Երբ ծնողները հրաժարվեցին իրենց որդուց, նրան սկսեց խնամել իր տատիկը. տեսեք, թե ինչպես փոքրիկը շնորհակալություն հայտնեց նրան

Այս պատմությունը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պանամա-Սիթի քաղաքում:

Տեղի քահանա Ջոն Ռ. Ռեմզին եկեղեցու մոտ ցածր դասարանի մի աշակերտի հադիպեց:

Երեխան քահանայից ծաղիկ խնդրեց և բացատրեց, թե ինչի համար է այն իրեն պետք:

Տղայի խոսքերը շատ հուզեցին քահանային: Կատարելով տղայի խնդրանքը՝ Ջոն Ռ. Ռեմզին որոշեց կիսվել այդ պատմությունով ուրիշների հետ:

Նա հրապարակեց այդ հուզիչ պատմությունը իր Facebook-ի էջում, որը բուռն արձագանքների արժանացավ, և մի քանի օրերի ընթացքում հազարավոր «like»-եր հավաքեց և տարածվեց աշխարհով մեկ:

Այժմ zNews-ը իր ընթերցողներին է ներկայացնում այդ պատմությունը:

«Մի օր, երբ ես գնում էի կիրակնօրյա ծառայության, ինձ մոտեցավ անծանոթ մի տղա: Նա 10 տարեկանից մեծ չէր երևում: Ինձ բարևելով՝ նա հարցրեց. «Ներեցեք, պարոն, ի՞նչ եք պատրաստվում անել այդ ծաղկի հետ»:

Սկզբում ես նույնիսկ չհասկացա, թե ինչի մասին է խոսքը: Միայն մի քանի վայրկյան հետո ես հասկացա, որ նա հետաքրքված էր կրծքիս ամրացված ծաղիկով, բուտոնիերկայով: «Դու սա՞ նկատի ունես», – հարցրեցի տղային՝ մատնացույց անելով կոստյումիս ամրացված ծաղիկը:

«Այո, պարոն: Եթե դուք պատրաստվում եք դեն նետել այն, ապա չե՞ք կարող այն ինձ տալ», – պատասխանեց տղան: Ես ասացի, որ մեծ սիրով այն կտամ իրեն, եթե նա ասի, թե ինչի համար է այն իրեն պետք:

«Ես պատրաստվում եմ այն նվիրել իմ տատիկին: Իմ հայրիկն ու մայրիկը անցյալ տարի ամուսնալուծվել են: Սկզբում ես ապրում էի մայրիկիս հետ: Բայց հետո նա նորից ամուսնացավ և ինձ ուղարկեց հայրիկիս մոտ ապրելու: Ես մի փոքր ապրեցի հայրիկիս հետ, բայց նա ժամանակ չուներ ինձ դաստիարակելու, խնամելու: Այդ պատճառով էլ ես տեղափոխվեցի տատիկիս մոտ:

Տատիկս շատ բարի է իմ նկատմամբ: Նա ինձ համար համեղ ուտելիքներ է պատրաստում և հոգ է տանում իմ մասին: Նա այնքան բարի է, որ ես դրա համար ցանկանում եմ նրան ծաղիկ նվիրել», – պատասխանեց տղան:

Երբ տղան ավարտեց խոսքը, իմ աչքերում արցունքներ հայտնվեցին, և ես դժվարությամբ էի կարողանում խոսել: Ես առանձնացրեցի ծաղիկն իմ կոստյումից և ցանկանում էի տալ տղային, սակայն փոշմանեցի:

Ես նայեցի տղայի աչքերի մեջ և ասացի. «Սրանք՝ երբևէ իմ լսած ամենահաճելի խոսքերն էին: Ես չեմ կարող տալ քեզ այս ծաղիկը: Բայց եկեղեցում՝ ամբիոնի կողքին, մի հսկայական գեղեցիկ ծաղկեփունջ կա: Խնդրում եմ, այն կարող ես վերցնել: Քանի որ քո տատիկն ամենալավին է արժանի»:

Տղան սկզբում շփոթվեց, իսկ հետո ինձ շնորհակալություն հայտնեց և ասաց. «Ինչպիսի հիանալի օր է: Ես մեկ ծաղիկ խնդրեցի, իսկ փոխարենը մեծ ծաղկեփունջ ստացա»:

Ջոն Ռեմզիի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բարի գործ անելը հեշտ է և հաճելի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանանց թույլ տված այս 10 սխալները քայքայում են տղամարդու սերը
7 բան, որ պետք է գաղտնի պահել և կտեսնեք, թե ինչպես է երջանկությունը թակում ձեր դուռը
Թեստ․ Տիրապետո՞ւմ եք մեր սիրելի Արցախի բարբառին
«Կանացի անկյուն»․ Հետաքրքիր փաստեր ձվարանների մասին, որ պետք է իմանան բոլոր կանայք
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Գիտելիքներ ստուգող թեստ․ Քանի՞ միավոր կհավաքեք
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
ԹԵՍՏ․ Քանի՞ հարցի կկարողանաք ճիշտ պատասխանել
Ի՞նչ խնդիրների կարող են բախվել կանայք, ովքեր հրաժարվում են կրծկալ կրելուց