«Չար մարդն ածուխի է նման, եթե չի ստացվում այրել, փորձում է սևացնել». Դմիտրի Նագիևի լավագույն ցիտատները

Հայտնի կինոդերասան ու շոումեն Դմիտրի Նագիևը հռչակվել է իր բրուտալ մաչոյի կերպարով։

Նրա փայլուն միտքը, անհավանական հմայքը ու հումորի յուրահատուկ զգացումը նրա ցանկացած գործողություն իսկական իրադարձության են վերածում։

Դմիտրի Նագիևի բեմական կերպարի գաղտնիքն այն է, որ նա դեր չի խաղում։

Նա իրականում այնպիսին է, ինչպիսին որ կա։ Նագիևը խոստովանում է, որ իրական անհատականության վրա չհիմնված կերպարը 15 րոպեում քարուքանդ կլիներ։

«Դեռևս մանուկ հասակում ես ինձ համար մտածել էի տղամարդու կերպար, ու այդպիսին էլ փորձում եմ լինել այժմ»։

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այս ականավոր մարդու հանճարեղ մտքերը։

  • Շատ արարքներ ավելի բարոյական են թվում, եթե դրանց նայես այն մատների արանքով, որոնք փող են բռնել։
  • Կյանքում սերը տղամարդուն կարող է դրդել ցանկացած հերոսության, բայց դրանք անիմաստ են դառնում, եթե կնոջ դուռը փակ է։
  • Ասում են, որ ի սրտե զղջումը կարող է փոխարինել լավ արարքին։
  • Երբեմն դրված ցանցերից խուսափելու լավագույն եղանակը ձևանալն է, թե դու արդեն ընկել ես դրանց մեջ։
  • Եթե անկեղծ լինենք, ես 2 կուռք ունեմ կյանքի տարբեր իրավիճակների համար։ Երբ գնում եմ մարզադահլիճ, իմ կուռքը Տարզանն է, իսկ երբ ուտում եմ երեկոյան 18:00-ից հետո, Սաշա Ցեկալոն։
  • Եթե ես պատուհանից դուրս նետվեի յուրաքանչյուր անգամ, երբ ինձ մոտ ինչ-որ բան չէր ստացվում, ես ամբողջ կյանքս թռիչքի մեջ կանցկացնեի։
  • Չար մարդն ածուխի է նման։ Եթե չի ստացվում այրել, փորձում է սևացնել։
  • Մենք հաճախ ենք բախվում շրջապատի կողմից չհասկացվածության հետ։ Չարժե մտածել, որ այդ մարդիկ մեր դեմ են, ավելի շուտ, նրանք պարզապես իրենք իրենց կողմից են։
  • Եթե ձեզ համար բամբասանքն առիթ է, որ բաժանվեք, ապա բաժանվեք։ Եթե զգացմունքներն ուժեղ են, մի արեք այդ բանը։
  • Աշխարհում մարդկային հիմարության անսահմանափակ ռեսուրսներ կան։
  • Ընկերության, ինչպես և սիրո մեջ, մարդիկ երջանիկ են լինում, որովհետև չգիտեն մտերիմ մարդու մասին ճշմարտությունը։
  • Ասում են, թե ամուսնության տևողությունը հակադարձ համեմատական է հարսանեկան ծախսերին։
  • Ցանկացած տեսակի ցանկություն պետք է փոխադարձ լինի։
  • Եթե մարդն ամեն ինչի մեջ թշնամանք է տեսնում, ապա կա նրան ընկերասեր դարձնելու միայն մեկ եղանակ՝ սիրել այդ մարդուն։
  • Յուրաքանչյուր տղամարդու կյանքում պետք է 2 մարդ լինեն՝ ընկերն ու սիրած կինը, և ես չեմ հասկանում, թե դա ինչպես կարելի է համատեղել մեկ մարդու մեջ։ Բայց եթե ես դա չեմ հասկանում, դեռ չի նշանակում, որ դա անհնար է։
  • Ռոմեոյի և Ջուլիետի ժամանակները վաղուց անցել են, իսկ ծնողները դեռ առաջվա նման փորձում են կարգավորել իրենց երեխաների անձնական կյանքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ