Ինչպես ասել «ոչ» և մեղավորության զգացում չունենալ

Հոգեբան Լարիսա Սոլովյովան անդրադարձել է «ոչ» ասելու դժվարին խնդրին:

«Ոչ» ասելիս արդյոք դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք՝ հարցնում է նա ու պատասխանում, որ վերջում, միևնույն է՝ որքան էլ չցանկանաք, ասում եք՝ «այո» , քանի որ չեք ցանկանում ինչ-որ մեկին նեղացնել: Այս խորհուրդները կօգնեն ձեզ՝ առանց մեղավորության զգացում ունենալու՝ ասել «ոչ»:

«Ոչ» ասել հատկապես դժվար է նրանց, ովքեր վստահ չեն իրենց նկատմամբ: Բայց, եթե տիրապետեք «ոչ» ասելու նուրբ արվեստի, ապա կարող եք հասնել լուրջ արդյունքների:

Առաջինը, որ պետք է խոստովանեք, այն է, որ ամեն անգամ ինչ-որ մեկին չուզենալով «այո» ասելով, հենց դուք եք հայտնվելու վատ վիճակում: Եվ դա զարմանալի չէ: Դեմ գնալ ինքդ քեզ, նշանակում է՝ ներքին հակասություն ունենալ:

«Ոչ» ասել սովորելու համար անհրաժեշտ է համբերություն և փորձ:

Նախ փորձեք լինել այնպիսին, ինչպիսին կաք: Թող մյուսներն իմանան ձեր նախընտրությունները, ճաշակն ու այն, թե ինչ արժեքներ ունեք: Կամ՝ ինչ եք սիրում, ինչ՝ ոչ: Հնարավոր է՝ ձեզ ավելի լավ ճանաչելու դեպքում ձեր մտերիմները չխնդրեին ձեզանից այն, ինչ ձեզ դուր չի գալիս: Ձեզ մտերիմները ցանկանում են ձեզ երջանիկ տեսնել և ձեր կյանքը բարդացնելու մտադրություն չունեն: Եթե մենք չեն արտահայտում մեր պահանջները, չենք կիսվում մեր մտքերով մտերիմների հետ, ապա նրանց զրկում ենք մեզ հասկանալու ու ճանաչելու հնարավորությունից:

Մտածեք արտահայտություններ, որոնք կօգնենք ձեզ մերժել ուրիշներին: Օրինակ՝

Հիմա չեմ կարող դա անել…

Ժամանակ չունեմ…

Այդ օրն այլ պլաններ ունեմ…

Չեմ կարծում, թե այս անգամ կարող եմ քեզ օգնել…

Փորձեք օգտագործել այս արտահայտությունները: Եթե հանկարծ մոռանաք, ապա պարզապես ասեք՝ «ոչ»:

Ազնիվ եղեք: «Ոչ» ասել մի բանի, որը չեք ցանկանում անել, ավելի լավ է, քան լինել անազնիվ: Մի խաբեք ձեզ և ուրիշներին:

Եթե դուք չգիտեք՝ համաձայնե՞լ, թե՞ մերժել, ապա ժամանակ խնդրեք որոշում կայացնելու համար:

Իսկապես հեշտ բան չէ «ոչ» ասելը, բայց հիշեք, որ ամեն անգամ «ոչ» ասելիս՝ դուք «այո» եք ասում ինքներդ ձեզ:

Եվ հիշեք ամենակարևորը. Դուք պարտավոր չեք որևէ մեկին բացատրել, թե ինչու եք այդպես վարվում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը