Աշխատավայրում ագրեսիային դիմակայելու 4 միջոց

1. Ագրեսորի հետ շփումը տեղափոխել առավելագույնս ձեւական, տպագիր հուն` գործնական е-մեյլներ եւ ծառայողական գրություններ

Հենց որ զգաք, որ աշխատակիցներից մեկը ձեզ այնպես չի վերաբերվում, ինչպես մյուսներին եւ այդ «ոչ այնպես»-ը չի նշանակում ավելի լավ, բարեկամական կամ ուրախ վերաբերմունք, եւ կարեւոր չէ, թե դա ինչում է դրսեւորվում. սկսել է առանց թույլտվության «դու»-ով դիմել, երբ մյուսների հետ «դուք»-ով է խոսում, կատակներ է անում, միջամտում է հաճախորդների հետ ձեր զրույցներին, առաջադրանքներ է տալիս, անմիջապես շփումը բանավորից գրավորի փոխեք: Գրավոր շփումը նշանակում է, որ միշտ ապացույց կա: Բանավոր դեպքերը, հատկապես եթե դրանք տեղի են ունենում միայն ձեր միջեւ, դժվար է ապացուցել: Իսկ նամակագրությունը փաստեր են, որոնք չես վիճարկի: Եվ այդ փաստերով միշտ հնարավոր է դիմել ղեկավարությանը:

2. Պահպանեք քաղաքավարությունը

Ագրեսորի նպատակը ձեզ հուզելն է, ստիպել, որ կորցնեք ինքնատիրապետումը, ստիպել, որ իմպուլսիվ եւ չմտածված գործեք: Ագրեսորը «վամպիր» է, հույզերը սնունդ են վամպիրի համար: Նրան թույլ մի տվեք ուտել ձեզ, եւ այդ դեպքում ագրեսորն ինքը ցավերից կգալարվի: Ավելին, երբ դուք գործում եք հույզերի ազդեցության տակ, սխալվում եք: Ձեր սխալները եւս հենց այն են, ինչ ուզում է ձեզանից ստանալ հարձակվողը: Նրան ձեր դեմ հաղթաթուղթ մի տվեք: Եթե գրոհը լիովին անտանելի էր, պատկերացրեք, թե ագրեսորի դեմքը թիրախ է, որին կրակում եք ինքնաձիգից:

3. Հետապնդումը ձեր անձին մի վերագրեք

Իհարկե, կան պահվածքի զոհային մոդելով մարդիկ, նրանք կրակն իրենց վրա են ուղղում նույնիսկ ամենախաղաղասեր եւ չեզոք կոլեկտիվներում: Բայց ուժ կիրառողին երբեք չի արդարացնում ոչ զոհի պահվածքը, ոչ էլ վիճակը: «Զոհին» միշտ կարելի է հաղորդակցության վերաբերյալ դասընթացի, թերապիայի ուղարկել կամ տեղափոխել այնպիսի տեղ, որտեղ նրա հետ փոխազդեցությունը նվազագույն է: Բայց չհալածել: Ինչից պարզել` դուք զոհ եք, թե պատահաբար հայտնվել եք վատ միջավայրում: Աշխատանքի ձեր նախորդ փորձը. եթե նախորդ կոլեկտիվում ձեզ հարգել են եւ գնահատել, դուք էլ բարյացակամորեն եք վերաբերվել բոլոր աշխատակիցներին եւ նրանք ձեզ նույն կերպ են պատասխանել եւ ընդհանրապես չունեք այն զգացողությունը, թե աշխարհը մեծ է եւ անարդար ձեր հանդեպ, նշանակում է՝ դուք խնդիր չունեք: Կոլեկտիվն է սխալ:

4. Անմիջապես կասեցրեք հարձակումները

Հաճախ է պատահում, որ մենք նախ չեզոքություն ենք դրսեւորում մեզ վիրավորած մարդու հանդեպ եւ նրա համար արդարացում ենք փնտրում. «նա բղավեց, որովհետեւ նրա վրա էլ էին բղավել», «նա ինձ կոպիտ պատասխանեց, որովհետեւ հիմա նա ծանր աշխատանք է անում»: Կամ էլ անտեսումն ենք ընտրում որպես հակամարտությունից խուսափելու միջոց. չի պատասխանում վիրավորանքին, դուրս է գալիս աշխատասենյակից, չի նկատում վիրավորական կատակը: Այն, ինչ լուծման լավ միջոց է թվում, այն է` հեռանալը եւ լռելը, ագրեսորի կողմից ընկալվում է որպես կանաչ լույս, որպես նշան, որ կարելի է ճնշել: Եթե դուք հարձակվողին քաղաքավարի եւ հանգիստ անմիջապես ցույց եք տալիս, որ ձեզ վիրավորել չի կարելի, կարող եք հակահարված տալ: Այդ դեպքում նա գոնե կմտածի, արդյոք այս «ընկույզը» իր ատամների բանն է:

Աշխատանքը մարդու կյանքի  կարեւոր մասն է, բայց ամբողջ կյանքը չէ: Եթե դուք զգում եք, որ ձեզ համար անտանելի է գտնվել այն կոլեկտիվում, որում հայտնվել եք, փորձել եք լուծման բոլոր միջոցները եւ դրանք արդյունք չեն տալիս, հեռացեք աշխատանքից՝ չնայելով ճգնաժամին, գործազրկության մակարդակին, հիպոթեքին կամ էլի ինչ-որ բանի: Աշխատել կարող է միայն ողջ եւ առողջ մարդը: Եթե դուք ձեզ սպանեք աշխատանքով, որն անտանելի է, ոչ մեկի համար ավելի հեշտ չի լինի: Հաճույքով աշխատեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ