«Ներելու ունակությունը հատուկ է ուժեղներին: Թույլերը երբեք չեն ներում»․ Մահաթմա Գանդիի լավագույն մտքերը

Մահաթմա Գանդիի անունը Հնդկաստանում արտաբերում են նույնպիսի երկյուղածությամբ ու երկրպագելով, ինչպես սրբերի անուններն են արտաբերում:

Ողջ կյանքում նա պայքարեց իր երկիրը քայքայող կրոնական անհանդուրժողականության ու բռնության դեմ, բայց ինքն էլ դարձավ դրա զոհը:

Գանդիի փիլիսոփայությունն աշխարհում միլիոնավոր մարդիկ են կիսում:

Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, ապա՝ պայքարում քո դեմ: Իսկ հետո դու հաղթում ես:

«Ակն ընդ ական» սկզբունքը ողջ աշխարհը կկուրացնի:

Ներելու ունակությունը հատուկ է ուժեղներին: Թույլերը երբեք չեն ներում։

Ազատությունը ոչ մի արժեք չունի, եթե այն իր մեջ չի ներառում սխալվելու ազատությունը

Սեփական փորձի մեկ գրամն ավելի թանկ է, քան այլոց բարոյախրատական դասերի տոննաները։

Ինձ համար միշտ հանելուկ է եղել, թե ինչպես են մարդիկ կարողանում հարգել իրենք իրենց՝ ստորացնելով ճիշտ իրենց նմաններին:

Երջանկությունը մտածածիդ, ասածիդ ու արածիդ մեջ եղած ներդաշնակությունն է:

Երբ նպատակ գտնես, ռեսուրսները կգտնվեն:

Ապրելու միակ եղանակն ուրիշներին ապրել թույլ տալն է:

Ես հույսս դնում եմ միայն մարդկանց մեջ եղած լավի վրա: Ես ինքս առանց մեղքերի չեմ, և այդ պատճառով էլ ինձ իրավունք չեմ վերապահում ուշադրությունս կենտրոնացնել ուրիշների սխալների վրա։

Այնքան էլ խելոք միտք չէ սեփական իմաստնության վրա վստահ լինելը: Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ ուժեղագույն մարդն էլ կարող է թուլություն ցուցաբերել, և ամենաիմաստունն էլ կարող է սխալվել:

Խղճի գործերը չեն որոշվում ձայների մեծամասնությամբ:

Ատելությունը հաղթահարեք սիրով, սուտը՝ ճշտով, իսկ բռնությունը՝ համբերությամբ:

Մեկի համար հնարավորը՝ հնարավոր է բոլորի համար:

Առանց իմ համաձայնության՝ ոչ ոք չի կարող ինձ վնասել:

Աստված սեր է: Սա միակ ճշմարտությունն է, որը ես ընդունում եմ ամբողջությամբ: Սերն Աստծուն հավասար բան է:

Ի՞նչ տարբերություն կա մեռածների, որբերի ու անտունների համար, հանուն ինչի՞ են կատարվում այս ամենաթողությունն ու ավերածությունները՝ հանուն բռնապետությա՞ն թե՞ հանուն սրբազան դեմոկրատիայի և լիբերալիզմի:

Մարդն իր սեփական մտքերի արտադրանքն է: Ինչի մասին որ նա մտածում է, այն էլ դառնում է: Այնուամենայնիվ, իրական գեղեցկությունը սրտի մաքրության մեջ է:

Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ինքդ դարձիր այդ փոփոխությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ