Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի բնավորության ամենավատ գծերը

Ձեզ թվում է, թե դուք ամեն բան գիտե՞ք Կենդանակերպի ձեր նշանի մասին։

Սխալվում եք։

zNews-ը այսօր կպատմի ձեզ այնպիսի բաներ կպատմի, որոնք կարդալը այնքան էլ հաճելի չի լինի։

Խոյ

Դուք շատ անհամբեր եք և եթե ինչ–որ բան ուզում եք, ապա հենց այսօր ու այս վայրկյանին։

Եթե դա ձեր գաղափարը չէ, ուրեմն վատ գաղափար է։ Խոյերը համոզված են, որ հանճարեղ գաղափարները միայն իրենց գլխում են ծագում։

Հաճախ դուք ձեզ երեխայի նման եք պահում, որը կարելի է նորմալ համաարել 18 տարեկանում, բայց ոչ 40-ում։

Ցուլ

Դուք սեփականատեր և նյութապաշտ եք։ Ինչ–որ իրից բաժանվելը ձեզ համար փորձություն է։

Դուք շատ համառ եք և դրա դեմն առնել հնարավոր չէ։

Ցուլերը շատ ծույլ են, սակայն կյանքը դաժան ու անարդար է. ստիպված եք ձեզ վրա ուժ գործադրել և աշխատել։

Երկվորյակ

Դուք այնքան անկայուն և տարբեր եք, որ շրջապատողները հաճախ չեն էլ հասկանում, թե ինչ եք դուք խոսում։ Բայց դա ձեզ չի անհանգստացնում։

Ձեզ համար աշխարհում ամենահրաշալաի երաժշտությունը սեփական ձայնն է։ Այդ պատճառով էլ դուք խլացնում եք ուրիշների խոսելու փորձերը։

Դուք այնքան շատ հոբիներ ունեք, որ արդյունքում չեք հասցնում ժամանակ տրամադրել դրանցից գոնե մեկին։

Խեցգետին

Ձեր տրամադրությունն օրական մի քանի անգամ փոխվում է։

Խեցգետինները շատ զգուշավոր և անվճռական են իրենց քայլերում։

Դուք շատ զգայուն եք. Ցանկացած մանրուք, որին ուրիշները ուշադրություն չեն դարձնի, ձեզ կարող է հունից հանել։

Առյուծ

Դուք շատ եսասեր եք, բացի ձեզանից դուք ուրիշ ոչ ոքի մասին մտածել չեք կարողանում։

Եթե այս նշանի ներկայացուցիչը մտքին մի բան է դնում, աշխարհն էլ շուռ գա, նա պետք է հասնի դրան։

Ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը Առյուծի համար շատ խնդիրներ է ստեղծում։

Կույս

Ձեզ ոչ ոք դուր չի գալիս, դուք քննադատում եք բոլորին ցանկացած մանրուքի համար։

Դուք շատ մանրախնդիր եք, արդյունքում ընկերները ձեզանից հեռանում են։

Ժամանակի մեծ մասը Կույսերը վատատեսական տրամադրության մեջ են անցկացնում, ինչը վարակում է նաև շրջապատին։

Կշեռք

Եթե երկրի վրա գոյություն ունի դժոխք, ապա դա ձեզ հետ պլաններ կազմելն է։ Իրենց անվճռականությամբ Կշեռքները կարող են ցանկացածին հանել հունից։

Դուք կարող եք հրաժարվել սեփական համոզմունքներից միայն ինչ–որ մեկին երջանկացնելու համար։

Գեղեցկությամբ ձեր տարվածությունն իհարկե գովելի է, սակայն բանն այն է, որ դա ձեզ մոտ դրսևորվում է միայն հայելու մեջ նայելիս։ Միգուցե արժե շուրջը նայել. Աշխարհը պակաս գեղեցիկ չէ։

Կարիճ

Դուք հիշաչար եք և եթե մեկը ձեզ ցավ պատճառի, նրա կյանքը դժոխքի կվերածեք։

Ձեր մանիպուլյացիաները կարող են ցանկացածին խելագարության հասցնել։ Այնպես որ, ավելի լավ է միանգամից այնպես անել, ինչպես Կարիճն է ցանկանում։

Դուք վատ տրամադրությամբ չեք լինում մի պատճառով՝ Կարիճի համար դա հոգեվիճակ է, նա միշտ է այդպիսին։

Աղեղնավոր

Դուք այնքան ուղղամիտ եք, որ ձեր կողքին մարդիկ վախենում եք. դուք ամեն պահի կարող եք մարդկանց դեմքին ասել անցանկալի ճշմարտությունը։

Աղեղնավորները սիրում են ձևացնել, միայն թե իմանան ողջ ճշմարտությունը, մինչև որ ձեզ կսկսեն չվստահել։

Դուք երկու բան եք կարողանում անել. Ինչ–որ մի շատ հետաքրքիր բանով զբաղվել կամ մահացու աստիճանի ձանձրանալ։

Այծեղջյուր

Դուք այնքան եք վերահսկում ամեն բան ձեր շուրջը, որ չեք կարողանում թուլանալ։

Դուք շատ եք սիրում խոսել տխուր և բացասական բաների մասին։

Ձեզ համար շատ նորմալ է մարդկանց ի շահ ձեզ օգտագործելը։

Ջրհոս

Դուք սիրում եք բոլորին պատմել ձեր օբյեկտիվության մասին, սակայն աջ ու ձախ պիտակներ եք կպցնում մարդկանց և շտապում եք հետևություններ անել նրանց մասին։

Ջրհոսները սիրում են երազել և ճախրել ամպերում՝ հատկապես աշխատանքային ժամերին։

Դուք բոլորին խորհուրդներ եք տալիս՝ ինչն ինչպես անել, բայց երբեք ինքներդ չեք լսում մարդկանց խորհուրդները։

Ձկներ

Ձկները հաճախ են կորցնում իրենց կյանքի նկատմամբ վերահսկողությունը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որայն իրենց պետք չէ։

Դուք այնքան եք տարվում ձեզանով, որ չեք նկատում ուրիշների խնդիրներն ու կարիքները։

Երբեմն դուք շատ միամիտ եք լինում և դա մտածված եք անում, թե պատահական՝ պարզ չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)