​Ինչ անել արմունկների մուգ գույնի դեպքում

Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ,որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում:

Երբեմն մուգ արմունկների պատճառը ներզատիչ համակարգի խանգարումն է, վահանաձև գեղձի հիվանդությունը, որն այլ կերպ անվանում են «Բերի համախտանիշ»: Արմունկների մաշկի մգացման կարող է հանգեցնել նաև Ա և Բ վիտամինների պակասը: Նման դեպքում պարտադիր է մասնագետի օգնությունը:

Մեկ պատճառ էլ համարվում է աշխատանքի, ընթերցանության ու հաց ուտելու ժամանակ արմունկներով սեղանին հենվելու սովորությունը:

Ցավոք, սովորությունը զորեղ է, ու հետ սովորելու համար գիտակցություն, կամք ու մեծ ցանկություն է պահանջվում:

Իսկ ի՞նչ կարելի է անել, որ մուգ արմունկները աչքի չզարնեն: Բանն այն է, որ մեծ մասն այդ գույնը «սխալ է մեկնաբանում»` կարծելով, որ դա պայմանավորված է անբավարար խնամքով կամ անմաքրությամբ:

Շատերը ձեռքերը քսուքապատելուց հետո չեն մոռանում նաև արմունկների մասին: Դա խելացի քայլ է, սակայն խնդրի լուծման համար` ոչ բավարար: Որքան մարդը հասուն է, այնքան խնդրի լուծման համար ավելի պետք է ջանք դնի: Այս դեպքում կարող են օգնության հասնել ժողովրդական իմաստուն միջոցները.

Կիտրոն. կիսած կիտրոնը ոչ միայն արմունկների գունաբացման համար հրաշալի միջոց է, այլև կփափկեցնի կոշտացած մաշկը: Կիտրոնով պետք է շփել արմունկները կամ արմունկը մտցնել կիսած կիտրոնի մեջ ու առաձգական կապով ֆիքսել վրան: Իսկ կիտրոնը հեռացնելուց հետո առատ քսուք պետք է քսել:

Նույն նպատակի համար կարելի է նաև թուրինջ օգտագործել, սակայն պետք է հիշել, որ եթե արմունկների մաշկը վնասված է, ապա ավելի լավ է հետաձգել այդ գործողությունը:

Անուշադրի սպիրտով լոգանք արմունկների համար.1լ տաք ջրին ավելացնել 1 թ/գդալ անուշադրի սպիրտ ու մի քիչ հեղուկ օճառ: Այս խառնուրդը լցնել 2 պլաստիկե ամանի մեջ ու արմունկները 15-20 րոպե դնել այդ լուծույթի մեջ, ապա լվանալ գոլ ջրով, չորացնել ու կրկին քսուքապատել: Այս միջոցը նույնպես ոչ միայն սպիտակեցնում է արմնկամաշկը, այլև փափկեցնում:

Շատերին են հայտնի ձեթով լոգանքներն արմունկների համար: Տաք, հաճելի ջերմության ձեթով (զեյթունի, նշի, երգիպտացորենի) ամանի մեջ իջեցնել արմունկները, ապա 4-5 րոպե այդ ձեթով մերսել: Դրանից հետո ձեթի ավելցուկը մաքրել անձեռոցիկով: Լվանալ պետք չէ, քանի որ ձեթն ամբողջությամբ ներծծվում է:

Խնձորի քացախով թրջոց.2-3 ճ/գդալ որակյալ քացախին նույնքան ջուր ավելացնել, ապա երկու թանզիֆե անձեռոցիկ թրջել այդ լուծույթով ու դնել արմունկներին, փաթաթել առաձգական կամ սովորական թանզիֆով: Նման միջոցը պետք է կիրառել 10-12 օր, կես ժամ տևողությամբ:

Կօգնի նաև կարտոֆիլը. հում կարտոֆիլի քերուկը (ամենամանր անցքերով անցկացրած) նույնպես արդյունավետ սպիտակեցնող միջոց է, բացի այդ, օսլան փափկեցնում է արմնկի մաշկը:

Դիմակների ու թրջոցների միջոցով լավ արդյունք ստանալու համար հարկավոր է արմունկների կոպիտ մաշկը կանոնավոր մաքրել:

– Նուրբ փիլինգը թթվասերի մեջ կիտրոնի հյութի ավելացմամբ կամ թթու դրած կաղամբը լավ կսպիտակեցնի ու կմաքրի մուգ հատվածները: Մշակված հատվածները պետք է լվանալ սառը հոսող ջրով ու խոնավեցնող քսուք քսել:

-Լավ արդյունք է տալիս աղով ու թթվասերով խառնուրդը. հարկավոր է 2 ճ/գդալ թթվասերին ավելացնել 1 ճ/գդալ աղ: Խառնուրդը քսել արմունկների մաշկի խնդրահարույց հավածներին, 2-3 րոպեից լվանալ ու սնուցող քսուք քսել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը