Ինչպես անել, որ տղամարդը միայն քո մասին մտածի

Ժամանակակից տղամարդիկ պետք է զգայական, հոգատար լինեն եւ կողքերը չնայեն: Սիրահարված կինը կարող է անընդհատ մտածել իր տղամարդու մասին. նա երազում է, պլանավորում է ժամադրությունները, համատեղ ժամանց է հորինում եւ այլն: Նա միշտ ցանկանում է, որ տղամարդն անընդհատ իր մասին մտածի։ Իսկ այս ամենին կարելի է հասնել մի քանի միջոցով:

Հարկավոր է նրան հասկացնել, որ դուք «անմատչելի» եք. նրան ստիպեք ձեզ հետ հանդիպում փնտրել, մտահոգվել եւ նյարդայնանալ: Ձեր պահվածքով եւ բառերով պիտի նրան ցույց տաք, որ այնպիսի կին եք, որին պետք է նվաճել:

Ձեւացրեք, թե շատ զբաղված եք եւ ձեր անհետաձգելի գործերից կտրվեք միայն նրա հետ հանդիպելու համար: Տղամարդուն հնարավորություն տվեք ձեզ հետ հանդիպման առիթ փնտրել, արժանանալ ձեր ուշադրությանը, դժվարություններ հաղթահարել: Եթե կարողանաք ամեն ինչ այնպես կազմակերպել, որպեսզի նա իրեն հաղթող զգա, որին առաջին մրցանակն է բաժին հասել, դա նրան ամուր կկապի ձեզ:

Ձեր տղամարդը պիտի վստահ լինի, որ ձեր կյանքը հագեցած է եւ հետաքրքիր: Եթե վստահ լինի, որ դուք հենց միայն իր զանգին եք սպասում, կդադարի ամեն րոպե մտածել ձեր մասին. ինչո՞ւ պիտի անի դա, եթե առանց այդ էլ գիտե, թե ինչով եք զբաղված: Այս դեպքում նրանք հեշտությամբ կորցնում են հետաքրքրությունը այն կանանց հանդեպ, որոնք մի տղամարդուց բացի, ուրիշ ոչնչով տարված չեն եւ ուրիշ ոչ մեկին հետաքրքիր չեն:

Դուք պետք է պահպանեք այն առասպելը, թե դուք զբաղված եւ ամեն տեղ պահանջված մարդ եք. ձեզ սպասում են ընկերները, դուք շատ երկրպագուներ ունեք եւ անընդհատ ինչ-որ գործեր են հայտնվում:

Ջանացեք միշտ խորհրդավոր մնալ տղամարդու համար` սիրախաղ արեք, սեթեւեթեք, կանացի այլ հնարքներ կիրառեք, որպեսզի ձեր նկատմամբ տղամարդու հետաքրքրությունը չթուլանա: Նույնիսկ եթե ձեր հարաբերությունները բավականաչափ ամուր են, դա պատճառ չէ, որպեսզի թույլ տաք, որ առօրյա գործերն ու ձանձրույթը փչացնեն ձեր ռոմանտիկ պատմությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը