Լավագույն մեջբերումները Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքից

«Թքած ունենալու նուրբ արվեստը» ՝ հեղինակը Նյու-Յորքում հայտնի բլոգեր Մարկ Մենսոնն է։

Հեղինակը հայտնի է ամենատարբեր հարցերի շուրջ պարզ և գրավիչ տեքստերով արտահայտվոլու ունակությամբ, հրապարակումների պրովոկացիոն բնույթով և սուր հումորով։

«Թքած ունենալու նուրբ արվեստը» ինքնակատարելագործման ձեռնարկ է։

Գրքի շրջանակներում հեղինակը շոշափում է հաջողության և երջանիկ ապրելու վերաբերյալ հարցեր։

Անդրադառնում է դրական մտածելակերպի դերին՝ պնդելով, որ այն չափազանցված է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: – Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։

Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

1. Ավելի դրական փորձ ունենալու ձգտումն ինքնին բացասական փորձ է: Ու սեփական բացասական փորձի ընդունումն ինքնին դրական փորձ է: Զարմանալիորեն այդպես է:

2. Դրականի վրա ֆիքսվելը մեզ միայն հիշեցնում է մեր անհաջողությունների, մեր թերությունների, մեր ձախողումների մասին: Ի վերջո որևէ իսկապես երջանիկ մարդ չի կանգնի հայելու դիմաց և չի կրկնի, որ երջանիկ է: Նա պարզապես երջանիկ է: Տեխասում ասացվածք կա՝ «Փոքր շունը բոլորից բարձր է հաչում»: Վստահ մարդը չի ճգնի ապացուցել, որ վստահ է: Հարուստ կինն ապացուցելու կարիք չունի, որ հարուստ է: Դու կա՛մ այդպիսին ես, կա՛մ այդպիսին չես: Եթե անընդհատ երազում ես մի բանի մասին, ուրեմն գլխումդ անընդհատ պտտվում է մի թաքուն միտք. քո ուզածը չունես:

3. Մեր այսօրվա հասարակությունը տառապում է սոցիալական ցանցերում տարածված սպառողական մշակույթի խայծերով՝ «վայ, նայիր՝ իմ կյանքը քոնից ինչքան լավն է»: Ու ծնվում է մի սերունդ, որը կարծում է, թե բացասական փորձառությունը՝ մտահոգությունը, վախը, մեղքը, վատ բան է:

4. Մենք վատ ենք զգում վատ զգալու համար: Մենք մեզ մեղավոր ենք զգում մեղավոր զգալու պատճառով: Մենք ջղայնանում ենք ջղայնանալու պատճառով: Մենք մտահոգվում ենք այն պատճառով, որ մտահոգվում ենք: Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Ահա ինչու պիտի կարողանանք թքած ունենալ: Հենց այս ունակությունն է փրկելու մեզ: Պետք է համակերպվել այն մտքին, որ կյանքում ամեն ինչ թարսուշիտակ է: Ու դա նորմալ է, որովհետև միշտ էլ այդպես է եղել: Ու այդպես էլ լինելու է:

5. Ինչքան շատ ես փորձում հարստանալ, այդքան ավելի աղքատ ու թերարժեք ես քեզ զգում՝ անկախ նրանից, թե որքան փող ես իրականում վաստակում: Ինչքան ավելի ինքնամոռաց ես փորձում առավել սեքսուալ ու ցանկալի լինել, այնքան ավելի այլանդակ ես քեզ պատկերացնում՝ անկախ քո իրական ֆիզիկական տվյալներից: Որքան շատ ես ուզում լինել երջանիկ ու սիրելի, այդքան ավելի միայնակ ու երկչոտ ես դառնում: Որքան շատ ես ուզում հոգեպես հարուստ դառնալ, այդքան ավելի եսակենտրոն ու ցածր ես դառնում այդ ճանապարհին:

6. Թքած ունենալ նշանակում է բոլոր խնդիրների ու վտանգների աչքերին նայել ու գործել: Թքած ունենալը կարող է առաջին հայացքից հեշտ թվալ, բայց իրականում շատ բոզբաշ բան է: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասացի հենց նոր, բայց դե՝ թքած: Ուղղակի բոզբաշը լավ է հնչում, որոշեցի դա գրել:

7. Այսօր մենք կանգնած ենք հոգեբանական համաճարակի առջև, որտեղ մարդիկ այլևս չեն գիտակցում, որ երբեմն լիովին նորմալ է ցեխն ընկնելը:

8. Ցավն իր բոլոր տեսակներով մեր մարմնի ամենաարդյունավետ գործիքն է, որը մեզ մղում է գործողության… Ցավը մեզ սովորեցնում է ինչի վրա ուշադրություն դարձնել, երբ երիտասարդ ենq և անհոգ: Այն ցույց է տալիս, թե ինչն է մեզ համար լավ, իսկ ինչը՝ վատ: Այն օգնում է հասկանալ մեր սահմանափակումները և հետևել դրանց: Այն մեզ սովորեցնում է քիթը չմոտեցնել շիկացած թավային և մեխը չկպցնել էլեկտրալարին: Հետևաբար միշտ չէ, որ օգտակար են ցավից խուսափելն ու միայն հաճույք փնտրելը: Երբեմն ցավն այնքան կարևոր է մեր բարեկեցության համար, որ դառնում է կենաց-մահու խնդիր:

9. Խնդիրները երբեք չեն պակասում. դրանք պարզապես փոխարինում են իրար և կամ նոր որակ ձեռք բերում:

10. Գոռոզամտությունը նարցիսային փուչիկ է, որն անընդհատ ուռչում է և աղավաղում ամեն ինչ:

11. Մշտապես զոհի կեցվածք ունենալը նույնքան էգոիստական է, որքան սեփական անձով հմայվելը:

12. Տեխնոլոգիաների դարաշրջանը լուծել է մեր հին, տնտեսական խնդիրները՝ մատուցելով նոր, հոգեբանական գլուխկոտրուկներ: Համացանցում, այո, հեշտորեն կգտնես ուզածդ տեղեկությունը, բայց և ձեռք կբերես անվստահության, վարանումի, երկմտանքի տառապանքը:

13. Ինքնաճանաչումը սոխի պես է: Այն բազմաշերտ է, և որքան շատ մաքրեք, այդքան շատ եք արտասվելու:

14. Հաճույքը երջանկության ոչ թե պատճառն է, այլ արդյունքը: Եթե դու մնացած ամեն ինչը ճիշտ անես (ուշքի բերես արժեքներդ ու չափանիշներդ), ապա հաճույք ինքնաբերաբար կստանաս:

15. Շատ ավելի լավ կլինի, որ դու քեզ սակավագետ համարես ու մտածես, որ սովորելու շատ բան ունես: Այդ կերպ կխուսափես սնապաշտությունից, չես տրվի տխմարութայուններին, միշտ կաճես ու կավելացնես գիտելիքներդ:

15. Կյանքի օրենքն է. ձախողումներ էլ կլինեն, հիասթափություններ էլ, դժբախտություններ էլ: Քաք վիճակ է: Նորմալ է:

16. Մենք անընդհա՛տ ենք ընտրություն կատարում՝ գիտակցելով կամ անգիտակցաբար: Անընդհատ:

17. Կյանքը հակասական բան է. հենց քեզ թվում է, թե մարտնչում ես ամբողջ աշխարհի դեմ, ուրեմն իմացիր, որ կռվում ես ինքդ քո դեմ: Ընդամենը:

18. Ռոմանտիկ սերն իրոք յուրատեսակ կոկաին է: Վախենալու աստիճանի նման է: Գրգռում է ուղեղի ճիշտ նույն հատվածները, ինչ կոկաինը: Կարճ ժամանակով կայֆ է տալիս, ստիպում է մի քիչ լավ զգալ, իսկ հետո կոկաինի պես շատ ավելի մեծ խնդիրներ է ստեղծում:

19. Կոնֆլիկտը ցույց է տալիս, թե ով է մեզ սիրում առանց նախապայմանների, իսկ ով՝ ուղղակի օգուտներ քաղում:

20. Անհավատարիմ մարդը պիտի լրջորեն զբաղվի իրենով՝ պարզելու համար, թե հատկապես ինչն է դրդել հարվածի տակ դնելու վստահությունը:

21.Տարօրինակ է, բայց մահվան սփռած լույսն է թույլ տալիս տեսնել կյանքի ստվերը, չափել ու գնահատել այն: Եթե մահը չլիներ, ամեն ինչ կլիներ անիմաստ ու պատահական: Բոլոր արժեքներն ու չափանիշները կկորցնեին իրենց նշանակությունը:

22. Պետք չէ վախենալ: Երբե՛ք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը