«Մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»․ 10 հանճարեղ արտահայտություն «Փոքրիկ իշխանը» գրքից

«Փոքրիկ իշխանը» ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հանճարեղ ստեղծագործությունն է:

Մեծերի համար այս մանկական հեքիաթն առաջին անգամ հրատարակվել է 1943 թվականին, և այդ օրվանից աշխարհում չկա մեկը, ով չճանաչի գրքի գլխավոր հերոսին` ոսկեգույն մազերով տղային:

«Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 180 լեզուներով, դրա հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, գրվել է երաժշտություն:

Գիրքը դարձել է ժամանակակից մշակույթի մի մասը:

Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես:

Մոլորակը մարդու հոգին է, նրա ներաշխարհը, իսկ մոլախոտը` վատ մտքերը, արարքներն ու սովորությունները, որոնցից պետք է ազատվել, քանի դեռ դրանք խորը չեն գցել իրենց արմատները և չեն կործանել մարդուն:

Պետք է մի երկու թրթուր հանդուրժեմ, եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ:

Որոշ մարդիկ տհաճ են մեզ` թրթուրների պես լպրծուն ու զզվելի: Բայց դա չի նշանակում, որ նրանց մեջ գեղեցիկ ոչինչ չկա: Գուցե նրանք պարզապես իրենց ճանապարհն են փնտրում և մի օր կվերածվեն գեղեցիկ թիթեռի:

Ես չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից… Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:

Դժվար է անկեղծորեն կարեկցել մյուսներին: Նույնքան դժվար է նաև ներողություն խնդրել, երբ նեղացրել ես ինչ-որ մեկին: Բոլոր բառերն անկարևոր ու սխալ են թվում: Բայց շատ կարևոր է հետ չսովորել ցավել ու կարեկցել:

Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:

Երեխաներն ապշեցուցիչ են: Մինչև իրենց չսովորեցնեն «ճիշտ» մտածել, նրանց գլխում հիանալի գաղափարներ են պտտվում: Նրանց երևակայությունն անսահման է և մաքուր: Ափսոս, որ մեծահասակները դա չեն հիշում:

Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:

Մարդիկ միլիարդավոր բառեր են արտասանում, որոնց մեծ մասը դատարկ ու անպետք է: Իսկ որքան բառերի համար ենք ափսոսում: Բայց աշխարհն այդպես է կառուցված. առանց խոսքի հասարակությունը երևի գոյություն չէր ունենա: Պարզապես պետք չէ մոռանալ, թե ինչ ուժ ունի խոսքը, և գնահատել այն մարդկանց, ում հետ կարելի է լռել:

Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:

Մոլորակի վրա ավելի քան 7 միլիարդ մարդ կա, բայց մեզնից յուրաքանչյուրն ընդամենը մի քանի իսկապես մտերիմ մարդ ունի: Որքան էլ վատ հնչի, բայց մենք սիրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն ժամանակը, որ անց ենք կացնում նրանց հետ:

Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

Միայնակ մարդկանց համար ավելի հեշտ է` քեզ չեն կարող խաբել, ուստի ցավոտ չի լինի: Դժվար է վստահել, ավելի ճիշտ վախենալի է: Եթե լինեին խանութներ, որտեղ ընկերներ վաճառեին, շատերը մշտական գնորդներ կլինեին, բայց, բարեբախտաբար, նման խանութներ չկան, և մարդիկ ստիպված «ընտելանում» են: Իսկ մենք գիտենք, որ գոյություն չունի այնպիսի ընկերություն, որ չի ստիպում արտասվել:

Այդ դեպքում ինքդ քեզ դատիր,- ասաց թագավորը: -Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

Մարդիկ սիրում են միմյանց դատել ու պատիժներ սահմանել. չէ՞ որ դա այդքան հեշտ է: Ասեցիր մարդուն, որ ինքը սխալ է, և ավելին անելու անհրաժեշտություն չկա: Այլ բան է դատել ինքդ քեզ:

Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:

«Լսիր սրտիդ». այս արտահայտությունը շատ հաճախ կարելի է լսել երգերում և ֆիլմերում: Այն թերևս «Ես քեզ սիրում եմ»-ից հետո ամենատարածվածն է: Բայց մենք այն լուրջ չենք ընդունում:

Մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

Այս բառերը մեկնաբանության կարիք չունեն: Ոչ մի վայրկյան չի կարելի մոռանալ մտերիմ մարդկանց մասին: Մենք պարտավոր ենք այնպես անել, որպեսզի նրանք չհայտնվեն արցունքների աշխարհում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ