Իմացեք՝ որն է սենյակային ձեր ծաղիկն՝ ըստ Կենդանակերպի նշանի

Բույսերն ու ծաղիկներն ազդում են մարդու վրա տարբեր ձևով:

Ինչպե՞ս ընտրել ծաղիկ, որը կօգնի տանը ստեղծել բարենպաստ պայմաններ:

Այս հարցում կօգնի աստղագուշակությունը:

Արդեն հին ժամանակներում աստղագուշակները գիտեին, թե Կենդանակերպի որ նշանին է հարմար այս կամ այն բույսը:

Խոյերն ուժեղ են և վճռական: Իրենց ներքին «ես»-ն ուժեղացնելու համար աստղագուշակները խորհուրդ են տալիս տանն ունենալ էխմեա, կոլերիա, խորդենի և բեգոնիա: Սենյակային այս ծաղիկները բարենպաստ ազդեցություն կունենան ոչ միայն՝ Խոյերի տան վրա, այլ նաև կօգնեն ձեռք բերել դրամական տրամադրվածություն:

Ցուլը Կենդանակերպի այն նշանն է, որը մարմնավորում է հարստությունն ու աշխատունակությունը: Այս համաստեղության մարդիկ միշտ պետք է լիցքավորվեն էներգիայով, որը կարող են տալ մանուշակը, բեգոնիան, կալանխոէն և գլաքսինիան:

Հետաքրքրասեր և ընկերասեր Երկվորյակներին հարմար կլինեն ծնեբեկը, ձարխոտը, բաղեղը և քլորոֆիտումը: Սենյակային այս բույսերը կօգնեն ամրապնդել ընկերական կապերը, կլավացնեն հոգեկան և ֆիզիկական առողջությունը:

Խեցգետիններին, ովքեր շատ են գնահատում ընտանեկան երջանկությունը և հարմարավետությունը, խորհուրդ է տրվում տանն ունենալ խոնավասեր բույսեր: Դա ալոէն է, գառնադմակը, թանթռնիկը, ֆուկսիան: Այս ծաղիկներն ամրացնում են բարեկամական հարաբերությունները և ստեղծում են հարմարավետ մթնոլորտ:

Առյուծները կարիք ունեն մշտական սիրո և արվեստում կայանալու: Դրանում նրանց համար հավատարիմ ընկեր կարող են դառնալ կամելիան, հինածաղիկը, պատկառուկը, չինական վարդը: Այս բույսերը ոչ միայն էներգիա են տալիս Առյուծներին, այլ նաև գերազանց ընդգծում են նրանց արքայական բնավորությունը:

Կույսի ծաղիկներն են վիշապածառ, ծոփորը, ճապոնական աուկուբան, ֆատսիան և ռոիցիսուսը: Այս ծաղիկներն էներգիա են տալիս Կույսերին` իմունիտետն ամրացնելու համար:

Կշեռքներին կառավարում է Վեներան: Դա նշանակում է, որ Կենդանակերպի այս նշանի ծաղիկները պետք է լինեն ոչ միայն՝ օգտակար, այլ նաև՝ գեղեցիկ: Ծաղիկներն օգնում են Կշեռքներին հարթել հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ և զարգացնել ճաշակը: Այս համաստեղության մարդկանց հարմար են քրիզանթեմը, դրախտավարդը, թավշենին, շուշանը և լեռնավարդը:

Կարիճը կենդանակերպի ամենախորհրդավոր նշանն է: Ուժեղացնել գրավչության մոգությունը Կարիճներին կօգնեն կակտուսը, արջընկույզը, դափնեվարդը և փաուկարիան:

Ակտիվ Աղեղնավորներին հարմար կլինեն կիտրոնը, բոնսայը, տնային խաղողը և կլիվիան: Այս ծաղիկները կուժեղացնեն Աղեղնավորների մեջ նրանց աշխարհընկալումը և կօգնեն նոր մտքեր և պլաններ ձեռք բերելու համար:

Աշխատասեր Այծեղջյուրներին անհրաժեշտ են սենյակային բույսեր, որոնք կբարելավեն նրանց ֆիզիկական և հոգևոր առողջությունը: Դա թզենին է, թանձրատերևուկը և արմավաշուշանը: Այս բույսերն Այծեղջյուրներին տալիս են էներգիա և ակտիվություն:

Օրիգինալ Ջրհոսներն անընդհատ նոր մտքեր են փնտրում: Այդ գործում նրանց կօգնեն սենյակային թխկին, պատենենին, հալևորուկը:

Ձկների համար կարևոր է կյանքի հոգևոր կողմը: Հոգևոր ինքնազարգացման մեջ նրանց կօգնեն խորդենին, պապիրուսը, խոլորձը և աճատերևը: Ձկան նշանի ծաղիկներն ընդունակ են ստեղծելու բարենպաստ մթնոլորտ հանգստի համար, դրանք հանում են լարվածությունը և վերականգնում են ուժերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․