Մել Գիբսոնի կյանքի կանոնները

«Իմ ամենամեծ թուլությունը բռնկուն լինելն է: Բայց փառք Աստծո, ես հիմա այդքան էլ բռնկուն չեմ, ինչպես նախկինում»-ասում է դերասան, ռեժիսոր 65-ամյա Մել Գիբսոնը և ներկայցնում կյանքի իր կանոնները, որոնցով ապրում է։

Ես ոչ մեկին չեմ սպանել:

Իմ ամենամեծ թուլությունը բռնկուն լինելն է: Բայց փառք Աստծո, ես հիմա այդքան էլ բռնկուն չեմ, ինչպես նախկինում:

Ես երբեք ինձ վրա չեմ զգացել Աստծո զայրույթը:

Լրագրողները մարդու միակ տեսակն են, որ պատրաստ են քեզ ողջ-ողջ խժռել:

Ցանկացած փոփոխություն ուղեկցվում է ցավով: Եթե դու ցավ չես զգում, ուրեմն՝ ոչինչ չի փոխվել:

Սիրո՞ւմ եմ ես արդյոք նրանց, ովքեր ատում են ինձ: Նրանք ինձ դուր չեն գալիս, բայց ես նրանց սիրում եմ:

Ես սիրում եմ կանանց, քանի որ կինը Աստծո լավագույն մտահղացումն է: Իսկ եթե կանայք ցանկանում են նմանվել տղամարդուն, այսինքն՝ մեկ քայլ իջնեն, դե ինչ, թող այդպես լինի:

Ինձ դուր է գալիս հայր լինելը: Այդպես դու երիտասարդանում ես: Սա կյանքը վերստին սկսելու հնարավորություն է, կյանքին այլ տեսանկյունից նայելու ձև:

Երեխաներից ավելին ենք սովորում, քան՝ նրանք մեզնից:

Ես առաջին անգամ մտածեցի ռեժիսոր դառնալու մասին 16 տարեկանում, ես այն ժամանակ ուզում էի ֆիլմ նկարահանել վիկինգների մասին՝ հին նորվեգական լեզվով, որն այն ժամանակ ուսումնասիրում էի: Հիմար գաղափար է, այո՛: Սակայն, հենց այդ պատճառով ես ռեժիսոր դարձա:

Խաղալ՝ նշանակում է խաբել: Դերասանի արվեստը խաբելու նուրբ արվեստ է և երկար ժամանակ ինձ վճարում էին միայն նրա համար, որ ես գիտակցաբար ստում եմ տեսախցիկի առջև:

Մարդը դանդաղ է մահանում: Միթե՞ մեր կյանքի տարբեր իրադարձություններ դրանք մահվան էտապներ չեն: Միթե՞ կյանքը հատվածաբար չի հեռանում մեզնից:

Որքան աննկատ է չարը, այնքան վտանգավոր է: Սատանան ճակատի վրա ցուցանակ չունի, վրան գրված՝ սատանա:

Չարը գտնում է մեզ հասնելու տարբեր ճանապարհներ, սակայն կա մեկ ընդանուրը՝ առաջին հերթին չարը համոզում է մեզ, որ ինքը գոյություն չունի:

Ձեր թշնամիներին պաղպաղակ տվեք:

Ի՞նչ է անում լավ կինոն մարդու հետ: Զվարճացնո՞ւմ է, իսկ գուցե սովորեցնո՞ւմ, կամ բարձրացնո՞ւմ: Լավ ֆիլմը անում է այս ամենը միաժամանակ: Հակառակ դեպքում դու ուղղակի ժամանակ ես վատնում էկրանի դիմաց:

Ֆիլմերի մեծամասնությունը ժապավենի կույտ է, եթե ուսումնասիրենք:

Երբեմն ինձ թվում է, որ մարդկության ամենամեծ ունակությունը մոռանալու ունակությունն է:

Երազանքները միշտ խղճուկ են երևում թղթի վրա:

Ես երբեք չեմ ասել, որ պատրաստ եմ մեռնել՝ զենքը ձեռքիս:

Ես դեռևս սպասում եմ իմ շանսին:

Ես ինձ ո՛չ ավստրալիացի եմ համարում, ո՛չ ամերիկացի: Ես հիբրիտ եմ, և ես հրաշալի եմ ապրում այդ մտքի հետ: Քանի որ և՛ Ամերիկան, և՛ Ավստրալիան հրաշալի երկրներ են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ