12 նշաններ, որ օրգանիզմն օգնության կարիք ունի

Երբ օրգանիզմում խնդիրներ են առկա, նկատվում են մի շարք ախտանշաններ, որոնք հնարավորություն են տալիս ախտորոշել դրանք և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:

zNews-ը ներկայացնում է մի քանի ախտանշան, որոնք վկայում են խնդիրների մասին:

Մաշկի չորություն: Այս խնդիրն առավել հաճախ նկատվում է, երբ օրգանիզմին չի բավարարում E վիտամինի մակարդակը: Այս վիտամինի բավարար քանակ ստանալու համար շտկեք սննդակարգը՝ դրանում ներառելով ընդեղեն, յուղոտ ձուկ, բուսական յուղ:

Մազերի և եղունգների թուլություն: Նշված ախտանշանները վկայում են B խմբի վիտամինների և կալցիումի անբավարար մակարդակի մասին: Սննդակարգ ներառեք կաթնամթերք, հացահատիկ:

Քնի վատ որակ և գրգռվածություն: Այս խնդիրը հաճախ վկայում է այնպիսի հանքանյութերի անբավարար մակարդակի մասին, ինչպիսիք են մագնիումը և կալիումը: Այս միկրոէլեմենտները պարունակում են ծիրանի չիրը, դեղձը, սև սալորը, բազուկը:

Ջղաձգումներ, որոնք առավել հաճախ նկատում են գիշերային ժամերին: Այս ախտանշանը ևս վկայում է մագնիումի և կալիումի անբավարար մակարդակի մասին:

Աղի մթերք օգտագործելու ցանկություն: Սա կարող է վկայել վարակի առկայության կամ բորբոքային պրոցեսների սրման մասին, առաջին հերթին՝ միզասեռական համակարգում:

Քաղցր ուտելու ցանկություն: Հնարավոր է՝ խնդիրը նյարդային հյուծվածությունն է: Օգտագործեք մեղր կամ շոկոլադ:

Անալի մթերք օգտագործելու ցանկություն: Այս ախտանշանը կարող է վկայել գաստրիտի և լյարդի հետ կապված խնդիրների մասին: Անալի մթերքն օգնում է ազատվել սպազմից, հանգստացնել որովայնը:

Արևածաղիկ օգտագործելու ցանկություն: Ամենայն հավանականությամբ, օրգանիզմին չեն բավարարում հակաօքսիդանտները:

Թթու ուտելու ցանկություն: Սովորաբար թթու մթերք օգտագործելու ցանկություն է առաջանում, երբ հարկավոր է խթանել լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:

Ծովամթերք օգտագործելու ցանկություն: Ամենայն հավանականությամբ, օրգանիզմին չի բավարարում յոդի մակարդակը:

Դառը մթերք օգտագործելու ցանկություն: Խնդիրը հիմնականում վկայում է աղեստամոքսային տրակտի խնդիրների մասին:

Կծու մթերք օգտագործելու ցանկություն: Կծու մթերքը խթանում է նյութափոխանակությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը