Արժե՞ արդյոք տղամարդ ունենալ կողքիդ առողջության համար

Վերջին ժամանակներս ինչ-որ տենդենց է նորաձև դարձել: Եթե կինը միայնակ է, նրան անպայման «խորհուրդ» են տալիս ինչ-որ մեկին ունենալ առողջության համար: Նման խորհուրդ կարող են տալ և ընկերուհիները, և, ասենք, բժիշկ-գինեկոլոգը, և նույնիսկ պարզապես անծանոթ մարդիկ, ովքեր այդ կնոջ անձնական կյանքի ու նրա առողջության հետ որևէ կապ չունեն:

Ամենավտանգավորն այն է, որ սկսում են ուղղակիորեն վախեցնել՝ մոռանալով այն մասին, որ փոքր կոնքում կանգի պրոցես ու նորմալ արյան շրջանառություն ունենալու համար կարելի է հաճախել և մարզադահլիճ, և արագ քայլել, և յոգայով զբաղվել:

«Բարին կամեցողները» կանանց պարտադրում են կարդալ հետազոտություններ, որոնց արդյունքները պատմում են այն մասին, թե ինչ կպատահի նրանց հետ սեռական կյանքի բացակայության դեպքում: Միայն թե մի փոքր նրբություն են մոռացել. մարդիկ անհոգի մեխանիզմներ չեն, որոնք անհրաժեշտ պահի պետք է յուղել ու տեխզննության տանել:

Մարդկային սեքսուալությունն ունի ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հոգեբանական, էմոցիոնալ բաղկացուցիչ: Հենց դա է սիրելիի հետ մերձեցումը տարբերում վազքից, յոգայից, մերսումից ու այլ մեխանիկական գործողություններից: Ավելին, էմոցիոնալ բաղկացուցիչն ավելի կարևոր է, քան ֆիզիկականը: Տեխնիկական մասը կարելի է փոխարինել, իսկ ահա ձևացնել այն զգացումը, որը քնքուշ շփման ու սիրահարվածության զգացողություն է տալիս, դեռ ոչ ոք չի սովորել:

Կինը, ով իր կողքին հանդուրժում է ոչ սիրելի, ոչ ցանկալի ու տհաճ տղամարդուն, ոչ միայն որևէ կերպ չի ամրապնդում առողջությունը, այլև դրանով խիստ ռիսկի է դիմում:

Դրա համար բոլորին առաջարկում եմ, ով կանանց խորհուրդ է տալիս «տղամարդ՝ առողջության համար», ստվարաթղթե տան մեջ ապրել, կամ ինչ-որ թափառաշրջիկի հետ ընկերանալ. Նույն բանն է:

Ի դեպ, տղամարդկանց հետ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Կարճ ասած՝ եկու սեռերի դեպքում էլ սխալ է «զուգընկեր՝ առողջության համար» մոտեցումը: Մարդիկ հաբեր չեն, որ շաբաթական երկու անգամ ընդունես ուտելուց հետո ու նրանց վերաբերվես՝ որպես անշունչ առարկաների: Անհասկանալի կապերը միայն հոգեկան տառապանքներ ու մաշկավեներական դիսպանսեր գնալու ուղեգիր են տալիս:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․