5 բան, որ պետք է իմանալ սիրո մասին

Սերը պատասխանատվություն է, ոչ թե իրավունք

Սերը պահպանելու համար հարկավոր է միշտ հիշել դրա մասին, գիտակցել սեփական պատասխանատվությունը: Դա նման է մշտապես պայուսակում ձու տանելու, երբ պետք է անընդհատ հետեւես, որ այն չկոտրվի: Պետք է անընդհատ մտածեք ձեր գործողությունների մասին, թե դրանք ինչպես կանդրադառնան սիրելիի վրա, որն ավելի փխրուն է, քան ձուն: Եթե պատրաստ չեք իսկական ջանքեր գործադրել, դժվարին զրույցներ վարել եւ փոխզիջումներ գտնել, ուրեմն պատրաստ չեք սիրո պատասխանատվությանը: Կարող եք պայքարել սիրո համար, բայց չեք կարող ստիպել նրան սիրել ձեզ: Սիրո էությունը տալու մեջ է, ոչ թե վերցնելու այն, ինչ ձեզ անհրաժեշտ է:

Սերը պետք է ժամանակի ընթացքում փոխվի

Դուք, վստահաբար, 10 տարի շարունակ միեւնույն սանրվածքով չեք կամ նույն պայուսակը չեք գործածում: Գուցե նաեւ ձեր հարաբերությունների ոճը փոխելու ժամանակն է… Շատերն ակնկալում են, որ զուգընկերը կայուն եւ մշտական կլինի, հենարան, քանի դեռ մենք որոնումների մեջ ենք եւ ինչ-որ նոր բան ենք փորձում: Բայց այդպես ձանձրալի է: Ձեր հարաբերություններին եւ միմյանց զարգանալու եւ փոփոխությունների ազատություն տվեք: Դա ընդունեք վստահությամբ, ոչ թե դժգոհությամբ:

Դուք ինքներդ եք սեր ընտրում

Սիրահարվածությունը կարող է անկառավարելի զգացմունք թվալ, բայց սերն այն է, ինչ ինքներդ եք ընտրում: Դուք ինչ-որ բան եք զգում մարդու հանդեպ, բայց միայն դուք կարող եք որոշել, թե այն ինչպես կազդի ձեր կյանքի վրա: Ամեն օր, ամեն ժամ դուք եք որոշում, թե ինչի եք պատրաստ եւ ինչ եք անելու այդ մարդու համար: Այդ պատճառով անցնում ենք հաջորդ կետին:

Սերը չի կարող անցնել

Կարող է անցնել միմյանց համար ինչ-որ բան անելու ձեր ցանկությունն ու պատրաստակամությունը: Պետք չէ ինքներդ ձեզ համոզել, որ տարբեր եք դարձել: Պարզապես դադարել եք ջանալ:

Դուք եք կառավարում սերը, ոչ թե նա՝ ձեզ

Ասում են՝ մենք չենք ընտրում՝ ում սիրել: Իբր՝ սերը դաժան է: Բայց ո՛չ: Սերը ձեր պատասխանատվությունն է: Իսկ այն, թե ում կսիրեք, կախված է ձեր ուղեղից, մարմնից եւ հոգուց: Եթե նորմալ ինքնագնահատական ունեք, լավ հոգեվիճակ, ապա ճիշտ մարդու կսիրեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․