Իմ պատմությունը. «Թվում է՝ կարթնանամ ու ամեն ինչ առաջվա նման կլինի…»

zNews-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Ահա վերջերս ստացված նամակներից մեկը: Մեզ գրել է Կարինե անունով մի աղջիկ:

«Ինձ թվում է՝ այս ամենը երազ է: Թվում է՝ կարթնանամ եւ ամեն ինչ առաջվա նման կլինի: Երեկոյան կսպասեմ, որ աշխատանքից վերադառնաս, կերակուր կպատրաստեմ քեզ համար եւ կմտածեմ, թե որ ուղղությամբ ենք գնալու երեկոյան Երեւանում զբոսնելու: Կորստի այս ցավը ոչնչի հետ չեմ կարող համեմատել: Չէ՞ որ տարիներ շարունակ այնքան երջանիկ էինք: Եվ հանկարծ…

Մեկ ամիս առաջ անսպասելիորեն եկար եւ ասացիր, որ հեռանում ես ուրիշ կնոջ մոտ: Որ նա ինձանից լավն է, որ արդեն մեկ տարի է՝ միասին եք: Որ միայն նրան ես սիրում եւ ինձ հետ ապրում էիր միայն սովորույթի ուժով կամ վախենում էիր վիրավորել: Հիշում եմ, որ այդ օրը քիչ էր մնում ուշագնաց լինեի: Չէի հավատում, որ նման բան հնարավոր է: Կարծում էի՝ կատակում ես, քանի որ քեզանից օղու սարսափելի հոտ էր փչում:

Այդ գիշեր դու գնացիր: Հիշում եմ, թե ինչպես էի երկար զանգահարում քո բջջայինին, բայց ոչ ոք չէր պատասխանում: Միայն առավոտյան կողմ, մեկ տուփ ծխախոտ ծխելուց եւ բոլոր արցունքներս քամելուց հետո, հասկացա. հարկավոր է հաղթահարել այս պահը: Դու կմտափոխվես, կվերադառնաս…

Մեկ շաբաթ անց Ծաղկաձորի ճանապարհին նրա հետ ավտովթարի ենթարկվեցիր: Բոլոր երազանքներս, բոլոր հույսերս, իմ ներկան ու ապագան հսկայական անդունդը գլորվեցին: Հենց այդ ժամանակ ես առաջին անգամ հասկացա, որ կարելի է լուռ տառապել: Առանց արտասուքի, միայն զգալով, թե ինչպես է ներսումդ ցավը թափանցում մարմնիդ բոլոր բջիջների մեջ: Եվ արդեն չես հասկանում, թե որտեղ է ֆիզիկական ցավը, որտեղ՝ հոգեւորը:

Ինձ համար այնքան դժվար է այս ամենի մասին գրել: Կարծում էի՝ կմեռնեմ: Չէ՞ որ ես այդպես էլ կհասցրեցի քեզ ասել, որ փոքրիկ հրաշք ենք ունենալու:

Հուսով եմ՝ տղա կլինի: Հուսով եմ՝ կկարողանամ կրել նրան եւ մեզ ոչինչ չի պատահի: Եվ դու վերեւից կնայես մեզ եւ կպահպանես: Ես նրան Արամ կկոչեմ, հոր անունով:

Եվ, ամեն դեպքում, այս ամենը ճիշտ չէ… Սա երազ է… Երազ, երազ, մղձավանջ… Ես կարթնանամ, գլուխս կդնեմ ուսիդ եւ ամեն ինչ լավ կլինի…»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կենդանակերպի այս տղամարդիկ կարողանում են ակնթարթորեն գրավել կանանց
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կենդանակերպի այս տղամարդիկ կարողանում են ակնթարթորեն գրավել կանանց
«Դատավոր արագիլը»․ Կորեական իմաստուն առակ
Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ