Ճապոնական 35 իմաստություններ, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը

Ժողովրդական իմաստություններ՝ սրանք իմաստուն մտքեր են կազմված ժողովրդի կողմից ու թերծված դարերով:

Այս անգամ zNews-ը Ձեզ է ներկայացնում ճապոնական մի քանի իմաստություն.

1. Ճանապարհը զիջիր հիմարներին և խելագարներին:

2. Եթե կինը ցանկանա, ժայռի միջով էլ կանցնի:

3. Մի պահեք գնացողին, մի վանեք եկողին:

4. Արագը դա դանդաղն է, սակայն առանց ընդմիջումների:

5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկերը:

6. Առանց սովորական մարդկանց չեն լինում մեծեր:

7. Ով շատ է ցանկանում վեր բարձրանալ, նա հորինում է սանդուղք:

8. Տղամարդը կնոջ հետ պետք է լինի ինչպես ձեռքը աչքերի հետ. երբ ձեռքը ցավում է, աչքերը լացում են, իսկ երբ աչքերը լացում են, ձեռքը սրբում է արցունքները:

9. Արևը չի ճանաչում արդարներին: Արևը չի ճանաչում անարդարներին: Արևը փայլում է առանց ինչ-որ մեկին տաքացնելու նպատակով: Իրեն գտածը նման է արևի:

10. Ծովը նրա համար է մեծ, որ չի արհամարհում նաև փոքրիկ գետակներին:

11. Եվ հեռու ճանապարհն է սկսում մոտիկից:

12. Ով խմում է, նա գիտի գինու վնասները, ով չի խմում, նա չգիտի նրա օգուտների մասին:

13. Նույնիսկ եթե սուրը անհրաժեշտ լինի կյանքում մեկ անգամ, այն պետք է միշտ կրել:

14. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս:

15. Վիշտը, ինչպես պատռված հագուստները, պետք է թողնել տանը:

16. Երբ սեր կա, ծաղկի վերքերը նույնքան գեղեցիկ են, որքան այտերի փոսիկները:

17. Ոչ ոք չի սայթաքի, պառկելով անկողնում:

18. Մեկ բարի բառը կարող է ջերմացնել ձմռան երեք ամիսները:

19. Եթե խնդիրը կարելի է լուծել, ապա դրա համար չարժե անհանգստանալ, եթե այն հնարավոր չէ լուծել, ապա դրա մասին անհանգստանալն անօգուտ է:

20. Երբ նկարում եք ճյուղ, պետք է լսել քամու շնչառությունը:

21. Յոթ անգամ ստուգիր մարդուն նրան կասկածելուց առաջ:

22. Արա ամենը, ինչ կարող ես, իսկ մնացածը թող ճակատագրին:

23. Ավելորդ ազնվությունը սահմանակից է հիմարության:

24. Տանը, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս:

25. Հաղթանակը տրվում է նրան, ով դիմանում է հակառակորդից կես ժամ ավել:

26. Լինում է, որ տերևը սուզվում է, իսկ քարը լողում:

27. Ժպտացող դեմքին նետեր չեն բաց թողնում:

28. Սառը թեյը և սառը բրինձը տանելի են, իսկ սառը հայացքը և սառը բառը` անտանելի:

29. Տաս տարեկանում` հրաշք, քսանում` հանճար, իսկ երեսունից հետո` հասարակ մարդ:

30. Մտածելով որոշիր, իսկ որոշելուց հետո մի մտածիր:

31. Հարցնելը ամոթ է մեկ րոպե, իսկ չիմանալը` ամոթ է ողջ կյանքում:

32. Կատարյալ ծաղկաման երբեք դուրս չի եկել վատ վարպետի ձեռքից:

33. Մի վախեցեք մի փոքր կռանալ ուղղվելուց առաջ:

34. Խորը գետը հոսում է անլսելի:

35. Եթե սեփական ցանկությամբ ես ճանապարհ ընկնում, ապա հազար ռին էլ է թվում մեկ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
60 րոպե, որը կարող է փոխել ձեր կյանքը 180 աստիճանով
8 վայր Հռոմում, որոնք անպայման պետք է տեսնել… գոնե կյանքում մեկ անգամ
«Կյանքը պետք է ապրել այնպես, որ քեզ հիշեն նաև սրիկիաները». Աֆորիզմներ կյանքի մասին, որոնք դարձել են կյանքի սկզբունքներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել վարել
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Թեստ. Կճանաչե՞ք մեր սիրված ու անվանի հայ դերասաններին
Մոռացեք ցելյուլիտի մասին․ բնական միջոց
60 րոպե, որը կարող է փոխել ձեր կյանքը 180 աստիճանով