4 խորհուրդ, ինչպես պետք է սիրել կանանց

1. Նրա հետ համաձայնեցրեք սոցիալական դերերը

Կանայք կան, որոնք հրեա մոր բարդույթ ունեն: Կան հավերժ երեխա աղջիկներ: Կան աղջիկներ՝ աղջիկներ եւ իրենց կիսաշրջազգեստով տղաներ: Կան ղեկավարներ, որոնք ի վիճակի չեն սուրճ եփել: Կան հիվանդագին առումով անինքնավստահ մոդելներ եւ հմայիչ տգեղիկներ, որոնց բոլորը նախանձում են: Ձեզ անհրաժեշտ է այնպիսի կին, որի հետ համընկնում են սոցիալական դերերի ձեր ընկալումները` ձերը եւ նրանը: Ավելի ամոթալի բան չկա, քան երբ աղջիկն առաջարկում է. դու ինձ հագցնում ես եւ վճարում բնակարանի համար, ես տնտեսությունն եմ վարում եւ քեզ չեմ մերժում անկողնում, իսկ դուք համաձայնում եք:

Ավելի վատ բան չկա, քան երբ նա զգուշացնում է. ես տրամադրված եմ երեխաներ դաստիարակելու եւ կթողնեմ աշխատանքը, գումարած՝ ինձ դայակ է անհրաժեշտ, որ լավ քնեմ եւ կարգին տեսք ունենամ: Այդ պատճառով պարզաբանեք, թե նա ինչ է պատրաստ տալ ձեզ եւ ինչ է ուզում ստանալ ձեզնից, դա համեմատեք ձեր ցանկությունների հետ եւ եզրակացություններ արեք այն բանի վերաբերյալ, թե արդյոք նա ճակատագրով նախատեսված է ձեզ համար, թե առջեւում միայն խնդիրներ են:

2. Որոշումն առաջինն առաջարկիր

Գենդերային հարցերով տարված կանայք անհանգստանում են, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը որոշում կկայացնի, կխլի ինքնորոշվելու իրավունքը: Նկատի ունենք արագորեն որոշում կայացնելու կարիք ունեցող, նրանից ավելի արագ կողմնորոշվելու իրավիճակները, երբ տղամարդը կարող է իր տարբերակն առաջարկել: Դա չի նշանակում, որ ձեր խոսքը չի քննարկվում: Պարզապես կանայք չեն սիրում ծամծմողների: Իսկ եթե սիրում են, ապա ավելի շատ մայրական բնազդով:

3. Առանց զգուշացման մի անհետացեք

Ես հասկանում եմ, մշտական հաշվետվություններն այն մասին, թե ինչով ես զբաղված, ստորացնում են ազատ մարդուն: Մյուս կողմից, միթե դուք դա չեք անում թվիթերում: Այստեղ ինչ-որ հինավուրց գաղտնի անեծք կա. հենց որ սովորականից մի ժամ ուշանում եք, չեք վերցնում հեռախոսը, երկար չեք արձագանքում հաղորդագրություններին, նույնիսկ ամենասթափ մտածող, սառնասիրտ, ֆլեգմատիկ կինը սկսում է ճոխ գույներով պատկերացնել, թե ձեզ ինչպես է կուլ տվել օձը, ձեր վրայով անցել է բեռնատարը, հարբած վերադասը ձեզ մահացու ծեծել է ընկույզջարդիչով, Վերա Բրեժնեւան անցել է մոտերքով եւ սիրահարվելով` ընդմիշտ տարել է ձեզ իր ոսկե կադիլակով: Դրա դեմ ոչինչ չեք կարող անել: Կանայք հուզվում են, նրանց բնույթն է այդպիսին: Ելքը` նրան զգուշացնել, որ գուցե երկար մնաք եւ անջատեք հետախոսը` լուծելով հարցերը, նույնիսկ եթե դրա շանսերը շատ փոքր են:

4. Տանը նորոգեք իրերը

Կնոջ համար մեխ խփելու կամ հարիչի ներդիրը փոխելու մոգությունը համարժեք է սրբազան դողին, որ զգում է միջին տղամարդը` հետեւելով, թե կեղտոտ բանջարեղենի, արյունոտ ոսկորների եւ անհասկանալի կանաչիի լեռն ինչպես է մի ժամում փոխակերպվում երեք ուտեստից ամենահամեղ ճաշի: Մեխանիկ տղամարդուն խոնարհվելու ցանկություն է առաջանում. ցանկություն, որը հավերժացվել է սանտեխնիկի մասին դասական պոռնոսյուժեում: Եթե ձեր հայրը կամ պապը փոքր տարիքում ձեզ երբեք չեն տարել ավտոտնակի գործասեղանի մոտ, ավելի լավ է ինտերնետում հրահանգներ նայել եւ փորձել տնտեսվար վարպետ լինել, քան քրթմնջալ. «Չգիտեմ, էնտեղ ինչ-որ տեղ էլեկտրիկի համարն է, մայրիկն է գրել մուտքի պաստառին»: Կենցաղային խնդիրներ լուծելու գործնական գիտելիքները տղամարդկային էրոտիզմի մաս են կազմում եւ հարգանք են առաջացնում նրանց մոտ, ում նման բաները սկզբունքորեն տրված չեն կամ անհետաքրքիր են (աղջիկների մեծամասնության): Միակ ավելի լավ այլընտրանքն է. «Լսիր, դարակից փող վերցրու եւ պատվիրիր այն զուգարանակոնքը, որը քեզ դուր է գալիս` մոնտաժի հետ միասին, թե չէ ես այնքան էլ գլուխ չեմ հանում ներքին հարդարման էսթետիկայից, որքան դու, հետն էլ դիմացի առեւտրի կենտրոնից քեզ համար կոշիկ կգնես»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)