17 դիպուկ միտք բոլոր ժամանակների լավագույն կատակերգու Չարլի Չապլինից

1889 թվականի ապրիլի 16-ին Լոնդոնում լույս աշխարհ եկավ համաշխարհային ֆիլմարտադրության լավագույն կատակերգուներից մեկը՝ Չարլզ Սփենսեր Չապլինը, և մինչև այսօր չի եղել մի դերասան, որի փառքը կլիներ այնքան լեգենդար, որքան Չապլինինը։

Այսօր zNews-ը ներկայացնում է այս տաղանդավոր մարդու մի քանի մտքեր, որոնք արդեն մոտ հարյուր տարի է՝ չեն դադարում հիացնելուց։

1. Պարզությունը պարզ բան չէ։

2. Ես չեմ վախենում կլիշեներից։ Ամբողջ կյանքը կլիշե է։ Մենք բոլորս ապրում և մահանում ենք, օրական երեք անգամ սնվում ենք, սիրահարվում ենք և դադարում սիրելուց։

3. Կյանքը ողբերգություն է, երբ տեսնում ես այն մեծ պլանով, և կատակերգություն, երբ նայում ես նրան հեռվից։

4. Տանել չեմ կարողանում փղերին․ այսքան ուժեղ են և այսքան լսող։

5. Նա, ով երբեք երեխա չի եղել, երբեք մեծահասակ չի դառնա։

6. Ամբողջ խնդիրն անկեղծության մեջ է։ Ծեր մարդը սայթաքեց բանանի կեղևից և ընկավ՝ մենք չենք ծիծաղում։ Սակայն եթե նույն բանը տեղի է ունենում հարուստ ջենտլմենի հետ, մենք հռհռում ենք։

7. Ի տարբերություն Ֆրեյդի՝ ես չեմ հավատում, որ սեքսը մարդու վարքը բնորոշող գործոններից մեկն է։ Ինձ թվում է, որ ցուրտը, սովը և աղքատությունն ավելի խորքային են բնորոշում նրա հոգեբանությունը։

8. Իմ ցավը կարող է ինչ-որ մեկի ծիծաղի պատճառ դառնալ, սակայն իմ ծիծաղը երբեք չպետք է դառնա ինչ-որ մեկի ցավի պատճառ։

9. Առանց վեճերի կյանքը շատ ձանձրալի կլիներ։ Ապրող ամեն ինչը կանչում է քննարկման։

10. Երբ ձայնային ֆիլմերի դարաշրջանը սկսվեց, իմ հերոս Չարլիի վերջը եկավ։ Ես պատկերացում չունեի, թե ինչպիսին է նրա ձայնը։

11. Մարդու իրական բնավորությունն ի հայտ է գալիս, երբ նա հարբում է։

12. Կինը միլիոնատեր կարող է դարձնել ցանկացած միլիարդատիրոջ։

13. Հայելին իմ լավագույն ընկերն է, քանի որ երբ ես լացում եմ, նա երբեք չի ծիծաղում։

14. Մեկ սպանությունը մարդուն դարձնում է հանցագործ, միլիոնավոր սպանությունները՝ հերոս։ Ամբողջ խնդիրը մասշտաբների մեջ է։

15. Այս մեղսավոր աշխարհում ոչինչ հավերժ չէ, անգամ մեր անհաջողությունները։

16. Մտածելու ունակությունը նման է ջութակ կամ դաշնամուր նվագելուն. այն ամենօրյա պրակտիկայի կարիք ունի։

17. Ձեր ինչի՞ն է պետք իմաստը։ Կյանքը միայն ցանկություն է, և ոչ մի իմաստ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)