8 նշան, որ սթրեսը «սպանում» է ձեզ և դուք չգիտեք այս մասին

Սթրեսը կարող է ազդել էմոցիաների, վարքի, մտածելու կարողության, ֆիզիկական առողջության վրա, իսկ քրոնիկ սթրեսը լուրջ վտանգ է ներկայացնում թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության համար:

zNews-ը ներկայացրել է 8 նշան, որոնք վկայում են այն մասին, որ սթրեսն արդեն իսկ վնասում է ձեր առողջությանը:

Գլխացավեր: Գլխացավերը հաճախ առաջանում են հենց սթրեսի ժամանակ, սթրեսը հաճախ գլխացավի հիմնական պատճառն է: Լարվածության գլխացավերը թեթև կամ ուժեղ ցավի պատճառ են դառնում գլխի, իրանի, աչքերի հատվածում: Սթրեսը կարող է առաջացնել, ինչպես նաև սրել գլխացավերի մյուս տեսակները, այդ թվում՝ միգրենը:

Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ: Երբ օրգանիզմում մեծ քանակով հորմոններ են արտադրվում, նյութափոխանակության համակարգը «սթրեսի» է ենթարկվում: Դրա հետևանքով նկատվում են նյութափոխանակության հետ կապված մի շարք խնդիրներ:

Հաճախակի մրսածություն, վարակներ: Սթրեսի հետևանքով արյունատար համակարգն արագ ռեժիմով է աշխատում: Այս ֆիզիոլոգիական էֆեկտը, որը համադրվում է զարկերակային բարձր ճնշման հետ, կարող է ճնշել իմունային համակարգը. այն թուլանում է, օրգանիզմը դժվարությամբ է հայտնաբերում և չեզոքացնում բակտերիաներն ու այլ միկրոօրգանիզմները:

Քաշի ավելացում: Սթրեսը հաճախ է ուղեկցվում քաշի ավելացմամբ: Կորտիզոլի բարձր մակարդակը մեծացնում է ախորժակը, ինչի արդյունքում մարդը սկսում է չարաշահել սնունդը (հատկապես՝ վնասակար սնունդը) և ավելի արագ է քաշ հավաքում:

Որովայնի հետ կապված խնդիրներ: Սթրեսի բարձր մակարդակի դեպքում հաճախ են նկատվում ցավեր որովայնի շրջանում: Սրտխառնոց, դիսպեսիա, ջղաձգումներ, ցավեր… այս բոլոր խնդիրները կարող են սթրեսի հետևանք լինել:

Հոգնածություն: Էմոցիոնալ, մտավոր, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող են սթրեսի հետևանք լինել և լրջորեն խանգարել օրգանիզմի կենսագործունեությանը:

Ցավ կրծքավանդակում: Սթրեսն առաջացնում է անհանգստություն, ինչը կրծքավանդակում ցավի պատճառ է դառնում:

Սեռական ցանկության նվազում: Սթրեսի հետևանքով սեռական ցանկությունը կարող է նվազել կամ առհասարակ անհետանալ: Քրոնիկ սթրեսը կանանց շրջանում կարող է հանգեցնել նույնիսկ ձվազատման խանգարման, ազդել տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը