6 պատճառ՝ ամեն առավոտ սոված փորին տաք ջուր խմելու համար

Եթե կանոնավոր կերպով (հիմնականում առավոտյան) տաք ջուր խմեք, ապա կարելի է խուսափել շատ հիվանդություններից և բարելավել նյութափոխանակությունը։

Կլինիկական դիետոլոգ և սննդակարգի փորձագետ Ստելլա Մետսովասը խորհուրդ է տվել առավոտյան խմել տաք ջուր, սովորաբար կիտրոնով (որը հարուստ է պոլիֆենոլով) կամ խմել տաք թեյ, որը նվազեցնում է ազատ ռադիկալների ակտիվությունը օրգանիզմում։

Տաք ջրի օգտագործումը նաև բարելավում է աղիների վիճակը, ինչպես նաև.

1. Բարելավում է մարսողությունը

Առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը կարող է օգնել մաքրել օրգանիզմը տոքսիններից։ Ջուրը և մյուս ըմպելիքները մանրացնում են սնունդը ստամոքսում և կարգավորում մարսողական համակարգը։ Տաք ջուրը օգնում է մասնատել այս մթերքները ավելի արագ, ինչը հեշտացնում է նրանց մարսողությունը։

2. Կանխում է փորկապությունները

Ժամանակ առ ժամանակ մեզանից շատերը տառապում են այս խնդրով։ Եթե առավոտյան դատարկ ստամոքսին խմեք շատ տաք ջուր, կարող եք օգնել օրգանիզմի մաքրման գործընթացին և մասնատված սնունդը ավելի հեշտությամբ կանցնի աղիների միջով։

3. Թուլացնում է ցավը

Տաք ջուրը համարվում է ամենահզոր տնական միջոցը։ Այն օգնում է թուլացնել մենստրուալ ցավերը և գլխացավերը։ Ինչպես հայտնի է, տաք ջուրն ունի հանգստացնող ազդեցություն որովայնի մկանների վրա և թեթեւացնում է մկանային ցավերն ու նոպաները։

4. Օգնում է նիհարել

Եթե Դուք դիետա եք պահում, ապա հավանաբար լսել եք, որ պետք է առավոտյան առաջին հերթին տաք ջուր խմել՝ նիհարելու համար։ Տաք ջուրը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն իր հերթին արագացնում է նյութափոխանակության տեմպերը։ Նյութափոխանակության տեմպերի արագացումը թույլ է տալիս օրգանիզմին այրել կալորիաները։

5. Բարելավում է արյան շրջանառությունը

Օրգանիզմում ճարպային կուտակումները, նյարդային համակարգում առաջացած կուտակումների հետ միասին վերանում են, երբ խմում եք մեկ բաժակ ջուր։ Այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, որոնք շրջանառվում են ամբողջ օրգանիզմով մեկ, ինչպես նաև բարելավում է արյան շրջանառությունը։

6. Կանխում է վաղաժամ ծերացումը

Վաղաժամ ծերացումը մի մղձավանջ է կանանց համար, բայց բարեբախտաբար, այն կարելի է կանխել՝ տաք ջուր խմելով։ Օրգանիզմում տոքսինների առկայությունը կարող է հանգեցնել օրգանիզմի ծերացմանը, բայց տաք ջուրը նպաստում է տոքսինների մաքրման, մաշկի էլաստիկությունը բարձրացնող բջիջների վերականգման գործընթացներին։

Մետսովասը խորհուրդ է տվել ամեն առավոտ խմել տաք ջուր՝ կիտրոնով կամ առանց դրա։ Եռալուց հետո թողեք այն մի քանի րոպե և հետո խմեք այն։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)