Ճապոնական ասացվածքներ, որոնք դանակի սայրից էլ սուր են

Մնացյալ աշխարհից Ճապոնիայի բնական մեկուսացումը նրան դարձրել է իրապես անկրկնելի ու բացառիկ մի երկիր:

Եվ պատահական չէ, որ ծագող արևի երկրի մշակույթն էլ խիստ տարբերվում է մնացած երկրների մշակույթներից:

Ճապոնացիներն իմաստուն ժողովուրդ են։ Նրանք սովորել են ապրել բնության և շրջապատող աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ՝ վայելելով երկրի վրա անցկացրած յուրաքանչյուր պահը:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում շատ խորիմաստ ճապոնական ասացվածքներ, որոնք տիպիկ բնորոշում են վերջիններիս իմաստնությունը:

1. Պատճառն ու կպչուն լեյկոպլաստը կարելի է կպցնել որտեղ ուզես:

2. Հետդ քեֆ անելու գալիս են ուրիշները, իսկ վշտակցելու՝ հարազատ մարդիկ:

3. Ավելորդ իրն ավելորդ հոգս է:

4. Երբ սիրտդ հանգիստ է, հանգիստ է նաև քայլվածքդ:

5. Առանց սովորական մարդկանց՝ չեն լինում մեծագույնները:

6. Շնորհակալ լինելուդ մասին հիշիր նույնքան երկար, որքան վիրավորված լինելուդ մասին ես հիշում:

7. Չկա մի դեպք, երբ մերկն ինչ-որ բան կորցնի:

8. Այնտեղ, ուր ուժն է ճիշտը, անզոր է իրավունքը:

9. Արա, ինչ կարող ես, իսկ մնացած հարցերում հույսդ դիր ճակատագրի վրա:

10. Անարդար ճանապարհով վաստակածն իր նպատակին չի ծառայում:

11. Հարցնելն անհարմար է մեկ րոպեով, իսկ չիմանալը՝ ամբողջ կյանքում:

12. Ուղիղ մարդն ուղիղ բամբուկի պես՝ հազվադեպ է հանդիպում:

13. Քիչ է լինել այր և կին, պետք է նաև դառնալ ընկերներ և սիրեկաններ, որպեսզի հետո դրանք այլ տեղ չփնտրես:

14. Աղետի պահին հույսդ դիր միայն քեզ վրա:

15. Ամուսինն ու կինը պետք է նման լինեն ձեռքին ու աչքերին: Երբ ձեռքն է ցավում, աչքերը լալիս են, իսկ երբ աչքերն են լալիս, ձեռքերը սրբում են արցունքները:

16. Պատահում է այնպես, որ տերևը ջրի տակ է անցնում, իսկ քարը լողում է:

17. Ավելի հեշտ է գտնել 10.000 զինվոր, քան մեկ գեներալ:

18. Ցանկացած կին գեղեցիկ է թվում մթության մեջ, հեռվից կամ թղթե անձրևանոցի տակ:

19. Անգամ շատ երկար ձգվող ուղին սկսվում է մեկ քայլից:

20. Հաղթանակի հասնում է նա, ով հակառակորդից կես ժամ ավելի է դիմանում:

21. Մտածելով՝ որոշիր, իսկ եթե արդեն որոշել ես՝ մի մտածիր:

22. Ճանապարհ գնալիս ուղեկից է պետք, իսկ կյանքում՝ ընկեր:

23. Հիմարից ավելի վտանգավոր թշնամի չկա:

24. Մի պահիր գնացողին, մի հեռացրու եկողին:

25. Ծովն այն պատճառով է մեծ, որ չի անտեսում նաև մանր գետակներին:

26. Քո սրտի տաճարը ճանաչում ես դարպասներից:

27. Վիշտը, պատռված զգեստի պես, պետք է տանը թողնել:

28. Անկողնում պառկած՝ ոչ ոք չի սայթաքում:

29. Մի վախեցիր փոքր-ինչ ճկվելուց. հետո ավելի ուղիղ կկանգնես:

30. Յոթ անգամ ընկիր, ութ անգամ կանգնիր:

31. Արևը ճիշտ ու սխալ չի ճանաչում: Այն փայլում է՝ առանց ինչ-որ մեկին ջերմացնելու նպատակի: Ով գտնում է ինքն իրեն, նման է արևի:

32. Յոթ անգամ ստուգիր, մինչև մարդուն կկասկածես:

33. Ծիծաղող տանը երջանկությունն այցի է գալիս:

34. Ժպտացող դեմքին նետ չեն արձակում:

35. Ով ուրախ է ապրում, երկաթի միջով էլ կանցնի:

36. Աղեղի լավը լինելը կախված է այն քաշող ձեռքից:

37. Վատ վարպետի ձեռքի տակից երբեք կատարյալ անոթ դուրս չի գալիս:

38. Սառը թեյն ու սառը բրինձը մի կերպ կարող ես տանել, սակայն սառը հայացքն ու սառը խոսքն անտանելի են:

39. Եթե խնդիրը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ նրա համար անհանգստանալ, իսկ եթե այն արդեն լուծել հնարավոր չէ, ապա անիմաստ է դրա համար անհանգստանալը:

40. Վատ մարդն աշխատում է արդարացնել իր գործած սխալը, իսկ լավը՝ ուղղել այն:

41. Ինքդ եղիր քո սրտի ուսուցիչը և թույլ մի տուր, որ սիրտդ դառնա քո ուսուցիչը:

42. Երբ հասկը հասունանում է, հակում է գլուխը, իսկ երբ մարդն է հարստանում, գլուխը շատ վեր է բարձրանում:

43. Արագը նույն դանդաղն է, միայն թե՝ առանց ընդմիջումների:

44. Երբեմն մի ակնթարթը գանձից էլ թանկ է լինում:

45. Այսօրվա հիսունն ավելի լավ է, քան վաղվա հարյուրը:

46. Եթե կինն ուզենա, ժայռի միջով էլ կանցնի:

47. Լավ վաճառականը ողջ ապրանքը միանգամից չի ցուցադրում:

48. Զգոն եղիր նրա հետ, ով լռում է:

49. Մի շուն անիմաստ կհաչա, մյուսները դա լուրջ կընդունեն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է