Ինչո՞ւ են կանայք սիրահարվում ամենավատ տղամարդկանց

Բազմաթիվ հիասքանչ կանայք առայսօր վստահ չեն, որ իրենք ավելիին են արժանի

Աշխարհում բազմաթիվ զգայուն կանայք կան, որոնք կարողանում են ուրիշների մեջ նկատել այնպիսի հատկանիշներ, որոնք տեսանելի չեն բոլորի համար, բայց չեն կարողանում նման հատկանիշներ նկատել իրենք իրենց մեջ։

Եւ այդ ամենի պատճառը համեստությունն է։

Նրանք չեն համարում, որ արժանի են փայլուն հարաբերությունների ու հոյակապ տղամարդկանց, քանի որ չեն հասկանում, թե ինչ լավն են իրենք։

Որոշ կանայք պարզապես սովորություն են ձեռք բերում գրավել բացասական տղամարդկանց

Դա ասես փակ շրջան լինի, որից ոչ բոլոր կանայք են ունակ ինքնուրույն դուրս գալ։ Սկզբում կինը սիրահարվում է մի վատ տղայի, որը արդյունքում վատ է վարվում նրա հետ, բայց հետո նա շարունակում է ընտրել նույն տեսակի տղաների, ակնկալելով այլ արդյոնք։ Ավելին պահանջելու համար կինը պետք է համարձակություն ու գիտակցություն ունենա։ Նա պետք է ինքն իրեն ասի «ստոպ» ու վերջ տա այդ քայքայիչ հարաբերությունների շղթային։

Նրանք ամաչում են որևէ բան պահանջել

Հիասքանչ կանանցից շատերը չափից համեստ են և չեն համարում, որ իրենք ինքնաբերաբար արժանի են լավ հարաբերությունների։ Նրանք իրենց զուգընկերներին ներում են անհարգալից վերաբերմունքն ու այլ վատ արարքներ, քանի որ համարում են, որ յուրաքանչյուրն իրավունք ունի լինել անկատար ու սխալվել։ Նրանք համարում են, որ տղամարդիկ արժանի են ներման։ Այնպես որ նմսն կինը ավելի շուտ իր ակնկալիքների նշաձողը կիջեցնի, քան կպահանջի, որ տղամարդը հասնի իր սահմանած նշաձողին ։

Որոշ կանայք չափից խիստ են իրենց հանդեպ, այն աստիճանի, որ համարում են, որ արժանի չեն երջանկության

Կան բաղմաթիվ հոգեբանական գործոններ, որոնք կարող են նպաստել կանանց մոտ նման փիլիսոփայության ձևավորմանը։ Հնարավոր է նա ինքն իրեն չի ներել անցյալի ինչ-որ արարքներ։ Հնարավոր է նա անկեղծորեն հավատում է, որ իսկական երջանկությունը անհասանելի է ու որ դրան անգամ ձգտել պետք չէ։ Ու դրա համար էլ, ոչինչ չպահանջելով, նա նախընտրում է ընտանիք կազմել մեկի հետ, ով հաստատ կդժբախտացնի նրան։

Շատ կանայք դժվարանում են վստահել ուրիշ մարդկանց

Նրանք նախընտրում են լինել կանխատեսելի «վատ տղայի» հետ, քան լավ տղայի, որն արդյունքում «նույնպես կհիասթափեցնի»:

Դա հաճախ է տեղի ունենում։ Կինը իդեալականացնում է տղամարդուն։ Հավատում է, որ նա այն միակն է, ում հետ իրեն վիճակված է ապրել մինչև կյանքի վերջ։ Նա թույլ է տալիս անկեղծանալ այդ տղամարդու առաջ, դառնալ խոցելի , սիրահարվում է նրան։ Բայց տղամարդը սկսում է աստիճանաբար հիասթափեցնել նրան։ Նա կոտրում ու դավաճանում է նրան։ Այն տղամարդը, ում կինը տվել է իր սիրտն ու հոգին, դավաճանում է նրան։ Դրա համար էլ կնոջ համար դժվարանում է որևէ մեկին վստահելը։ նա չի ուզում, որ նման բան դարձյալ կրկնվի՝ որ իրեն հիասթափեցնի մեկը, ում հետ նա այդքան շատ հույսեր է կապել։ Ու ահա նա ընտրում է բոլորովին ուրիշ տեսակի տղամարդու, որից նա հաստատ կարող է մշտապես վատ վերաբերմունք ակնկալել։ Այդպես նա գոնե վերացնում է անսպասելիության գործոնը։

Բազմաթիվ կանայք թույլ են տալիս տղամարդկանց ներշնչել իրենց, որ իրենք արժանի չեն երջանկության և որ նախ պետք է իրենք փոխվեն

Աշխարհում բազմաթիվ սարսափելի տղաներ կան, որոնք հենց այդպես են վարվում։ Նրանք ցույց չեն տալիս , որ առանց այդ էլ գոհ են ամեն ինչից, ստիպելով կանանց գերազանցել իրենց հնարավորությունները՝ նրանց գոհացնելու համար։ Ինչն ի դեպ, այդպես էլ տեղի չի ունենում։ Երբեք։ Նրանք գիտեն, որ որքան շատ այդպես վարվեն, այդքան ավելի կթուլանա կինը։ Ու այդպես նրանք կնոջը հասցնում են այն վիճակի, որ նա պատրաստ է լինում հավատալ, որ արժանի չէ սիրո, եթե ինքը չփոխվի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․