Նվիրվում է 40-ն անց աղջիկներին

Ստորագրում ենք այս հոդվածի յուրաքանչյուր բառի տակ։

Եթե երբեւէ հանդիպենք հեղինակին, կսեղմենք նրա ձեռքը։

Նկարագրված է ճիշտ ու գեղեցիկ։

Համացանցում երբեմն կարելի է նաեւ նման գոհարներ գտնել։

Նրանք գեղեցիկ են։ Չէ՛, ինչ եք ասում, նրանք համակրելի չեն, այլ հենց զարմանալիորեն գեղեցիկ, քանի որ ընդունել են, որ իրենց հետույքը, իրենց կուրծքը, քիթն ու ոտքերն այնպիսին են, ինչպիսին կան։ Նրանք սովորել են սիրել իրենց մարմինը։

Նրանք՝ այդ 40-ն անց աղջիկները, գիտեն գաղտնիքը։ Նրանք արդեն անցել են այդ «միլիոնների», «կարիերայի», «հաջողության» ու «սոցիալական կարգավիճակի» մասին կատակների փուլերով։

Հիմա նրանք արդեն հստակ գիտեն, որ ամենակարեւորն այն չէ, ինչ ցույց են տալիս հեռուստատեսությամբ, ինչը գրում են համացանցում, հրապարակում սոցցանցերում ու պատմում մարզասրահներում։ Նրանք գիտեն այդ ամենակարեւորի մասին ու լռում են։ Այն մասին, որ կյանքում ամենակարեւորը հենց կյանքն է՝ դրա համը, գույնը, ռիթմը, հոտը, յուրաքանչյուր օրը վայելելու ու ուրախությամբ դիմավորելու կարողությունը։ Նրանք արդեն վաղուց չունեն հղկված արտահայտություններ, նախապես պատրաստված գայթակղության հնարքներ ու հերթապահ հանդերձանք։

Նրանք այլեւս «ակտիվ որոնումների» մեջ չեն։ Նրանք գտել են նրան, ով նրանց այդքան պետք էր այս բոլոր տարիներին՝ իրենք իրենց իսկական կերպարը։ Եվ պարզվում է, որ այդպիսին՝ այսինքն իսկական ու բնական, նրանք շատ ավելի հետաքրքիր են շրջապատին։ Դե, գրեթե բոլորին, իսկ արժանի տղամարդկանց՝ առավել եւս։ Նրանք նորից կարողանում են հեկեկալով լացել ու անզուսպ ծիծաղել։ Նրանք արդեն եղել են սոցիալական պարկեշտության, պահանջների, արգելքների ու թույլատվությունների կաղապարում ու անցել այդ փորձությունը։ Նրանք հոգնել են իրենց տիրապետելուց, հավասարակշռված պահելուց, նրանք բաց են թողել ամուր սեղմված բռունցքները՝ ազատություն տալով իրենց զգայականությանը, իսկական հմայքին ու եռանդին…

40-ն անց աղջիկները հագնում են երկարափեշ կիսաշրջազգեստ, ոչ թե որովհետեւ արդեն տարիքն է պահանջում, այլ որովհետեւ գեղեցիկ է։ Նրանք կարճ կիսաշրջազգեստ էլ են հագնում, ջինսե տաբատ էլ։ Եվ տարբեր տեսակի բիժուտերիա են սիրում, հայրենականից սկսած մինչեւ հնդկական՝ զարդատուփերում թողնելով զանազան «ֆիրմային» զարդերը։ Նրանք այլեւս կարիք չունեն ապացուցելու, որ իրենք ադամանդներ ունեն։ Նրանց համար կարեւորն այն է, որ այդ զարդը իրե՛նց դուր գա։ Նրանք չեն ուզում որեւէ բան լսել նորաձեւության, թրենդի մասին։ Նրանց պետք է, որ անձամբ իրենց աչքը շոյի՝ գեղեցիկ լինի։ Եվ այդ գեղեցիկի մեջ շատ է կանացին, ջերմն ու գրավիչը։

40-ան անց աղջիկները այլեւս կալորիաներ չեն հաշվում։ Քանի որ սերը, հետաքրքրությունը, շարժումը, ազարտը, ոգեշնչումը ավելի արդյունավետ են, քան ֆիթնես սրահները ու պլաստիկ վիրաբույժները։ Եվ հենց այդ պատճառով էլ նրանք այդքան գեղեցկացել են… 40-ն անց աղջիկները հեռու են մնում բոլոր տեսակի թայմ մենեջմենթներից, մոտիվացիոն ելույթներից ու տրանսֆորմացիոն ճառերից։ Նրանք գիտեն յուրաքանչյուր րոպեի արժեքը, ամեն ինչ հասցնում են, ոչ մի տեղ չեն ուշանում, քանի որ ոչ մի տեղ այլեւս չեն շտապում։ Չեն պայքարում, չեն ապացուցում, պարզապես ապրում են։ Եվ հստակ գիտեն, որ 40 տարի հետո ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչու են շատերը օրգազմի իմիտացիա անում, բացատրում է գիտնականը
Իմաստուն ԱՌԱԿ․ Մխիթար Գոշ՝ «Մորենին և վազը»
180-ից բարձր․ ինչու են ցածրահասակ կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց
Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել