6 տեսակի կին․ ո՞րն եք դուք

Վեդական աղբյուրներում նկարագրված են 7 տեսակի կին:

Նրանք տարբերվում են պահվածքով, բնավորության գծերով, մտերիմների հանդեպ վերաբերմունքով:

Առաջ համարվում էր, որ հենց այս չափանիշներով պետք է ընտրել հարսնացու:

Սակայն այս դեպքում մենք այլ մոտեցում կցուցաբերենք՝ ինչպե՞ս կարելի է փոխել «կնոջ տեսակը», որպեսզի հարաբերությունները զարգանան դրական ուղղությամբ և ուրախացնեն ամուսիններին:

Այլ խոսքերով, իմացեք ինչպիսի կին չի կարելի լինել.

Կին-տիրուհի

Կին՝ ղեկավարի դիրքում: Տանը նա հրամայում և տնօրինում է, սպասում է, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Եվ ինչ-որ մեկը պետք է ամեն ինչ անի նրա փոխարեն: Նա չի անում տնային գործերը և հաճախ նրա տանը մաքուր չէ: Ուտելիք նույնպես չկա: Այդպիսի կինը շատ ծույլ է, շատ ժամանակ հատկացնում է իրեն, զբաղվում է միայն իրենով՝ ի հաշիվ տնային հարմարավետության: Նա սիրում է բոլորին քննարկել, գնահատել, դատել: Գլխավոր մարդը, ում նա մշտապես գնահատում և քննադատում է իր ամուսինն է: Նա սիրում է բողոքել նրանից: Այդպիսի կնոջ հետ ամուսինը երբեք հաջողության չի հասնի:

Կին-գող

Կին, ով չի աջակցում ամուսնուն, նրա գաղափարներն անմիտ է համարում, մտածում է միայն իր մասին: Նա համարում է, որ ամուսինն առաջին հերթին պետք է մտածի իր մասին: Նա չի հարգում ամուսնու աշխատանքը, զբաղմունքը, մշտապես քննադատում է նրան, սակայն պատճառը հետևյալն է․ «Ես ցանկանում եմ հարևանի նման ունենալ»: Նա միշտ իրեն համեմատում է ուրիշների հետ, ամեն կերպ շեշտը դնելով դրա վրա:

Այդպիսի կինը սիրում է ցուցադրել իր առավելությունն ամուսնու հանդեպ, նրան ցուցումներ տալով և ցույց տալով, թե որքան լավ է նա լսում:

Ուտելիքից նա պատրաստում է այն, ինչ ինքն է սիրում, նույնիսկ իմանալով, որ ամուսինը դա չի ուտում: Նրան միշտ քիչ է ամուսնու վաստակած գումարը և նա միշտ ավելին է պահանջում: Ամբողջ գումարը նա ծախսում է իր վրա, իսկ ամուսինը մեկ տաբաթ ունի՝ բավական է:

Կին-մարդասպան

Ամենասարսափելի տեսակը՝ կին, ով չի հավատում ամուսնուն, ոչ մի բանի տեղ նրան չի դնում: Այդպիսի կանայք դավաճանում են ամուսիններին, թողնում նրանց ուրիշների համար, չեն հարգում նրանց և նրանց մեջ ոչ մի լավ բան չեն տեսնում:

Այդպիսի կինը չի սիրում ամուսնուն և նույնիսկ չի էլ փորձում ձևացնել, որ իր համար զգացմուքնները նշանակություն ունեն:

Կին-մայր

Այսպիսի հարաբերություններն ավելի չեզոք են, ամեն դեպքում, դրանք չեն քայքայում տղամարդուն, սակայն չեն էլ զարգացնում: Այդպիսի կինը միշտ հոգ է տանում ամուսնու մասին, կերակրում, հագցնում, սակայն այդ ամենը անում է մայրիկի դիրքից:

Ամբողջական վերահսկողություն, անհավատություն, որ ամուսինը կարող է որևէ բան ինքնուրույն անել: Նա լավն է, սակայն առանց մայրիկի օգնության չի կարող որևէ բան: Նա ամեն տեղ պաշտպանում է նրան, գնում հագուստ իր ճաշակով, որոշում որտեղ նա կարող է գնալ, որտեղ՝ ոչ: Նա պահում է եկամուտն ամուսնուց, փորձում է խնայել, լավ տնային տնտեսուհի է: Սակայն բոլոր որոշումներն ինքնուրույն է կայացնում և ամուսնու մասին խոսում է այնպես, կարծես իր մեծ երեխան լինի:

Այսպիսի կնոջ հետ տղամարդը դառնում է ինֆանտիլ և թույլ, սակայն նա գոնե տաք հագնված է, կուշտ և խնամված:

Կին-փոքր քույր

Այսպիսի հարաբերություններում արդեն շատ է ջերմությունը և հիացմունքը: Այսպիսի հարաբերություններում ամուսինը մեծ եղբոր նման է: Նա ուժեղ է, խելացի, լավագույնն է: Սակայն այդպիսի հարաբերություններում կինը չի կարողնում նրան բաց անել սիրտը, նա ավելի շատ պատրաստ է ժամերով լսել նրան՝ թաքցնելով իր զգացմունքները: Նա համեստ է: Շատ է հարգում ամուսնուն, հիանում նրանով: Սակայն այսպիսի հարաբերություններում չկա հավասար փոխադարձություն և տղամարդուն վաղ թե ուշ հոգնացնում է կույր հիացմունքը:

Կին-ընկեր

Լավ ամուսնության գերազանց սկիզբ: Ընկերությունը դա միշտ փոխադարձ հարգանք է, էներգիայի փոխանակում: Լավ ընկերոջը միշտ արժևորում են, փորձում օգնել: Ընկերության մեջ արդեն կա անշահամոլություն, գիտակցված անձնազոհություն, երբ միմյանց համար մենք պատրաստ ենք մի կողմ դնել մեր գործերը: Եվ մենք աջակցում ենք միմյանց դժվար պահերին, միասին ուրախանում, երբ ամեն ինչ ստացվում է:

Ընկերոջը ցանկություն է առաջանում կերակրել, ինչպես նա է ցանկանում, նրա համար փորձում ես անել լավագույնը, այստեղ կա փոխադարձություն, երբ ընկերներից յուրաքանչյուրը բացում է իր սիրտը անկեղծ և առանց շահի:

Ընկերները կարող են երբեմն վիճել, սակայն միշտ քննարկում են ինչը այնպես չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը