Կնոջ նամակը՝ դավաճան ամուսնուն

Որքան կարո՞ղ ես պահպանել հարաբերությունները, իմանալով, որ ամուսինդ կամ սիրեցյալդ այլևս քեզ չի սիրում։

Ժամանակին ձեր մեջ եղած կիրքն այլևս չկա և դու չգիտես ինչպես այն վերադարձնել։

Սա շատ տխուր և բարդ իրավիճակ է, որում ոչ մի կին չի ցանկանում հայտնվել։

Սակայն այս կինը հայտնվեց այդ իրավիճակում, որից հետո որոշեց նամակ գրել 10 տարվա իր ամուսնուն։

zNews-ը ստորև ներկայացնում է այն․

«Դու երկար ժամանակ է, ինչ խաբել ես ինձ։ Դու խաբել ես ինձ գրեթե ամեն օր։ 18 տարի առաջ մենք սկսեցինք հանդիպել և դու սարսափելի ստախոս ես։ Երբ դու խաբում ես, դա երևում է քո դեմքից, անգամ ձայնդ է մատնում։

Երկար ժամանակ իմացել եմ, որ դավաճանում ես ինձ։ Կարո՞ ղ ես ասել՝ վերջին անգամ երբ ես նկատել ինձ։ Երբ արթնանում ես, նախաճաշը պատրաստ է, դու ուտում ես և հեռանում։ Երբ գալիս ես տուն, ընթրիքը քեզ է սպասում, ուտում ես, մի քիչ աշխատում և քնում։

Ցանկացել եմ հարցնել քեզ՝ ի՞նչն այնպես չէ, ցանկացել եմ, որ խոսենք, բայց դու չես էլ նկատում իմ գոյությունը։ Ցանկացել եմ իմանալ, ո՞րն է եղել իմ սխալը, բայց դու գրեթե միշտ տանը չես, անգամ հանգստյան օրերին։ Ես հայտնաբերեցի, որ դու երկար ժամանակ է, ինչ քնում ես մեկ ուրիշի հետ։

Ես չեմ հասկանում, ես ուզում եմ հասկանալ։ Ես արել եմ ամեն ինչ, որ լինեմ լավագույն կեսը քո համար, այդպես չէ՞։ Ամեն ինչ արել եմ, որ չվիճեմ քո հետ, տարիներ շարունակ ապրել ենք սովորական առօրյայով։

Մոտավորապես մեկ տարի առաջ ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերեցին։ Երբ ասացի քեզ, դու վերջապես նկատեցիր ինձ։

Ես դարձա կարևոր քեզ համար։ Ես երջանիկ էի, ինքս ինձ մտածում էի՝ «Ամեն ինչ իր տեղն է ընկնում»։ Բայց ես հայտնաբերեցի, որ դու շարունակում ես շփվել այն մեկի հետ, այս անգամ ևս չվիճեցինք։

Ես արդեն երջանիկ էի այն փաստից, որ դու նկատում ես իմ գոյությունը, որ դու գովում էիր իմ պատրաստած ճաշերը։

Բայց ես չէի կարող չմտածել այն մասին, որ երբ այստեղ չես նրա հետ ես, երբ ամեն անգամ հաղորդագրություն ես ստանում, նրանից է։ Որքան եմ լացել, երբ տանը չես եղել, չէի ցանկանում, որ տեսնես իմ թուլությունը։

Լացում էի, որովհետև գիտեի, որ խղճում ես ինձ, խղճում ես, որովհետև հիվանդ էի։ Ես ինձ մուրացկան էի զգում․․․ Ցանկանում էի փախնել, բայց ինձ նման մուրացկանը տեղ չուներ գնալու։

Բայց մի՛ անհանգստացիր, սիրելի՛ս։ Ես շատ ժամանակ չունեմ։ Շուտով դու ազատ կլինես և կարող ես մնալ նրանց հետ, ստիպված չես լինի այդ ամենն անել իմ մեջքի հետևում։ Ես կդառնամ քո համար հիշողություն։ Ցավում եմ, սիրելի՛ս, որ չեմ բավարարել քեզ, չեմ կարողացել հոգալ քո կարիքները։ Հավատա՝ ես սիրում եմ քեզ, այնքան եմ սիրում, անգամ, եթե դու ինձ ստիպել ես արտասվել, մեկ է՝ ես քեզ սիրում եմ։

Հուսով եմ՝ մի օր ի վիճակի կլինես կարդալ այս ամենը և կհասկանաս, որ դա ես եմ։ Գիտես, որ քեզ շատ եմ սիրում, այդ պատճառով դու ազատ ես հիմա։ Գտի՛ր այն մեկին, ով քեզ երջանիկ կդարձնի։ Բայց մի խնդրանք ունեմ․ չստիպես նրան լացել։ Այնպես չանես, որ նրա աչքերից անգամ մի կաթիլ արտասուք թափվի, եթե թափվեն էլ, թող լինեն միայն երջանկության արցունքներ։ Շնորհակալ եմ միասին ապրած բոլոր տարիների համար, սիրում եմ քեզ:

Հեռանալու ամենադժվար պահն այն գիտակցումն է, որ կողակիցդ արդեն իսկ հեռացել է․․․»։ 🙁

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իմաստուն ԱՌԱԿ․ Մխիթար Գոշ՝ «Մորենին և վազը»
180-ից բարձր․ ինչու են ցածրահասակ կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց
Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական