Երջանկության համար ընդամենը 4 բան է անհրաժեշտ. նյարդակենսաբան

Ասում է ողջ կյանքում մարդկային ուղեղն ուսումնասիրած ամերիկացի նյարդակենսաբան Ալեքս Քորբը։

Գլխավոր հարցը։

Եթե տրամադրություն չունեք, ինքներդ ձեզ մեկ կարևոր հարց տվեք՝

«Ինչի՞ համար եմ ես շնորհակալ ճակատագրին»։

Դուք կզարմանաք, թե արդյո՞ք շնորհակալության զգացումն ուղեղի վրա կենսաբանական ներգործություն է ունենում։ Պարզվում է, որ՝ այո։ Գիտե՞ք, թե ինչպես է աշխատում «Բուպրոպիոն» հակադեպրեսանտը։ Այն խթանում է դոֆամին նյարդամեդիատորի արտադրությունը։ Իսկ գիտե՞ք, թե ինչ է անում ֆլուօքսետինը։ Խթանում է սերոտոնին նյարդամեդիատորը, ինչպես և շնորհակալության զգացումը։

Այո, շնորհակալության զգացման գլխավոր էֆեկտներից մեկը սերոտոնինի մակարդակի բարձրացումն է։ Երբ դուք մտածում եք այն մասին, թե ինչի համար եք շնորհակալ ճակատագրին, դուք կենտրոնանում եք կյանքի դրական կողմերի վրա։ Այդ պարզ գործողությունը բարձրացնում է սերոտոնինի արտադրության մակարդակն ուղեղի առաջնային կեղևում։

Խոսեք ձեր նեգատիվ զգացողությունների մասին։

Եթե դուք ձեզ վատ եք զգում, տվեք ձեր վիճակի բնորոշումը։ Ի՞նչ է դա՝ տխրությո՞ւն, տագնա՞պ, վիրավորվածությո՞ւն… Դա բավական է, որ ինքներդ ձեզ լավ զգաք։ Կարծում եք՝ զառանցա՞նք է։ Իսկ ձեր ուղեղն այլ կերպ է մտածում։

Մի հետազոտության ժամանակ մասնակիցներին ցույց տվեցին դեմքի տարբեր արտահայտություն ունեցող մարդկանց լուսանկարներ ու չափեցին ուղեղի արձագանքը։ Ինչպես և սպասվում էր, նշիկն արձագանքում էր պատկերված էմոցիաներին։ Բայց երբ մասնակիցներին խնդրեցին անվանել այդ էմոցիաները, նրանց մոտ ակտիվացավ ուղեղի պրեֆրոնտալ կեղևը, իսկ նշիկի ակտիվությունն ընկավ։ Այլ կերպ ասած՝ էմոցիաներն անվանելը նվազեցնում էր դրանց ազդեցությունը մարդու վրա։

Որոշում կայացրեք։

Երբևէ կայացրե՞լ եք ինչ-որ որոշում ու դրանից թեթևություն զգացել։ Դա պատահականություն չէ։ Նյարդակենսաբանությունը ցույց է տալիս, որ որոշումների ընդունումը նվազեցնում է անհանգստության չափաբաժինն ու տագնապայնությունը, ինչպես նաև օգնում է լուծել խնդիրները։ Որոշումներ կայացնելիս մենք ստեղծում ենք մտադրություններ ու դնում նպատակներ։

Այս ամենը դրական ազդեցություն է գործում պրեֆրոնտալ կեղևի վրա՝ նվազեցնելով տագնապի ու հուզմունքի մակարդակը։ Բացի դրանից, որոշումների ընդունումը օգնում է նվազեցնել ստիրատումի՝ բծավոր մարմնի ակտիվությունը, որը մեզ սովորաբար հակում է նեգատիվ ազդակների ու գործողությունների։ Եվ վերջապես, որոշումներ կայացնելը փոխում է մեր աշխարհընկալումը, ինչն օգնում է գտնել խնդրի լուծումը ու հանգստացնել լիմբիկ համակարգը։

Հպվեք մարդկանց։

Մի հետազոտության ընթացքում մասնակիցները համակարգչային խաղ էին խաղում, որի էությունը գնդակներ նետելով փոխանակելն է։ Մի մասնակիցը նետում էր գնդակը, իսկ մյուսն այն հետ էր նետում։ Իրականում մարդը նստած էր էկրանի միայն մի կողմում։ Հետո գնդակը համակարգիչն էր նետում։

Բայց մասնակիցներին ասացին, որ էկրանի վրայի կերպարներին կառավարում են կենդանի մարդիկ։ Եվ ի՞նչ էր տեղի ունենում, երբ այդ «այլ մարդիկ» հրաժարվում էին վերադարձնել գնդակը։ Մասնակցի ուղեղը նույն կերպ էր արձագանքում, ինչպես որ արձագանքում էր ֆիզիկական ցավին։ Այսինքն՝ մեր ուղեղը մերժումն ընկալում է կոտրված ոտքի պես։ Սոցիալական բացառումն առաջնային գոտկային կեղևի և ուղեղի կենտրոնական հատվածի վրա ազդում է ֆիզիկական ցավի ազդելու պես։

Պարզ ասած՝ ուղեղի համար շատ կարևոր են այլ մարդկանց հետ հարաբերությունները։ Եվ եթե ուզում եք դրանք բարձրացնել ու հասցնել նոր մակարդակի, մարդկանց հպվեք ֆիզիկապես։ Խոսքը, իհարկե, մտերիմ մարդկանց մասին է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ