5 պատճառ, թե ինչու ենք մենք տարիների ընթացքում գիրանում

Բոլորս էլ նկատել ենք, որ տարիքի հետ շատերն են սկսում ավելորդ կիլոգրամներ հավաքել։

Ո՞րն է դրա պատճառը. գենետիկան, սնունդը թե՞ մեր օգանիզմի հոգեբանական առանձնահատկությունները։

zNews-ը այսօր 5 պատճառ է ներկայացնում, որոնք կարող են նպաստել տարիքային գիրացմանը։

Պատճառ 1. Մենք ավելի քիչ ենք էներգիա ծախսում

Գիտականորեն ապացուցված է, որ ամեն տասը տարվա հետ մարդու էներգիայի ծախսը նվազում է 10%-ով։ Դանդաղում է նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, շնչառությունը։ Սա հավասարաչափ ազդում է թե կանանց, թե տղամարդկանց վրա։

Պատճառ 2. Հորմոնալ ֆոնի փոփոխություն

Հորմոնալ փոփոխություններն առաջին հերթին կանանց են վերաբերում։ Այս ռիսկը հատկապես մեծ է դաշտանադադարի տարիքում։

Պատճառ 3. Հոգեբանական

Երբեմն ապրումների կամ կյանքի ծանր պայմանների պատճառով մարդիկ մխիթարությունն են գտնում ուտելիքի մեջ։ Շատերն են դեպրեսիայի դեպքում սկսում ավելորդ քաշ հավաքել։

Պատճառ 4. Գենետիկա

Չենք կարող վիճել. գենետիկան համառ բան է և նրա դեմ պայքարելն այնքան էլ հեշտ չէ։ Իսկ ընդհանրապես, ամենաառողջ մարդիկ էլ տարիքի հետ սկսում են չաղանալ։ Երիտասարդ տարիքում մենք նիհարում եք սթրեսներից, իսկ 35 –ից հետո օրգանիզմը սկսում է ինսուլին արտադրել, որը ճարպի է վերածվում։

Պատճառ 5. Դիետաներ

Դժվար է գտնել մի կին, որը գոնե մեկ անգամ կյանքում դիետայի օգնությանը դիմած չլինի։ Սակայն երբ օրգանիզմը սովորում է դիետաներին, այն սկսում է դիետայի ժամանակ պահուստային ճարպ կուտակել, քանի որ դիետան մեծ սթրես է օրգանիզմի համար։ Դիետայի ժամանակ օրգանիզմը նաև դանդաղեցնում է նյութափոխանակումը, իսկ դիետայի ավարտից հետո չի հասցնում հին վիճակին արագ վերադառնալ։

Ի՞նչ անել

1. Առաջին հերթին պետք է հասկանալ, որ տարիքի հետ պետք է յուղոտ սնունդը կրճատել և ավելի շատ ուշադրություն դարձնել բանջարեղենին և բարդ ածխաջրերին։

2. Պետք դանդաղ ուտել։ Ճապոնացիները պարզել են, որ նրանք, ովքեր դանդաղ են ծամում, քսան տարի հետ բոլոր շանսերն ունենում են իրենց հին քաշը պահպանելու։

3. Ճիշտ ընտրել ֆիզիկական ակտիվությունը։ Տարիքի հետ ծանրաբեռնվածությունը պետք է նվազեցնել, այլապես միայն կհոգնեք և կբացեք ախորժակը։ Ավելի մեծ դեր է խաղում կանոնավորությունն ու մկանները տոնուսի մեջ պահելը։ Մարզված մկաններն ավելի շատ են էներգիա ծախսում, քան թույլ մկանները։

4. Հաղթահարել միջին տարիքի ճգնաժամը և հոգով երիտասարդ մնալ։ Կզարմանաք, բայց սա կարևոր է։

5. Սովորեցրեք ձեզ լիարժեք նախաճաշ անել և թեթև ընթրիք և արեք դա միշտ՝ տարիների ընթացքում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը