«Մահանալը՝ ոչինչ, սարսափելին չապրելն է». Վիկտոր Հյուգոյի լավագույն 25 մտքերը

Վիկտոր Հյուգո Ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, պոետ, վիպասան և դրամատուրգ…

zNews-ը ներկայացնում է Հյուգոյի ոգեշնչող և խորը իմաստ պարունակող մեջբերումները.

Մարդու մասին

1. Ես անտարբեր եմ թշնամու դանակի հարվածների հանդեպ, սակայն ինձ համար չափազանց տանջալի է ընկերոջ քորոցի հարվածները:

2. Ծուլությունը՝ մայրն է, նա ունի որդի՝ գողությունը և դուստր՝ սովը:

3. Բարի լինելը դժվար չէ, դժվար է՝ լինել արդարացի:

4. Մարդկանց մոտ ուժի անբավարարություն գոյություն չունի, գոյություն ունի միայն կամքի անբավարարություն:

5. Մեր գործերը կարող են մեզ երկինք հասցնել և նաև նետել անդունդը: Մենք մեր գործերի զավակներն ենք:

6. Մեծագույն խելքի առջև ես խոնարհում եմ գլուխս, մեծագույն սրտի առջև՝ ծնկի եմ գալիս:

7. Մարդու մասին ավելի հստակ կարծիք կարելի է կազմել ըստ նրա երազանքների, քան մտքերի:

8. Ժողովրդի մեծությունը չի չափվում նրա քանակով, ինչպես մարդու մեծությունը՝ հասակով: Միակ չափման միավորը՝ դա նրա մտային զարգացվածությունն ու բարոյական մակարդակն է:

9. Ողջերը պայքարում են… Իսկ ողջ են միայն նրանք, ովքեր հավատարիմ են բարձրագույն երազանքներին:

10. Մարդու դեմքը միշտ արտահայտում է նրա ներքնաշխարհը: Եվ սխալ է մտածել, իբր միտքը զրկված է գունավորումից:

11. Ոչ մի արտաքին գեղեցկություն չի կարող ամբողջական լինել, եթե այն չի ապրում ներքին գեղեցկությամբ:

12. Փոխեք Ձեր կարծիքները, պահպանեք Ձեր սկզբունքները՝ փոխեք տերևները, պահպանեք արմատները:

13. Ծիծաղը դա արև է՝ այն դուրս է քշում ձմեռը մարդու դեմքից:

14. Ամեն մարդ ունի երեք բնավորություն՝ առաջինն այն է, ինչ նրան վերագրում են, երկրորդը՝ ինչ ինքն է իրեն վերագրում և վերջապես երրորդը՝ այն, ինչ կա իրականում:

15. Բախտը երբեք չի բացում մի դուռ՝ նույն ժամանակ չփակելով մեկ ուրիշը:

16. Մահանալը՝ ոչինչ, սարսափելին չապրելն է:

Սիրո և հարաբերությունների մասին

17. Իրական սերը գերհագենալ չունի: Լինելով ամբողջությամբ հոգևոր, այն չի կարող սառչել:

18. Սիրո համար ամենը քիչ է: Նա ունի երջանկություն, իսկ ուզում է դրախտ, ունի դրախտ՝ ուզում է երկինք: Օ՜ սիրեցյալներ, այդ ամենը կա սիրո մեջ: Ուղղակի պետք է կարողանալ այն գտնել:

19. Եթե մարդ կարող է ասել ինչ է սերը, նշանակում է նա երբեք չի սիրել:

20. Պետք է կարողանալ հաճախ ենթարկվել կնոջը, որպեսզի իրավունք ունենալ նրան ղեկավարել:

21. Սիրո առաջին նշանը տղամարդկանց մոտ՝ անվստահությունն է, կանանց մոտ՝ խիզախությունը:

22. Կյանքի ամենամեծ երջանկությունը՝ լինել վստահ, որ քեզ սիրում են:

23. Դուք տեսնում եք աստղը երկու պատճառով՝ որովհետև այն փայլում է և որովհետև այն անհասանելի է: Բայց Ձեր կողքին ավելի նուրբ փայլ է և ավելի խորը խորհրդավորություն՝ կին:

Հասարակության մասին

24. Ազնվականությունը հպարտանում է նրանով, որ կանայք ծերությունը վիրավորական են համարում: Բայց և՛ ազնվականությունը, և՛ կանայք նույն խաբկանքի մեջ են՝ նրանք փորձում են պահպանվել:

25. Աշխարհում գոյություն չունի առավել ամենակարող, քան միտքը, որի ժամանակը եկել է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը