«Խոստացել ես՝ կատարիր։ Ավելի լավ է՝ չխոստանալ, քան՝ խոստանալ ու չկատարել». Սողոմոն Իմաստունի իմաստուն մտքերն ու առածները

Պատմության մեջ կա մի մարդ, ում անունն ինքնին իմաստնության հոմանիշ է։

Դա հրեական երրորդ թագավորն է, լեգենդար տիրակալ Սողոմոնը, ով իր պետությումը հասցրեց բարձրագույն ծաղկման։

Ցանկացած հարց լուծելիս թագավորը վկաներին հարցաքննության կանչելու կարիք չուներ, քանի որ մի հայացք անգամ նետելով հակամարտող կողմերի վրա՝ հասկանում էր, թե ով է ճիշտ, ու ով՝ սխալ։

Աղբյուրների մեծ մասի համաձայն՝ Սողոմոնը թագավորել է շուրջ 37 տարի ու մահացել 52 տարեկանում։

Արքայի մտերիմները չշտապեցին թաղել նրան՝ հույս ունենալով, որ տիրակալը պարզապես լեթարգիական քնի մեջ է ընկել։

Բայց հենց որդերը սկսեցին վնասել արքայական գավազանը, Սողոմոնին վերջապես մեռած ճանաչեցին ու բոլոր պատիվներով թաղեցին։

Սողոմոն արքայի մտքերը հազարամյակների փորձն են կրում իրենց մեջ։

  • Երբ երկիրը հեռանա օրենքից, ուրեմն շատ կառավարիչներ ունի։
  • Այս երկնքի տակ ամեն բան իր ժամն ու ժամանակն ունի. ծնվելու ժամանակն ու մեռնելու ժամանակը, քանդելու ու կառուցելու ժամանակը, քարերը թափելու ու քարերը հավաքելու ժամանակը, լռելու և խոսելու ժամանակը։
  • Շան ականջներից բռնում է նա, ով կողքով անցնելով՝ խառնվում է ուրիշի վեճին:
  • Ամեն ինչ անցնում է, և սա նույնպես կանցնի։
  • Լռող հիմարը նույնպես կարող է իմաստուն թվալ։
  • Կատաղությունը նաև խելամիտներին է կործանում։
  • Խոստացել ես՝ կատարիր։ Ավելի լավ է՝ չխոստանալ, քան՝ խոստանալ ու չկատարել։
  • Հիմարը թափում է իր ողջ զայրույթը, իսկ խելոքը զսպում է այն։
  • Երկուսով լինելն ավելի լավ է, քան մենակ, քանի որ, եթե ընկնեն, միմյանց կբարձրացնեն, բայց վա՜յ նրան, ով միայնակ կընկնի ու բարձրացնող չի ունենա։ Բացի դրանից, երբ երկուսով ընկնեն, միասին տաք կլինի, միայնակ մարդն ինչպե՞ս կջերմանա։
  • Չկա հողագնդի վրա մի մարդ, ով բարի գործ անի ու չմեղանչի։ Դրա համար էլ ամեն ասված բառին ուշադրություն մի դարձրու… Քանի որ սիրտը շատ դեպքեր գիտի, երբ դու ինքդ էլ ես չարախոսել ուրիշներին։
  • Իմաստուն կինը սարքում է իր տունը, իսկ հիմարը՝ քանդում։
  • Որքա՜ն լավ է ժամանակին ասված խոսքը։
  • Հիմարին հիմարությամբ մի պատասխանիր, որ դու էլ նրա նման չդառնաս։
  • Փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ, և ով քար կնետի, հենց դեպի իրեն էլ այն կվերադառնա։
  • Չկա ավելի մեծ շնորհ, քան սեփական գործերից ուրախանալը, քանի որ դա է մարդու կոչումը, քանզի չի կարող տեսնել, թե ինչ է լինելու հետո։
  • Չկա մարդ, ով կիշխի քամուն, մահվան ժամի վրա էլ իշխանություն չկա, չկա նաև արձակուրդ պատերազմի ժամանակ, և չի փրկի անպատիվին անպատվությունը։
  • Ով խնայում է իր շուրթերը, նա իր հոգին է պաշտպանում, իսկ բերանը լայն բացողն անպայման ոչ մի լավ բանի չի հասնի։
  • Կյանքին որպես տոնի վերաբերվեք, քանի որ կյանքն ինքնին մեծ արժեք ունի։
  • Կյանքը բաղկացած է ներկայից, իսկ ներկայի իմաստը ներկայում լինելն է։
  • Աղքատին օգնողը չի աղքատանա։
  • Երկար համբերող մարդը խիզախից լավ է, և ինքնատիրապետում ունեցողն ավելի լավն է, քան քաղաքը նվաճողը։
  • Կատաղության պահին ձեզ չի օգնի ձեր հարստությունը, սակայն ճշմարտությունը կարող է մահից փրկել։
  • Փափուկ լեզուն ոսկորն էլ կջարդի։
  • Ինչ փղի քթին անցկացրած ոսկե օղը, ինչ գեղեցիկ և ցնորամիտ կինը։
  • Շատախոսելիս մեղքից չես խուսափի։
  • Խելամիտ մարդը աղետը տեսնում ու թաքնվում է, իսկ անփորձներն առաջ են գնում ու պատժվում։
  • Գլխավորն իմաստնությունն է։ Իմաստնություն ձեռք բեր ու քո ողջ կարողությամբ խելք ձեռք բեր։
  • Դաժան է կատաղությունը, անզուսպ՝ զայրույթը, բայց ո՞վ կկարողանա խանդին դիմադրել։
  • Ծիծաղելիս էլ է երբեմն սիրտը ցավում, և ուրախության վերջն էլ երբեմն տխրությունն է լինում։
  • Սնապարծության հետ անխուսափելիորեն ապականումն է գալիս, իսկ հնազանդներին իմաստնությունն է հյուր գալիս։
  • Վեճի սկիզբը նույնն է, ինչ ջրի ճեղքումը։ Հեռացիր, նախքան այն կլցվի ամենուր։
  • Կենդանի մարդկանց միջև գտնվողը դեռ հույս ունի։
  • Ատելությունը վեճեր է սադրում, բայց սերը ծածկում է բոլոր մեղքերը։
  • Բարի անունը մեծ հարստությունից լավ է։
  • Ավելի օգտակար է իմաստնությունը, քան հիմարությունը, ինչպես լույսն օգտակար է խավարից։ Բայց միևնույն ճակատագրին կարող են արժանանալ թե իմաստունը, և թե հիմարը։
  • Աղքատն ատելի է լինում անգամ իր մտերիմների համար, իսկ հարուստը շատ ընկերներ ունի։
  • Իմաստնությունը պաշտպանում է նույնպես, ինչպես և փողը, բայց նրա առավելությունն այն է, որ այն պահպանում է իր տիրոջ կյանքը։
  • Ինչպես որ սառը ջուրն է ծարավից տոչորված հոգու համար, այնպես էլ հեռավոր երկրից բարի լուրն է սպեղանի դառնում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ