5 բան, որ սպանում է մեր ինքնավստահությունը

Մի քանի խորհուրդներ նրանց համար, ովքեր ցանկանում են շատ բանի հասնել, բայց վստահ չեն, որ հաջողությունը կժպտա իրենց:

Ինքնավստահ մարդիկ միշտ հիացմունք են առաջացնում:

Նայելով նրանց՝ ստեղծվում է տպավորություն, որ այդպիսի մարդկանց մոտ ամեն ինչ ստացվում է, քանի որ իրենք հավատում են սեփական ուժերին:

Իրականում, նրանք պարզապես գիտեն, որ պետք է վանել վատ զգացմունքներն ու էմոցիաները, որոնք խորտակում են ինքնագնահատականը:

Համեմատություն

Մանկությունից մենք մշտապես մրցում ենք ուրիշների հետ: Սակայն, անհնարին է հաղթել բացարձակապես բոլորին: Փոխարենը, կարող եք հարցնել ինքներդ Ձեզ, թե արդյո՞ք Դուք Ձեզ համարում եք ինքներդ Ձեր լավագույն տարբերակը: Դա անելու համար անհրաժեշտ է ազնվորեն ճանաչել սեփական ուժեղ և թույլ կողմերը:

Եթե Դուք իսկապես ուզում եք անընդհատ հաղթել, լինել ավելի լավը, քան երեկ, պետք է շատ էներգիա ծախսեք ինքնակառավարման զարգացման վրա: Ժամանակ չի մնա, որ Դուք համեմատվեք ուրիշների հետ:

Անցյալի անհաջողությունները

Հսկայական քաջություն է պետք անցյալի սխալների ու անհաջողությունների հետ համակերպվելու ու նոր բարձունքներ նվաճելու համար:

Կենտրոնացեք միայն հաղթելու մտքի վրա և թույլ մի տվեք, որ անցյալի ստվերը շեղի Ձեզ Ձեր նպատակից:

Անպատրաստություն

Ամեն օրը մեզ հնարավորություն է տալիս պատրաստվելու ապագա հաղթանակների համար:

Հաղթողի նման ապրելու համար պետք է մտածել հաղթողի նման: Յուրաքանչյուրը, ով մեկ անգամ դառնում է հաղթող, գիտի, թե ինչ աշխատանք է արվել դրա համար:

Դուք պատրա՞ստ եք չարչարվելու: Դուք պատրա՞ստ եք արդյունքի համար անհարմարություններ կրելուն: Եթե այո, ապա սկսեք աշխատել ապագա հաղթանակների համար արդեն այսօր: Վստահությունը կգա փորձառության և ձեռք բերած ունակությունների հետ մեկտեղ:

Վախ

Քննադատվելու վախը այն չարիքն է, որը թույլ չի տալիս մեզնից շատերին հասնել ցանկալի արդյունքի:

Իրականում, շրջապատի կարծիքը չի ունենա որևէ ուժ, եթե Դուք չտաք դրան մեծ նշանակություն: Այն, ինչին Դուք հավատում եք, ավելի կարևոր է ցանկացած անհանգստությունից և վախից:

Բացասական մտածողութուն

Երբեք մի մոռացեք, որ Դուք ունեք հազար հնարավորություն: Հեռացրեք այն մտքերը, որոնք Ձեզ տանում են դեպի կործանում և առաջացնում են անհուսություն:

Սովորեցրեք մտածել կառուցողական, քանի որ ոչ միայն Ձեր ներկա տրամադրությունը, այլև Ձեր ապագան կախված են դրանից:

Հիշեք, որ ինքնավստահությունը ոչ միայն հաղթական շարքի արդյունք է, այլև մեծապես դրա պատճառը:

Դուք բավականին ուժեղ, խելացի և աշխատունակ եք, որպեսզի հասնեք այն ամենին, ինչ ուզում եք: Իսկ եթե այդպես է, ապա Դուք կասկածելու ոչ մի առիթ չունեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․