Ահա, թե ինչ է կատարվում օրգանիզմում, երբ ամեն օր սուրճ եք խմում

Աշխարհի տարբեր երկրներում ապրող շատ մարդիկ իրենց օրը սկսում են մեկ գավաթ բուրումնավետ սուրճ ըմպելով։

Եվ սա բնական է, քանի որ, բացի հաճելի համից, սուրճը մեզ տալիս է այդքան անհրաժեշտ էներգիայի չափաբաժինը, որի շնորհիվ էլ մենք կարողանում ենք շատ վաղ ժամերից լիովին ակտիվ կենսագործունեություն վարել։

Սա հայտնի է բոլորին, սակայն քչերը գիտեն, թե ինչ է կատարվում օրգանիզմում ամեն օր սուրճ խմելու հետևանքով։

Որոշել ենք սույն հոդվածով փակել ինֆորմացիոն այդ անդունդը և բացահայտել ամեն օր սուրճ խմելու ազդեցություններն օրգանիզմի վրա։

1. Արագանում է նյութափոխանակությունը

Սա լավ նորություն է մարզանքով զբաղվող մարդկանց համար։ Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը բնականորեն ավելացնում է էներգիայի մակարդակը՝ այդ կերպ արագացնելով նյութափոխանակությունը և օգնելով ավելի առույգ սկսել օրը։ Բացի այդ՝ մի շարք հետազոտություններ փաստում են, որ սուրճի օգտագործումն օգնում է 66%-ով ավելի արագ լրացնել ծախսված էներգիայի պաշարները։

2. Սուրճն ավելի է առողջացնում ուղեղը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական 3-5 գավաթ սուրճ ըմպելը 65%-ով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մոտ։ Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ ամեն օր սուրճ ըմպելը նվազեցնում է Փարքինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը 32-60%-ով՝ կախված գենետիկ առանձնահատկություններից։ Բացի այդ ամենից՝ սուրճը բարելավում է ընկալման ունակությունը, տրամադրությունը, արձագանքի արագությունը, հիշողությունը և զգոնությունը։

3. Սուրճն ավելի երջանիկ է դարձնում մարդուն

Հարվարդի Հանրային առողջապահական ուսումնարանի կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրական 2-4 գավաթ սուրճ ըմպող մարդիկ 50%-ով ավելի քիչ հավանականությամբ են հակված ինքնասպանություն գործելուն։ Բացի այդ՝ սուրճը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, վիտամիններ և այլն։ Այս ամենը մեծապես նպաստում է լավ ինքնազգացողությանը և երջանկության հորմոնների արտադրությանը։

4. Սուրճ ըմպելը նվազեցնում է մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 4 կամ ավել գավաթ սուրճ ըմպող մարդկանց մոտ մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը 20%-ով ավելի ցածր է։

5. Նվազում է երկրորդ տեսակի դիաբետի զարգացման հավանականությունը

Հարվարդի Հանրայի առողջապահական ուսումնարանի կատարած մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամեն օր սուրճ ըմպող մարդիկ 11%-ով ավելի քիչ հավանականությամբ են զարգացնում երկրորդ տեսակի դիաբետ։

Քանի որ դուք արդեն գիտեք սուրճ ըմպելու առավելությունները, այսուհետ ամեն առավոտ ինքներդ Ձեզ սուրճով ուրախացնելու ևս 5 ծանրակշիռ պատճառ ունեք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը