Ե՞րբ է սուրճ խմելու ճիշտ ժամանակը. սոված փորին այն չօգտագործելու 4 պատճառ

Սուրճն ամենահայտնի ըմպելիքն է, որը տարածված է ամբողջ աշխարհում:

Մարդիկ այս ըմպելիքն օգտագործում են հազարամյակներ շարունակ, սակայն գիտնականները դեռ շարունակում են ուսումնասիրել այն:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոված փորին սուրճ խմելը խիստ վտանգավոր է:

Շատերը կարծում են, որ առավոտյան մի բաժակ բուրավետ սուրճն արթնանալու և աշխատանքային օրը սկսելու հիանալի միջոց է, սակայն դա շատ սխալ սովորություն է:

Սուրճն, իհարկե, էներգիա է հաղորդում, սակայն ոչ մի դեպքում չի կարելի խմել սոված փորին:

1. Ստամոքսաթթու

Մարդու ստամոքսում կա աղաթթու, և շատ կարևոր է, որ դրա քանակությունը լինի նորմայի սահմաններում: Աղաթթվի ցածր մակարդակի դեպքում սննդամթերքը լավ չի մարսվի, իսկ բարձր մակարդակի դեպքում այն կսկսի քայքայել ստամոքսի պատերը (խոցային հիվանդություն):

Սոված փորին սուրճ խմելը միայն էլ ավելի է վատացնում իրավիճակը, քանի որ այն նպաստում է աղաթթվի մակարդակի բարձրացմանը, ինչը նշանակում է, որ մի բաժակ սուրճ խմելուց առաջ հարկավոր է գոնե մի փոքր սնվել:

2. Անհանգստության զգացում

Դատարկ ստամոքսին էներգետիկ ըմպելիք խմելու դեպքում մարդը նվազեցնում է օրգանիզմի՝ սերոտոնին արտադրելու կարողությունը, իսկ սերոտոնինը երջանկության ու հանգստության հորմոնն է: Եթե գլխուղեղը չի կարողանում կարգավորել այդ հորմոնի ճիշտ արտադրությունը, ապա անհանգստությունն ու դեպրեսիան անպակաս կլինեն:

Բացի այդ` սուրճը խթանում է կորտիզոլի և ադրենալինի մակարդակը, որոնցից առաջինը ճնշում է, նաև առաջացնում է նյարդայնության զգացում ու թուլություն:

3. Ջրազրկում

Սոված փորին սուրճ խմելու հետևանքով մեծանում է օրգանիզմից արտազատվող հեղուկի քանակը: Մարդիկ ավելի շատ են քրտնում և միզում: Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է սովորություն դարձնել սուրճի ամեն բաժակից հետո մի բաժակ ջուր խմել:

4. Ախորժակի կորուստ

Առավոտյան սուրճ խմող մարդիկ գրեթե երբեք առավոտյան չեն նախաճաշում, քանի որ սուրճը ճնշում է ախորժակը: Սա է պատճառը, որ գոյություն ունեն նույնիսկ «սրճային դիետաներ»: Չնայած որ սա նիհարելու բավական արդյունավետ միջոց է, բոլոր մարդիկ էլ ունեն նախաճաշի կարիք և դրանից հրաժարվելով՝ նրանք երբեք չեն նիհարի:

Երբ է պետք սուրճ խմել

Գիտնականները նշում են, որ սուրճի առաջին բաժակի համար լավագույն ժամանակը օրվա առաջին կեսն է (ժամը 10-ին): Եթե մինչ այդ ժամը համբերելը շատ դժվար է, հարկավոր է նախ նախաճաշել և միայն դրանից հետո սուրճ խմել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իմաստուն ԱՌԱԿ․ Մխիթար Գոշ՝ «Մորենին և վազը»
180-ից բարձր․ ինչու են ցածրահասակ կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց
Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական