Մարդու քայլվածքն ու բնավորությունը

Արագ կամ դանդաղ քայլվածքը կախված է մարդու խառնվածքից եւ անհանգիստ-նյարդային-աշխույժ, ակտիվ-հանգիստ եւ թույլ-դանդաղ-ծույլ մղիչ ուժերից (օրինակ` թույլ, կախ ընկած կեցվածքի դեպքում եւ այլն ):

Լայն քայլերը (հիմնականում տղամարդկանց մոտ, քան կանանց) հաճախ ցույց են տալիս կենտրոնացվածություն, նպատակասլացություն, նախաձեռնողականություն, եռանդ եւ գործնականություն: Առավել հակված են հեռավոր նպատակների:

Կարճ, փոքրիկ քայլերը (հիմնականում կանանց մոտ, քան տղամարդկանց) ավելի շուտ նշանակում են ինքնամփոփություն, զգուշավորություն, հաշվենկատություն, հարմարվողականություն, արագ մտածողություն եւ արձագանք, զսպվածություն:

Ուժեղ եւ ծանր շարժումները շրջապատին ցուցադրում են անձի ուժն ու նշանակությունը: Հարց` իսկապե՞ս:

Ընդգծված թույլ քայլվածք. հետաքրքրության բացակայության, անտարբերություն, հարկադրանքի եւ պատասխանատվության նկատմամբ հակակրանք, կամ շատ երիտասարդ մարդկանց մոտ` տհասություն, ինքնակարգապահության պակաս կամ սնոբիզմ:

Նկատելիորեն կարճ եւ միեւնույն ժամանակ ռիթմի խախտումով արագ քայլեր. հուզականություն, տարատեսակ վախեր: (Չգիտակցված նպատակ. ցանկացած վտանգի դեպքում զիջել ճանապարհը):

Ռիթմիկ ուժեղ քայլվածք, մի փոքր հետ-առաջ ճոճվող (կոնքերի կտրուկ շարժումներով), որոշ տարածության հավակնող. միամիտ-բնազդային եւ ինքնավստահ բնավորություններ:

Քստքստացող «կախ ընկած» քայլվածքը կամային ճիգերից եւ ձգտումներից հրաժարումն է, թոշնածության, դանդաղկոտության եւ ծուլության նշան է:

Ծանրակշիռ «հպարտ» քայլվածքը, որի մեջ թատերական ինչ-որ բան կա, այնքան էլ տեղին չէ, երբ դանդաղ քայլքի դեպքում քայլերը համեմատաբար փոքր են (հակասություն), եւ երբ մարմնի վերին մասը ընդգծված է եւ շատ ձիգ, հնարավոր է խախտված ռիթմի պատճառով. անձի գերագնահատում, մեծամտություն, ինքնասիրահարվածություն:

Կոշտ, ծուռումուռ, անբնական, փայտանման քայլվածք (ոտքերի անբնական ձգվածություն, մարմինը չի կարողանում բնականորեն շարժվել). ճնշվածություն, շփումների պակաս, երկչոտություն, այստեղից էլ, իբրեւ փոխհատուցում, չափազանց պրկվածություն եւ գերլարվածություն:

Անբնական պոռթկուն քայլվածք, ընդգծված մեծ եւ արագ քայլեր, ձեռքերի նկատելիորեն հետ-առաջ թափահարում. ցուցադրական ակտիվություն, հաճախ միայն անբովանդակ զբաղմունք եւ ջանք՝ սեփական որոշ ցանկությունների դրդմամբ:

Անընդհատ վեր բարձրացող քայլվածք (ոտքերը ճնշող գուլպաներով). ձգտում դեպի վեր` ուղղորդված իդեալով, ուժգին պահանջով, ինտելեկտուալ գերազանցության զգացումով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․