Եթե հետևենք երեխաների դաստիարակության այս 10 կանոններին, ապա մեր ապագան ապահով ձեռքերում կլինի

Ժամանակակից աշխարհում երեխա դաստիարակելը շատ ավելի բարդ է։

Մենք բոլորս տարբեր ենք և երեխաներն էլ տարբեր են։

Սակայն կան հիմնական սկզբունքներ, որոնց պետք է հետևեն բոլոր մեծահասակները, հակառակ դեպքում նրանք երբեք չեն կարողանա դաստիարակել երջանիկ և բարի մարդկանց։

Իհարկե չենք պնդում, որ պարտադիր բոլորը պետք է հետևեն այս կանոններին։

Սակայն համոզված ենք, որ այս կետերը դուք էլ օգտակար և երբեմն անգամ կախարդական կհամարեք։

Փորձեք հետևել այս կանոններին, որոնք այսօր ներկայացնում է zNews-ը, և դուք հաճելիորեն կզարմանաք։

1. Միշտ ներողություն խնդրեք երեխաներից, եթե մեղավոր եք։

2. Երբեք մի մտածեք, թե դուք ավելի խելացի եք ձեր երեխայից միայն այն պատճառով, որ դուք ավելի մեծ եք։

3. Մի մոռացեք շնորհակալություն հայտնել երեխաներին ամեն անգամ, երբ նրանք ինչ-որ մի լավ բան են անում ձեզ կամ մեկ ուրիշի համար։

4. Միշտ խոստովանեք, եթե սխալ եք և դա բաց և անկեղծ արեք։

5. Ուշադիր լսեք ձեր երեխաներին, ինչքան էլ որ հոգնած լինեք աշխատանքային օրվանից հետո։ Երբեք մի արհամարհեք և մի վանեք նրանց։

6. Համոզվեք, որ ընդունելի վարքի խելամիտ սահմաններ եք գծել։

7. Ամեն ինչով օրինակ եղեք ձեր երեխայի համար։

8. Նրանց համբերատարություն, բարություն և սեր սովորեցրեք։

9. Երեխային բացատրեք, որ բոլոր գործողություններն ու արարքները ունենում են լավ և վատ հետևանքներ։

10. Վայելեք երեխաներին դաստիարակելու և նրանց համար հոգ տանելու տարիները, ամեն օրն ու րոխեն։ Մի մոռացեք, որ մանկությունը շատ արագ է անցնում, և մեր խնդիրն է մեր ձագուկներին ազատ և ինքնուրույն թռիչքի պատրաստելը։ Նրանք մեր կյանքում միայն հյուրեր են։ Ամենակարևորները, ամենասիրելիներն ու թանկագինները։ Եվ միայն մեզանից է կախված, թե ինչպիսին նրանք դուրս կթռչեն հայրենի բնից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․