5 նշան, որ դու փախչում ես քո զգացմունքներից

Դու երբեք կամ էլ հազվադեպ ես խոստովանում, որ քեզ որեւէ մեկը դուր է գալիս։

Երբ քո լավագույն ընկերուհին հարցնում է, թե ինչ կարծիք ունես այս կամ այն տղայի մասին, դու խուսափում ես պատասխանից։

Կարծում ես, որ եթե խոստովանես, որ նա քեզ դուր է գալիս, ապա միանգամից ամեն ինչ կձախողվի։

Քո ամբողջ կայունությունը, ինքնավստահությունը կխարխլվի։

Բայց մի՛ վախեցիր խոստովանել քո զգացմունքը, մտածելով, թե ամեն ինչ կավարտվի այնպես, ինչպես քո նախկին հարաբերությունների դեպքում։

Երբ քեզ որեւէ մեկն իրոք դուր է գալիս, դու փորձում ես նրա մեջ որեւէ վատ բան գտնել։ Եթե ոչ մի ակնհայտ թերություն չես գտնում, պետք չէ հատուկ փնտրել այն։ Քանի որ այդպես դու կարող ես գտնել մի բան, ինչը միայն քո հիվանդագին ու վախեցած երեւակայության արդյունքը կլինի։

Դու բոլորին ասում ես, որ քեզ լուրջ հարաբերություններ պետք չեն։ Հատկապես նրանց, ում հետ ժամադրության ես գնում։ Դու դա նրանց ասում ես՝ ասես թույլ չտալով , որ նրանք սկսեն մտածել քո հետ լուրջ հարաբերությունների հավանականության մասին։ Պատճառը նույնն է, դու վախենում ես շարունակությունից ու հնարավոր ցավոտ ավարտի կրկնությունից։ Բայց առանց փորձելու, առանց սկսելու հնարավոր չէ իմանալ, թե ինչպես կավարտվի ամեն ինչ։

Դու սեքսով ես զբաղվում նրանց հետ, ովքեր քեզ առանձնապես հետաքրքիր չեն։ Դու հեշտացնում ես կյանքդ, հանդիպում ես նրանց հետ, ում չես վախենում հրաժեշտ տալ ու նրանից լսել հրաժեշտի առաջարկ։ Բայց պետք է հասկանաս, որ ոչ բոլորն են ուզում քեզ հրաժեշտ տալ ։

Երբ հարաբերություններում ոչինչ չի ստացվում, դու ձեւացնում ես, թե նա քեզ միեւնույն է դուր չէր գալիս։ Քեզ երեխայի պես մի՛ պահիր։ Դուք ուրախ ժամանակ էիք անցկացնում ու պետք չէ ձեւացնել, թե քեզ հետաքրքիր չէր նրա հետ, ինչ է թե ոչինչ չի ստացվել։ Ի՞նչ կարիք կա թաքցնել իսկական զգացմունքները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)