20 կանոններ, որ տղամարդը ողջ կյանքում սիրի և պաշտի միևնույն կնոջը

Շատ կանայք բողոքում են, որ իրենց բախտը չի բերում տղամարդկանց հարցում։

Գնում են զանազան սեմինարների ու թրեյնինգների, ուր պատմում են, թե ինչպես գայթակղել ու պահել տղամարդուն, բայց իրականում տղամարդիկ իրենք չեն հեռանում լավ կանանցից, հեռու են փախչում լաչառ ու եսասեր կանանցից, ովքեր սովորել են միայն վերցնել՝ փոխարենը ոչինչ չտալով։

Տղամարդուն պետք չէ պահել, նա ինքը ոչ մի տեղ չի գնա լավ կնոջից։ Արժե, որ կանայք կարդան ստորև բերվող խորհուրդներն այն մասին, թե ինչ անել, որ տղամարդն իր ողջ կյանքում սիրի ու մնա միևնույն կնոջ կողքին։

1. Սիրելի տղամարդու գաղտնիքները պահեք՝ ինչպես պետական գաղտնիք։

2. Տղամարդուն սովամահ մի արեք։ Սոված տղամարդը չար տղամարդ է։

3. Ամուսնուց անհնարինը, ամեն ինչ ու միանգամից մի պահանջեք։

4. Ձեր ամուսնու ծնողներին հարգանքով վերաբերվեք, ինչպիսին էլ որ նրանք լինեն։

5. Հարգեք ձեր ամուսնու ընկերներին ու մի աջակցեք թշնամիներին։

6. Առանց շտապ ու խիստ անհրաժեշտության՝ մի արթնացրեք ձեր ամուսնուն. Թողեք, որ ուժ հավաքի։

7. Երբ տղամարդը կատաղած է, աշխատեք չընկնել ձեռքի տակ։

8. Մի վիրավորեք ձեր ամուսնուն ու մի ստորացրեք նրա տղամարդկային արժանապատվությունը։

9. Երբ վիճում եք ձեր ամուսնու հետ, նրան մի ասեք, որ նրա կարծիքը ձեզ համար ոչինչ չարժե։

10. Երբեք մի մերժեք սիրելի ամուսնուն ինտիմի հարցում։

11. Աջակցեք ու գովեք ձեր ամուսնուն. Բարի խոսքերը հրաշքներ են գործում։

12. Միշտ տան շեմին ձեր ամուսնուն քնքշանքով ու ժպիտով դիմավորեք։

13. Ձեր սիրո բնում հարմարավետություն, կոմֆորտ ու բարի մթնոլորտ ստեղծեք։

14. Ձեր ամուսնու կողքին եղեք բարդ պահերին, կրակի վրա յուղ մի լցրեք։

15. Ձեր տղամարդուն այլ մարդկանց ներկայությամբ մի կոտրեք. Դա շատ ստորացուցիչ է։

16. Հավատարիմ ու նվիրված կին եղեք. Ուրիշների հետ սիրախաղի մեջ մի մտեք ձեր ամուսնու ներկայությամբ։

17. Ձեր ցանկությունները վեր մի դասեք ձեր ամուսնու ցանկություններից։ Ամուսնության մեջ պետք է լիիրավ հավասարություն լինի։

18. Մի մսխեք ընտանեկան փողերը, խոշոր գնումները քննարկեք ձեր ամուսնու հետ։

19. Երբեք ձեր ամուսնուն երեխաների ներկայությամբ մի նվաստացրեք. Նա ձեր երեխաների հայրն է։

20. Սիրեք ձեր ամուսնուն, և այդ սերը ձեզ կվերադառնա տասնապատիկ չափով։
Կարևոր լրացում. Սիրելի կանայք, երբեք մի վերափոխեք տղամարդկանց ու պայմաններ մի դրեք։ Միշտ անհրաժեշտ է սկսել ինքներդ ձեզնից, փոխվեք դեպի լավը դուք ինքներդ՝ տղամարդու համար, և որոշ ժամանակ անց կփոխվի և նա ինքը։ Կարևոր է հիշել, որ ձեր ամուսնուն ձեզ հարմարեցնելով՝ արդյունքը կարող է ձեզ չգոհացնել։

Սիրեք, հարգեք, գնահատեք ձեր ամուսնուն, և նա, ինչպես ասում են, երկնքից աստղեր կիջեցնի ձեզ համար։ Սիրելի ու հասկացող կնոջ համար ամուսինը պատրաստ է կյանքը տալ ու ամեն ինչ անել, որ վերջինս երջանիկ լինի իր հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց
Կենդանակերպի այս տղամարդիկ կարողանում են ակնթարթորեն գրավել կանանց
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
Թեստ․ Տիրապետո՞ւմ եք մեր սիրելի Արցախի բարբառին
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Գիտելիքներ ստուգող թեստ․ Քանի՞ միավոր կհավաքեք
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
ԹԵՍՏ․ Քանի՞ հարցի կկարողանաք ճիշտ պատասխանել
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց
Թեստ․ Ճանաչո՞ւմ եք մեր սիրված երգչուհիներին