Ինչու է մահանում սերը. 4 պատճառ

Հաճախ է պատահում, երբ իրար շատ մտերիմ, երկու հարազատ և թվում է ամենասիրելի մարդիկ միմյանց համար հանկարծ դառնում են օտար: Հետաքրքիր է՝ ինչն է պատճառ դառնում, որ սերն անցնում է, զգացմունքները սառչում, ասես երբեք էլ չեն եղել…

Զգացմունքի վերանալու պատճառներից մեկը հոգեբանները տեսնում են կենցաղային խնդիրների մեջ: Իսկապես, մինչև ամուսնանալը զույգը փորձում է ինչքան հնարավոր է լավ ներկայանալ, միմյանց ցույց են տալիս լավ կողմերը, ավելի համբերատար են, ավելի զիջող, ամեն օրը տոն է նրանց համար: Հենց երիտասարդ զույգը սկսում է միասին ապրել, ամեն ինչ կարծես նոր էջից է սկսվում: Վարդագույն ակնոցները կամաց-կամաց զիջում են իրականությանը, սկսում են միմյանց ավելի լավ ճանաչել, ի հայտ են գալիս թերությունները, որոնց հետ դիմացինը միշտ չէ, որ պատրաստ է համակերպվել: Սկսվում են վեճերը, սկանդալները, բաժանումները: Իսկ պատճառը’ չէինք համապատախսանում բնավորություններով: Հարցն այն է, թե արդյոք չէիք համապատասխանում, թե չէիք ուզում համապատասխանել: Եթե ընտանիքի հանդեպ ի սկզբանե լուրջ մոտեցում ունեք, եթե իսկապես այդ սերը եղել է, լցվեք համբերությամբ, մի թողեք, որ զգացմունքն անհետանա կայծի պես:

Երկրորդ պատճառը նույնպես տարբերության մեջ է, բայց ոչ թե բնավորությունների, այլ հետաքրքրությունների: Բավական հաճախ է պատահում, որ զույգի մոտ կարծես ամեն ինչ կարգին է բնավորության հարցում, սակայն այդպես էլ ներդաշնակության հասնել չի ստացվում:Նրանք միմյանց հանդեպ բարի են, հոգատար, հասկացող, բայց այս ամենին ին-որ բան պակասում է: Բանն այն է, որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում համատեղել իրենց հետարքրությունները, որոնք այդքան տարբեր են: Օրինակ՝ մեկը նախընտրում է ակտիվ, էքստրեմալ հանգիստ, իսկ մյուսը սիրում է նստել տանը, մեկը շփվող է, ակտիվ, մյուսը՝ լուռ ու բարդույթավորված: Մինչև ամուսնական հարաբերությունները նրանք ամեն ինչ անում են իրար հետաքրքիր թվալու համար, իսկ ամուսնությունից հետո’ թուլանում:

Երրորդ պատճառը խանդն է: Ոչինչ այդպես չի սպանում սերը, ինչպես այս քայքայիչ զգացմունքը: Խանդոտ մարդու հետ շատ դժվար է թե ֆիզիկապես, թե հոգեպես: Բանտարկվածի տպավորություն է ստեղծվում սիրելիի գրկում: Այս դեպքում զույգերից երկրորդը կորցնում է իր ինքնուրույնությունը: Նա կախված է դառնում իր կողակցի տրամադրության անգամ ամենաչնչին փոփոխությունից: Որոշ ժամանակ անց սերն անցնում է’ թողնելով միայն հոգնածություն այդ հարաբերություններից, անգամ ատելության հասնող զգացմունք:

Չորրորդ պատճառը, որը սպանում է սերը այսպես ասված «նորաձև» լինելն է: Հարցն այն է, որ հիմա նորաձև չեն երկարատև հարաբերությունները, ամուսնությունն ու միասին ամբողջ կյանք անցկացնելը: Դրանով կարող են հպարտանալ միայն մեր ծնողները, տատիկներն ու պապիկները: Հիմա արդեն հնարավոր չէ ամուսնանալ մեկ անգամ’ ամբողջ կյանքի համար: Սրա պատճառը երիտասարդների մոտ իրար լավ ճանաչելու ցանկության բացակայությունն է: Այդպիսի կարևոր որոշում ընդունելով’ նրանք շտապում են համարվել ամուսնացած, որպեսզի ապացուցեն բոլորին, որ արդեն բավականին հասուն են, ինքնուրույն: Իսկ այստեղից ահա առաջանում են վերը թվարկված պատճառները, որից էլ զույգը քանդվում է’ փոշիացնելով զգացմունքները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)