուժեղ լինեմ, չպետք է վհատվեմ, բողոքեմ, խմեմ, շեղվեմ ճանապարհից կամ թևաթափ լինեմ:

10․ Ուժ է տալիս այն, որ գործդ ինչ-որ մեկին պետք է, ինչ-որ մեկն օդի պես դրա կարիքն ունի: Այո, ամենակարևորը ինչ-որ մեկին պետքական լինելն է:

11․ Այսօրվա քննադատներն ասես միջնադարի ինկվիզիցիա լինեն. արվեստին չեն հավատում, սակայն հենց արվեստի միջոցով են գումար վաստակում և ձևացնում, որ մտահոգված են հոգևորով:

12․ Ինձ թվում է, որ գալիս է ոչ թե տեղեկատվական տեխնոլոգիաների, այլ՝ մտահղացումների ժամանակը: Մարդիկ հույսի, լույսի կարիք ունեն և դրան հասնելու համար էլ նրանք պետք է հաղթեն մթությանը, այլ ոչ թե նրա հետ բանակցությունների մեջ մտնեն՝ ընդունելով վերջինիս ուժը:

13․ Ջղային մարդկանց սեր նվիրեք:

14․ Սխալներ գործելուց մի՛ վախեցեք, բայց, միևնույն ժամանակ, ապրեք և ոչինչ վաղվա օրվա մի՛ թողեք:

15․ Ռուսաստանում փրկություն պետք է գտնել սիրո, բարության, համբերության և ինքնագիտակցության մեջ:

16․ Աղջիկները փնտրում են տղամարդկանց, որոնք նման են իրենց հայրերին, իսկ տղամարդիկ՝ իրենց մայրերի նման կանանց:

17․ Ամեն ինչում ես սիրում եմ սիրո և ստեղծագործական մթնոլորտը:

18․ Ոչինչ այդքան չի վանում ինձ, որքան շատ ճիշտ մարդը:

19․ Կնոջը պետք է սիրել, պարզապես սիրել, իսկ եթե ցանկանում ես որեւէ մեկին դաստիարակել, շուն գնիր։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)