Նայեք ձեր մատներին. գուցե դուք հանճա՞ր եք

Ձեր մատնահետքերը ոչ միայն յուրահատուկ են և անկրկնելի, այլ կարող են շատ բան ասել ձեր բնավորության և մտավոր ներուժի մասին:

Մարդու մատնահետքերը ուսումնասիրում է հատուկ գիտություն՝ դերմատոգլիֆիկան, որը սկզբից օգտագործվել է հանցագործների հոգեբանական պատկերը կազմելու համար:

Այս գիտության ծնունդը համարվում է 1892թ-ը, երբ հայտնի կենսաբաններից մեկը՝ Չարլզ Դարվինի եղբայր Ֆրենսիս Համիլտոնը, լույս է ընծայել իր ծավալուն աշխատությունը՝ մատնահետքերը և նրանց հարաբերակցությունը մարդու անձնական հատկությունների հետ:

Եվ այսպես, սպիտակ թղթի վրա թողեք ձեր 10 մատների հետքերը, կամ ուղղակի կարող եք ուշադիր զննել ամեն մատը: Բոլոր մատնահետքերը անհատական են, սակայն իրենց ձևով բաժանվում են 3 տեսակի՝ ալիքների, հանգույցների, ոլորագծերի:

Սովորաբար մարդու մոտ հանդիպում է 2 կամ նույնիսկ 3 տեսակի մատնահետքեր, հազվադեպ՝ մեկ:

Ավելի շատ «ալիքներ»

«Ալիքներն» ամենատարածված ձևն են: Այսպիսի մարդիկ սովորաբար ունենում են հանգիստ բնավորություն, հավասարակշիռ են: Այսպիսինների մասին դպրոցում ասում են «կայուն միջին»: Երկնքից աստղեր չեն բռնում, սակայն կասկածելի արկածներում էլ չեն հայտվում: Նրանք հեշտությամբ են շփվում մարդկանց հետ, սակայն կոլեկտիվի հոգին չեն, պահպանում են հավասար հարաբերություններ ընկերների, գործընկերների հետ, ավելի շատ կենտրոնացած են ընտանիքի վրա: Սովորաբար այս մարդիկ ոճաբան-վարսավիրներ են, դիմահարդարներ, օգնականներ, ինտերյերի դիզայներներ:

Եթե ալիքները ձեր մոտ ցուցամատների վրա են, ուրեմն դուք շատ շփվող եք: Եթե աջ ձեռքի վրա դրանք ավելի շատ են, ուրեմն դուք բռնկուն եք, սակայն հեշտությամբ ներող: Համապատասխանաբար նաև հակառակը, ձախ ձեռքի վրա ավելի շատ լինելը խոսում է այն մասին, որ դուք չեք նեղանում մանրուքներից, սակայն, եթե նեղանում եք, ուրեմն դժվարությամբ եք ներում:

Մեծ մատների վրա «ալիքները» խոսում են նրա մասին, որ դուք միշտ պնդում եք ձեր ասածը և չեք լսում այլ փաստարկներ: Եթե դուք համոզված եք ձեր ճշմարտացիության մեջ, ուրեմն դուք անբեկումային եք:

Ցուցամատների վրայի «ալիքները» խոսում են ձեր չափազանց շատ զգացմունքայնության և խոցելիության մասին: Նաև, որ շատ պատասխանատու եք և նվիրված: Դուք երբեք ձեր ընկերոջը փորձանքի մեջ չեք թողնի և կանեք ամեն ինչ գործը ավարտին հասցնելու համար: Յուրաքանչյուր ղեկավարի համար ձեր նման աշխատողը գանձ է:

Ավելի շատ «Հանգույցներ»

Այս ձևն ավելի շատ տարածված է կենտրոնական Եվրոպայում: Այսպիսի մարդիկ բավականին բաց են, վստահ և կենտրոնացած իրենց կարիերայի վրա: Նրանց համար կարևոր է ինքնազարգացումը և ինքնաարտահայտումը: Այսպիսի մարդկանց մոտ զարգացած է ինտելեկտը և մտավոր կարողությունները: Նրանք շատ աշխույժ, աշխատունակ, ստողծագործող մարդիկ են:

Եթե «հանգույցները» ցուցամատների վրա են, ուրեմն դուք կատարյալ թիմային խաղացող եք: Դուք չեք կոտորվում առաջնորդ դառնալու համար, սակայն հիանալի կերպով փոխգործակցում եք գործընկերների, ընկերների և բարեկամների հետ:

Միջին մատների վրայի հանգույցները ցույց են տալիս, որ ուժեղ կախվածության մեջ եք ուրիշների կարծիքից: Նույնիսկ եթե դուք դա ցույց չեք տալիս, հոգու խորքում անհանգստանում եք, թե ինչ կմտածեն գործընկերները ձեր նոր զգեստի մասին կամ ինչ կասի մայրիկը, երբ իմանա, որ պաշտոնի բարձրացում չեք ստացել:

Անանուն մատների վրայի հանգույցները խոսում են ամուր առողջության մասին: Վիճակագրությունը ցույց է տվել, որ չնայած նրանք հաճախ են հիվանդանում փոքր տարիքում, սակայն մեծանալուն պես գրեթե ոչ մի ծանր հիվանդություն չեն ունենում:

Եթե հանգույցները 8-ից շատ են, ուրեմն դուք շատ եք սիրում երազել և երևակայել: Այսպիսինների մասին ասում են «ամպերում է թռնում», կամ «այս աշխարհից չէ»:

Ավելի շատ «Ոլորագծեր»

Որքան շատ են ձեր մատների վրայի ոլորագծերը, այդքան շատ ներուժ ունի ձեր ուղեղը: Տասը «ոլորագիծը» գիտնականները անվանում են «հանճարություն կնիք», քանի որ այն բավականին հազվադեպ է հանդիպում և մեծամասամբ գիտնականների, հայտնագործողների մոտ: Այսպիսի մարդկանց մոտ զարգացած է տրամաբանությունը, նրանք ունակ են վերլուծություններ անել և ունեն լեզվաբանական ու մաթեմատիկական բարձր ունակություններ: Այսպիսի մարդիկ հեշտությամբ մի քանի լեզու են սովորում և հասուն տարիքում կարող են արմատապես փոխել իրենց մասնագիտությունը: Միակ բանը, ինչը նրանց չի հետաքրքրում կյանքում՝ նյութական բարիքներն են:

Մեծ մատների վրայի ոլորագծերը խոսում են ղեկավարելու ցանկության մասին: Այսպիսի մարդիկ չեն կարող աշխատել ենթակայության տակ, նրանց պետք է ազատ տարածք՝ անհատական ծրագրերի համար:

Եթե ոլորագծերը բոլոր մատներին են, բացի մեծ մատներից, ուրեմն խոսքը գնում է հոգեպես բավականին ոչ կայուն անձնավորության մասին: Այսպիսի մարդիկ ունակ են կտրականապես փոխել իրենց դիրքորոշումը հաշված րոպեների ընթացքում, քանի որ հայտնվել են նոր փաստարկներ և փաստեր:

Ցուցամատների վրայի ոլորագծերը խոսում են այն մասին, որ մարդը կարող է միաժամանակ մի քանի գործ անել և բավականին հաջող: Սակայն այսպիսի մարդիկ դժվար են կենտրոնանում: Հաջող աշխատանքի համար նրանց անհրաժեշտ է հստակ ժամանակացույց:

Ճկույթի վրայի ոլորագծերը նշանակում են, որ մարդը բավականին անվճռական է և փակ: Այսպիսի մարդիկ չեն վստահում ուրիշներին, հազվադեպ են մտերմանում ինչ-որ մեկի հետ: Սակայն եթե հաջողվում է ստանալ նրանց վստահությունը, ուրեմն ավելի հավատարիմ ընկեր գտնել հնարավոր չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը