7 վնասակար սովորություններ, որոնց պատճառով կուրծքը կախվում է

Կրծքի կախվելն անխուսափելի է յուրաքանչյուր կնոջ համար:

Մեր խնդիրն է դա հետաձգելը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կրծքի մաշկը մարմնի մյուս մասերի համեմատ 2-3 տարով ավելի արագ է ծերանում:

Կրծքի գեղեցիկ ձև

Կես տարին մեկ պարտադիր հետազոտություն անցիր, աշխատիր ազատվել վնասակար սովորություններից:

Դրանցից 7-ը ներկայացնում է zNews-ը:

1. Ծխել

Այս վնասակար սովորությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է մկանների առաձգականության կորստի: Բացառություն չեն նաև կրծքի մկանները:

2. Ոչ ճիշտ կեցվածք

Կանանց վատ կեցվածքն առաջին հերթին ազդում է մեջքի և կրծքի վրա: Մեջքի ոչ ճիշտ դիրքի դեպքում կուրծքը ոչ բնական դիրքում է լինում, ինչը հանգեցնում է դրա դեֆորմացիայի:

3. Ֆիզիկական վարժությունների բացակայություն

Նստակյաց աշխատանքը և պասիվ հանգիստը իրենց վատ գործը վաղ թե ուշ կանեն: Կանայք, ովքեր ուզում են մարմինը տոնուսի մեջ պահել, պետք է յոգայով և պիլատեսով զբաղվեն:

4. Խիստ դիետաներ

Կանայք, ովքեր ուզում են պահպանել կրծքի լավ ձևը, պետք է խուսափեն հրաշագործ դիետաներից: Քաղցած մնալու դեպքում մկանները և մաշկը նույնպես ծանրաբեռնվում են, կորցնում են առաձգականությունը:

5. Սխալ ընտրված կրծկալ

Կիպ կրծկալը կսեղմի անոթները և կխախտի արյան շրջանառությունը: Հետևանքը լինում է արյան շրջանառության խանգարումը և նորագոյացությունների առաջացումը:

Ժամանակի ընթացքում ոչ հարմար ներքնազգեստ կրելը կարող է ազդել կրծքի ձևի վրա: Մեր հոդվածից իմացիր՝ ինչպես ճիշտ ընտրել զգեստապահարանի այդ մասը:

6. Արևի ճառագայթներ

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մաշկի վաղաժամ ծերացման պատճառ է: Ուստի բոլոր կանայք պետք է լողափին հանգստանալիս արևապաշտպան միջոցներ օգտագործեն: Այդ թվում՝ կրծքի պաշտպանության համար: Սակայն պետք չէ չարաշահել քսուքները, սփրեյները և յուղերը, քանի որ դրանք նվազեցնում են կոլագենի արտադրությունը:

7. Ալկոհոլի չարաշահում

Դա մեծ սթրես է ամբողջ օրգանիզմի համար: Ալկոհոլային խմիչքներն առանձնակի վնաս են հասցնում մաշկին՝ այն թառամեցնելով:

Կրծքի կախվելու պատճառը ոչ միշտ են վերը նշված պատճառները լինում: Ստույգ պատճառն իմանալ և խնդիրը վերացնել կօգնի բժիշկը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․