«Երբ դուք բաց եք թողնում, դեպի ձեզ է վերադառնում լավագույնը». Շրի Ռավի Շանկարի 7 անգին խորհուրդները

Շրի Շրի Ռավի Շանկարը հնդիկ գուրու է և հասարակական գործիչ, «Կյանքի արվեստ» միջազգային կազմակերպության հիմնադիրը, բարի կամքի դեսպան և Նոբելյան մրցանակի եռակի թեկնածու։

Նա հայտնի է իր խաղաղարարական գործունեությամբ, որով զբաղվում է ավելի քան 40 տարի և որոնց շնորհիվ տարբեր երկրների ավելի քան 30 բարձրագույն կառավարական մրցանակների և կոչումների է արժանացել

1982 թվականին Շրի Շրի Ռավի Շանկարն առաջարկեց Սուդարշան Կրիա շնչառական տեխնիկան, որը նպաստում է ֆիզիկական, մտավոր և զգայական վիճակի բարելավմանը։

Վարպետի կարծիքով, յոգայով զբաղվելը սթրեսից ազատվելու համար միայն առաջին քայլն է։ Երկրորդը դա առողջ լինելն է, երրորդը՝ երջանիկ, չորորդը անվերապահ սեր տածելն է։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ աշխարհահռչակ գուրուի կյանքի 7 խորհուրդներին, որոնք կպարուրեն ձեզ դրական էներգիայով, սիրով և լավատեսությամբ։

1. Պետք չէ ոչ մի տեղ շտապել

Պետք է լինել այնտեղ, որտեղ քեզ լավ է։ Եթե զգում ես, որ այնտեղ չես, որտեղ պետք է լինեիր, վեր կաց և գնա այնտեղ, ուր կանչում է ներքին ձայնդ։

2. Մի ձգտիր վերահսկել մարդկանց և իրադարձությունները

Մի ծրագրիր, մի սպասիև, մի ցանկացիր․ կարողացիր դիմանալ դադարին, որի ընթացքում ոչինչ տեղի չի ունենում։ Թույլ տուր, որ մարդիկ իրենք գան քեզ մոտ, իսկ դեպքերն էլ իրենք իրենց տեղի ունենան։ Դրանք հենց այնպես չեն պատահում քեզ հետ։

3. Ազատություն տուր ինքդ քեզ և ուրիշներին՝ լինելու այնպիսին ինչպիսին կաք

Հիշիր, որ յուրաքանչյուրն իր ուղին ու իր դասերն ունի։ Եթե ձեր ուղիները հատվում են, հրաշալի է, բայց եթե դրանք բաժանվում են, ապա դա էլ է լավ, քանի որ ամեն ինչ ի բարին է տեղի ունենում։

4. Մի ձգտիր ամեն ինչ միանգամից ունենալ

Նույնիսկ երբ թվում է, թե ոչինչ չկա, միշտ ինչ-որ բան կա, իսկ ինչը չի հերիքում, քեզ կտա ընկերոջ, եղբոր, քրոջ, ոչ պատահական անցորդի պարզած ձեռքը։ Չափավոր եղիր ամեն ինչում։

5. Ժպիտով և սիրով դիմավորիր ամեն ինչ և բոլորին

Բայց երբեք հրաժեշտ մի տուր, որովհետև ոչինչ վերջնական չէ։ Ասա «շնորհակալություն և մինչ հանդիպում»։

6. Բաց եղիր մարդկանց, տիեզերքի, Աստծո նկատմամբ

Հավատա, քո կյանքում ամեն բան քեզ համար լավագույն ձևով է դասավորվում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե դրանից վատ էլ հնարավոր չէ․․․ Երբեք չես իմանա, թե որտեղ կգտնես, որտեղ՝ կկորցնես։

7. Քանի դեռ չես սովորել կառավարել թիակները, անօգուտ է մակույկդ փոխելը

Որքան հաճախ են մեր կյանքում լինում պահեր, երբ ուզում ես ամեն բան թողնել և նորից սկսել։ Ամեն ինչ էլ պատահում է, երբեմն իրոք ավելի լավ է ամեն բան թողնելը և զրոյական վիճակին վերադառնալն ու սկզբից սկսելը։ Միայն թե նախքան զրոյական վիճակին վերադառնալն ու մակույկը փոխելը, մտածիր՝ արժե՞ արդյոք։ Միգուցե քո խնդիրը կարելի է լուծել առանց կյանքը հիմնովին փոխելու։ Ամեն բան ջնջելը շատ ավելի հեշտ է, իսկ ուղին շարունակելը՝ ավելի բարդ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)