«Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բացի մարդու կոտրված սրտից»․ Հովհաննես Շիրազի՝ հոգին ու սիրտը տակնուվրա անող 13 մտքերը

Հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազն իր յուրաքաչյուր տողում սեր ու բարություն է քարոզում։

Իրավացիորեն վաստակելով մոր երգչի կոչումը՝ Շիրազը չի հապաղել նաև տողեր նվիրել իր հայրենիքին, սիրելիներին ու առհասարակ մարդուն։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ հանչարեղ գրողի 13 մտքերին, որոնք կսփոփեն յուրաքաչյուրի հոգին։

1․ Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի։

2․ Կինն ինչ էլ լինի, մոր վատը չկա։

3․ Երիտասարդ հասակում գործիր այնպես, որ ծերությունը անսնունդ չմնա։

4․ Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բացի մարդու կոտրված սրտից։

5․ Մարդը մարդու ցավը միշտ էլ կհասկանա, եթե չխանգարեն, եթե թողնեն։

6․ Ամենահասարակ թվացող բառն էլ հրաշք է, եթե տեղին գործածես։ …Բառը՝ ամեն ուզածդ բառը, իր տեղը գործածող բանաստեղծին ժողովուրդը այժմ էլ վարպետ է կոչում։

7․ Ինչպես որ ընտանիքից է ակունք առնում հայրենիքը, այդպես էլ ազգից, ազգայինից է սկսվում համամարդկայինը։

8․ Միակ արդարության ոսկե կշեռքը ժողովուրդն է։ Քննադատը մի անցք է, ժողովուրդը վիթխարի մաղ, երկնամաղ։

9․ Ինչպես կաղնի ծառն սկսվում է հողից, այնպես էլ պոեզիան սկսվում է հայրենի խրճիթից։

10․ Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր ըղձանքների անսահման դաշտերում էլ։

11․ Ինչպես որ անթարգմանելի է սոխակի երգը… այնպես էլ անբացատրելի է բանաստեղծությունը։

12․ Իսկական բանաստեղծի գլուխը սրտի մեջ է։ Սրտի գործն է սրտերը մտնում։

13․ Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա՝ փշրեցիր ու չես կարող էլ կպցնել․․․

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․