«Ուժեղ մարդիկ միշտ պարզ են լինում». Լև Տոլստոյի իմաստուն 20 մտքերը

Նա առաջինն էր, ով հրաժարվեց հեղինակային իրավունքից, պետական համակարգի հակառակորդն էր, իսկ կրոնական հեղինակությունների մերժման համար հեռացվեց եկեղեցուց։

Նա ատում էր փողը ու հանդես էր գալիս գյուղացիների կողմից։

Այդպիսին նրան դեռ ոչ ոք չգիտեր։

Նրա անունը Լև Տոլստոյ էր։

1. Կառավարության ուժը պահպանվում է ժողովրդի անկրթության վրա, և նա գիտի դա, դրա համար էլ միշտ կպայքարի լուսավորականության դեմ։ Վաղուց ժամանակն է, որ մենք դա հասկանանք։

2. Յուրաքանչյուրը ցանկանում է փոխել մարդկությանը, բայց ոչ ոք չի մտածում այն մասին, թե ինչպես իրեն փոխի։

3. Ամեն ինչ հասանելի է այն մարդու համար, ով կարողանում է սպասել։

4. Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։

5. Ուժեղ մարդիկ միշտ պարզ են լինում։

6. Թող յուրաքանչյուրը մաքրի իր դռան առաջ։ Եթե ամեն մեկն այդպես անի, ողջ փողոցը մաքուր կլինի։

7. Միշտ թվում է, թե մեզ սիրում են նրա համար, որ մենք այդքան լավն ենք։ Եվ գլխի չենք ընկնում, որ մեզ սիրում են, որովհետև սիրողներն են լավը։

8. Առանց սիրո ապրելն ավելի հեշտ է, բայց առանց սիրո ապրելն անիմաստ է։

9. Ես չունեմ այն ամենը, ինչ սիրում եմ։ Բայց ես սիրում եմ այն ամենը, ինչ ունեմ։

10. Աշխարհն առաջ է շարժվում նրանց շնորհիվ, ովքեր տառապում են։

11. Մեծագույն ճշմարտություններն ամենապարզերն են։

12. Բանն այն չէ, որ շատ իմանաս, այլ այն, որ իմանալու ենթակա բաներից իմանաս ամենապիտանիները։

13. Մարդիկ հաճախ պարծենում են իրենց խղճի մաքրությամբ միայն այն պատճառով, որ կարճ հիշողություն ունեն։

14. Չկա մի այնպիսի տականք, ով փնտրելով՝ ինչ-որ բանի վերաբերյալ իրենից ավելի տականք մեկին չգտնի ու այդ առթիվ իրենից շատ գոհ չլինի կամ պարծենալու առիթ չունենա։

15. Չարը միայն մեր ներսում է, այսինքն՝ այնտեղ, որտեղից այն կարելի է հանել, դուրս բերել։

16. Մարդը միշտ պետք է երջանիկ լինի։ Եթե երջանկությունն ավարտվում է, տես, թե որտեղ ես սխալվել։

17. Ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրի համար կյանքի իմաստը պարզապես սիրո մեջ աճելն է։

18. Բոլորը պլաններ են կառուցում, և ոչ ոք չգիտի, թե արդյո՞ք ինքը մինչև երեկո կապրի։

19. Չկան այնպիսի պայմաններ, որոնց մարդը չկարողանա սովորել, հատկապես, եթե նա տեսնում է, որ բոլոր շրջապատողները նույն կերպ են ապրում։

20. Ամենազարմանալի մոլորություններից մեկն այն է, որ մարդու երջանկությունը ոչինչ չանելն է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․