Ի՞նչն է կնոջն անզուգական դարձնում

Անմեղ մաքրությունը

Մեր օրերում դժվար, թե լինի կին, ով կույս է ամուսնանում: Բայց մաքրությունն ու անաղարտությունը դեռ տղամարդկանց համար գրավիչ են մնում: Մանուկ հասակում այդ բնական հմայքը բոլոր երեխաներն են ունենում, հատկապես՝ աղջիկները:

Տարիքի հետ այդ հատկությունը նվազում, իսկ ոմանց մոտ ամենեւին կորչում է: Այդ պատճառով էլ այն այդքան բարձր է գնահատվում:

Բազմաթիվ տղամարդիկ հաճախ չեն ուզում իրենց հոգին ծանոթանալիս կնոջ առջեւ բացել, եթե նախկինում իրենց ցավ պատճառած հարաբերություններ են ունեցել։ Իրական անմեղությունը ակնթարթորեն վերացնում է ցանկացած զգացմունքային արգելք: Պաշտպանվելու անհրաժեշտությունը տղամարդկանց մոտ բնականորեն վերանում է, երբ նա իր առջեւ իրապես մաքուր էակ է տեսնում:

Անմեղ մաքրությունը դեպի ցանկացած սիրտ տանող մի բանալի է, որն օգնում է ակնթարթորեն նոր զգացմունքային կապեր ստեղծել: Անպայման չէ կույս լինել՝ այդ հատկանիշն ունենալու համար: Անհրաժեշտ է միայն «փորձել» անմեղության կերպարն ու քո մասնիկը դարձնել այն: Իհարկե, դրա համար անհրաժեշտ են կամ դերասանական լավ տվյալներ, կամ անկեղծ բարություն, հակառակ դեպքում՝ ջանքերը ճիշտ հակառակ արդյունքը կտան:

Մեղմ քնքշանք

Եթե կարողանայիր հայացք ձգել սովորական տղամարդկանց գիտակցության մեջ՝ իմանալու համար, թե կյանքի ընկերուհուց նրանք ի՞նչ են պահանջում, ապա հավանաբար ավելի հաճախ կհանդիպեիր՝ «քնքշանք + հոգատարություն»:

Շատ տղամարդիկ հոգնել են իշխանություն ունեցող եւ անընդհատ կյանքից դժգոհող կանանցից: Այո, ուժեղ սեռի ներկայացուցիչներն ուզում են, որ կողքին լինի նուրբ, հաճելի, ուշադիր եւ քնքուշ հարազատ հոգի:

Անկախ այն բանից, թե որքան հաջողակ է տղամարդը, նա միշտ ուզում է, որ իրեն գնահատեն: Կին, ով սիրալիր ու անկեղծորեն ժպտում է նրա հումորներից ու գիտի, թե ինչպես ճիշտ հպվել նրա մարմնին՝ ահա, թե ով է անհրաժեշտ տղամարդկանց մեծ մասին, որպես ընտանեկան օջախի պահապան:

Այդ հատկությունը եւս, ինչպես անմեղությունը, դժվար է կեղծել, եթե ի սկզբանե չունես այն: Կարելի է միայն զարգացնել եղած պտուղները: Եվս մեկ պահ՝ բարի, նուրբ, քնքուշ լինել չես կարող, եթե ողջ կյանքդ ապրում ես «Բոլոր տղամարդիկ նույնն են» կարգախոսով:

Ինքնավստահություն

Յուրաքանչյուր տղամարդ կնոջ մարմնի ու դիմագծերի առումով իր նախասիրություններն ունի:
Կնոջ գրավչությունը ոչ միայն իր գեղեցկությանն է համազոր, այլ նաեւ նրան, թե որքանով է կինը գոհ իրենից: Ցավոք, մեծ թվով կանայք տառապում են անլիարժեքության բարդույթով, որը զարգանում է սեփական մարմնի հմայիչ լինելու կասկածներից:

Ամոթը ստիպում է կնոջը զգացմունքները թաքցնել, արգելփակել սեփական սեքսուալությունը, երբեմն նաեւ սահմանափակել սեփական ֆիզիոլոգիական կարիքները:

Վստահությունը ամենասեքսուալ հատկություններից մեկն է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: Կինն, ով իրեն թագուհի է զգում, այդպիսին կլինի նաեւ տղամարդու աչքերում: Հավատը սեփական գեղեցկության նկատմամբ հրաշքներ է գործում. այն ստիպում է տղամարդկանց հիանալ:

Ի՞նչ անել, եթե ինքնավստահության հետ խնդիրներ ունես: Պետք է աշխատել ինքնագնահատակը բարձրացնելու վրա: Ամեն օր կանգնիր հայելու առջեւ այս ոճով՝ «Ես ամենահմայիչն ու ամենագրավիչն եմ: Ես գեղեցիկ մարմին ունեմ», կարդա գրքեր եւ թեմային վերաբերող թրեյնինգների հաճախիր:

«Հանելուկի» ու «բաց գրքի» հավասարակշռություն

Հավանաբար լսել ես, որ տղամարդիկ բնույթով որսորդ են: Նրանց դուր է գալիս ստանալ եզակի ու յուրահատուկ մի բան, որ ուրիշները չեն կարող ստանալ: Մասամբ դա այդպես է, բայց երկարատեւ հեռանկարում «դեֆիցիտ ապրանքի» կերպարը չի աշխատում:

Ավելորդ յուրահատկությունը նույնպես կարող է ձգել հանելուկներ գուշակել սիրող տղամարդուն, այդ ենթատեսակի նպատակը ոչ թե ապահովելն է, այլ գուշակելը: Այդպիսի վարքի վտանգավորություններից է նաեւ տղամարդուն խճճելը, նրան ականապատ դաշտում պահելը, երբ չգիտես, թե երբ եւ որտեղ տեղի կունենա պայթյունը:

Չեմ ասում, որ պետք է «սովորական» եւ կանխատեսելի դառնալ, այստեղ պետք է պահել «հանելուկի» եւ «կարդացված գրքի» միջեւ հաշվեկշիռը: Եվ մի մոռացիր՝ տղամարդուն հանելուկի մեջ ներգրավելով՝ դու գրավում ես նրան ոչ թե քո, այլ դիմակի նկատմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը